Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմարդյունաբերական կլաստեր կստեղծվի

«Գալակտիկայի» բաժնետոմսերի 80 տոկոսը վերապահվեց ԲՏԱ նախարարությանը

Ապրիլի 7, 2023
Հանրապետություն
Ռազմարդյունաբերական կլաստեր կստեղծվի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
272
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներով` կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, որոշեց «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Նախարարն ու տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովեն «Գալակտիկայի» բաժնետոմսերի հանձնում-ընդունումը, ինչպես նաեւ ընկերության արժեթղթերի ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցումը։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ «Գալակտիկայի» 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները նախկինում վերապահվել էին գիտությունների ազգային ակադեմիային, իսկ բաժնետոմսերի 20 տոկոսը մասնակի անհատույց մասնավորեցման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին՝ 225 ֆիզիկական անձի։ Կառավարության 2020 թ. մայիսի 27-ին թիվ 847-Ա որոշմամբ «Գալակտիկայի» պետական սեփականության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Գալակտիկան» զբաղվում էր արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի, ժողովրդական սպառման ապրանքների, բժշկական, հատուկ նշանակության արտադրատեսակների եւ սարքերի մշակմամբ, արտադրությամբ եւ իրացմամբ, իրականացնում էր հետազոտություններ ու մշակումներ բնական գիտությունների, ճարտարագիտության բնագավառներում եւ գիտատեխնիկական սպասարկման ոլորտում։ «Գալակտիկան» արդեն մի քանի տարի է, ինչ գործունեություն չի ծավալում եւ ֆինանսական մուտքերն ապահովում է ընկերության տարածքը եւ շարժական գույքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց վարձավճարների հաշվին։

 Կոտայքի մարզի Գառնի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող «Գալակտիկայի» անշարժ գույքը 60,0 հա մակերեսով հողատարածք է եւ 13546.6 քմ մակերեսով շենք-շինություններ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. մարտի 14-ի գրության համաձայն՝ «Գալակտիկայի» տարածքում վարձակալական հիմունքներով գործունեություն են ծավալում ռազմարդյունաբերական համալիրի վեց ընկերություն: ՏԿԵՆ-ը վստահ է, որ ընկերության պետական սեփականության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահելը կնպաստի ռազմատեխնիկական քաղաքականության զարգացման գերակա ուղղությունների իրականացման նպատակով գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծմանը. «Ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումով ՀՀ զինված ուժերի ու այլ ուժային կառույցների պահանջմունքի բավարարման համար գիտատեխնիկական զարգացման կանխատեսման հիման վրա կմշակվեն եւ կիրականացվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլաններ, հիմնարար հետազոտական եւ գիտատեխնիկական, ինչպես նաեւ նորարարական աշխատանքներ»:

Հետագայում ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ավարտից հետո (ավարտական փուլում է արդեն) «Գալակտիկայի» տարածքում նախատեսվում է ստեղծել դաշտային փորձարկումների RMM կայանք։ Ինչպես նաեւ՝  նշյալ ՊՈԱԿ-ի փորձնական արտադրամաս, որտեղ իրենց փորձարկումները կիրականացնեն նաեւ ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտները: Անհրաժեշտ է նշել, որ ընկերությունն ունի հազվագյուտ օպտիկական սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության համալիրի ռեեստրում ընդգրկված ընկերությունների կողմից: Ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումը պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ կլինի:

Հայաստանի մասնաբաժինը կավելանա

ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում ՌԴ մասնաբաժնի մասի առուվաճառքի համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրինագծին էր վերաբերում երեկվա նիստում չզեկուցվող մեկ այլ հարց։ Համաձայնագրի վավերացումը, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, նպատակահարմար է։

Ֆիննախի տվյալների համաձայն՝ Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ն Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թ. ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում 100 հազար ԱՄՆ դոլար է: ՀՀ մասնաբաժինը 0,007 տոկոս է։ Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը 1000 ԱՄՆ դոլար է, եւ յուրաքանչյուր վճարված բաժնետոմսը համապատասխանում է մեկ ձայնի։ Ներկայումս ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, 13,4 մլրդ ԱՄՆ դոլար է, որից 484,2 մլն ԱՄՆ դոլարը 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է ՀՀ-ին:

Նշյալ համաձայնագիրը  նպատակ ունի կարգավորելու ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ կողմից 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 տոկոս:

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Միասին տնքալու» արհեստը

«Միասին տնքալու» արհեստը

Իսրայելը սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Իսրայելը սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ի համար

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist