Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը

Ադրբեջանական հերթական սադրանքը փաստում է սահմանային միջազգային անվտանգության մեխանիզմների ներգրավման անհրաժեշտության մասին

Ապրիլի 13, 2023
Հանրապետություն
ՀՀ սահմանին կանգնած է նույն՝ 1990-ականներին հաղթանակներ կերտած զինվորը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
196
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 11-ին սահմանային հերթական բախումը տեղի ունեցավ այս անգամ Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածում, որտեղ ադրբեջանական զինուժը դիրքավորվել էր միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանից 3 կմ ներս՝ առավելագույնս մոտենալով հայկական բնակավայրին եւ ներպետական ճանապարհին: Ռազմական գործողությունների վայրից ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տեսագրությունում երեւում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում, բարձունքից բացի, ադրբեջանական ուժերը դիրքավորվել են նաեւ դրա դիմացի հատվածում՝ առավելագույնս մոտենալով Տեղ գյուղ գնացող ճանապարհին:

Ռազմական տեսության բոլոր կանոններով հայկական դիրքերը պետք է այնպիսի հատվածներում լինեն, որոնք պաշտպանության տակ կառնեն հայկական բնակավայր տանող ճանապարհը եւ բնականաբար կառուցվել են ադրբեջանական դիրքերի դիմաց, բավականին մոտ: Նման հեռավորության դիրքեր կան Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ մի շարք հատվածներում, ինչը, բնականաբար, ռիսկային է եւ սադրանքների պատճառ է դառնում, ինչպես եղավ վերջին ռազմական բախման ժամանակ: Բայց այստեղ էական փաստն այն է, որ ՀՀ զինված ուժերը դիրքավորված էին ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանականն ապօրինաբար է դիրքավորվել այդ հատվածներում:

ՀՀ ՊՆ-ի տարածած տեսանյութից երեւում է, որ ադրբեջանցիներն են վտանգավոր հեռավորության վրա մոտեցել ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին եւ վիճաբանություն սադրել՝ հրազենից կրակ բացելով: Միջադեպի հետեւանքով հայկական զինված ուժերն ունեն 4 զոհ եւ վիրավորներ: Դատելով ադրբեջանական մամուլում տարածվող պաշտոնական տեղեկատվությունից՝ ադրբեջանական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, սակայն դա հայկական կողմի համար սփոփանք չէ, քանի որ մեր կորուստներն անգին են:

Իսկ միջադեպի պատճառը պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ քաղաքականությունն է եւ, թերեւս, ադրբեջանական քարոզչամեքենայի ստեղծած կեղծ իրականությունը: Ադրբեջանում տարածվող միֆը, թե 44-օրյա պատերազմում հայկական բանակը «ջախջախվել է», հերքվում է հենց Ադրբեջանի հրահրած նման սադրանքներին տրվող պատասխաններով: Այդ միֆերին զոհ են գնում առաջին հերթին դրանց հավատացող հենց ադրբեջանական զինծառայողները, իսկ իրականությունն այն է, որ հայ զինվորը կանգնած է իր հողի վրա, ՀՀ ինքնիշխան տարածքում, որի թիկունքում՝ մի քանի հարյուր մետի վրա Սյունյաց հինավուրց գյուղն է:

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունն հիմա էլ փորձում է իր կորուստները վերագրել իբր Իրանից ՀՀ ԶՈՒ-ի ստացած ԱԹՍ-ներին կամ Հնդկաստանից գնած հրթիռային համակարգերին՝ մոռանալով, որ եթե անգամ այդ զինատեսակներն առկա էլ են, ապա դրանք կիրառողը հայ զինվորն է: Իսկ իրականությունն այն է, որ հայոց պաշտպանի էության մեջ 44-օրյա պատերազմը ոչինչ չէր կարող փոխել, թերեւս, միայն նրան ավելի վճռական դարձնելով հայրենի հողը պաշտպանելու հարցում: ՀՀ սահմանն այսօր պաշտպանում է նույն զինվորը, որը կերտել է արցախյան առաջին եւ երկրորդ ազատամարտերը:

Սրանից բացի, ադրբեջանական կողմը շարունակում է շրջանառել այն քարոզչական թեզը, թե հայկական կողմն օգտվում է ԵՄ դիտորդների ներկայությունից եւ ավելի կտրուկ է իր հայտարարությունների ու գործողությունների մեջ: Նախ, տրամաբանություն չկա ադրբեջանական այդ քարոզչական խայծի մեջ, առավել եւս այնտեղ դժվար է որեւէ հիմք նշմարել: Անհասկանալի է, թե ՀՀ ԶՈՒ-ի գործողությունները ինչպես պետք է պայմանավորվեին դիտորդական եւ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցով: Բացի այդ, օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր տեղեկատվությամբ կիսվում է նաեւ ադրբեջանական կողմի հետ: Այս տեղեկատվությունը մոտ է իրականությանը, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը վերաբերում է նաեւ այդ երկրին, եւ նույնիսկ անհրաժեշտ է, որ առաքելությունը կապ հաստատի նաեւ ադրբեջանական կողմի հետ: Հետեւաբար՝ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա պաշտոնական Բաքվից տարածվող այս թեզի մեջ, այն միայն ցույց է տալիս, որ այդ պետությունը դեմ է որեւէ խաղաղապահ դիտորդական առաքելության, քանի որ այդ դեպքում կաշկանդված է լինելու հերթական սադրանքը եւ ագրեսիան կազմակերպելու հարցում:

Տեղ գյուղի հարակից հատվածում գրանցված միջադեպն ավելորդ անգամ փաստում է, որ մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի ավարտը այնտեղ պետք է գործեն անվտանգության լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմներ, ընդհուպ  չեզոք՝ ապառազմականացված գոտի ձեւավորելը կամ խաղաղապահ ուժեր ներգրավելը: Փորձը ցույց է տալիս, որ սխալ է հավատալը ադրբեջանական կողմի՝ սադրանքների չդիմելու պնդումներին, առավել եւս, երբ նրա գործողությունները հակասում են նման հայտարարություններին եւ ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Թեգեր: ԱդրբեջանսադրանքսահմանՏեղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Երկրաշարժի դիվանագիտությունն» արդեն ավարտվել է

«Երկրաշարժի դիվանագիտությունն» արդեն ավարտվել է

IPSE DIXIT․ Վլադիմիր ՎԵՐՆԱԴՍԿԻ

IPSE DIXIT․ Վլադիմիր ՎԵՐՆԱԴՍԿԻ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist