Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք

Ապրիլի 15, 2023
Հանրապետություն
Համատեղ պատասխան Մոսկվայից
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
524
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են ռազմական օդաչուների պատրաստման հարցը։ ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թամիրովը հանդիպել է ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Մարկ Սասեւիլի հետ, եւ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ներկա վիճակը, այդ թվում՝ ռազմական օդաչուների պատրաստման հարցը։ Ռուսական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Խազար Իբրահիմը, «կողմերը մտքերի խոր փոխանակում են անցկացրել» պետության հետ գործընկերության ծրագրի շրջանակներում Օկլահոմա նահանգի հետ համագործակցության ներկա վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը Օկլահոմայի հետ գործընկերության համաձայնագիր է կնքել 2002 թ.՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։

Տեղեկանում ենք նաեւ, որ համագործակցության խնդիրներն էին, մասնավորապես, Ադրբեջանի օդանավակայանների վերակառուցումը, երկու երկրների բժշկական համալսարանների միջեւ հուշագրերի եւ համաձայնագրերի կնքումը։ Համաձայնագրով առաջարկվել է նաեւ դիտարկել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի օպերատիվ փոխհամատեղելիության մակարդակի բարձրացման հարցը։ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետի տեղակալի հետ հանդիպումը տեղի է ունեցել բարձր մակարդակով։  «Կոմերսանտը» գրում է, թե, ընդհանուր առմամբ, Ռամիզ Թամիրովի այցը Միացյալ Նահանգներ եւս մեկ քայլ էր պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Չենք տա այն միամիտ հարցը, թե, ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին, եթե վերջինս անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա։ Սրա պարզ պատասխանը նախ այն է, որ օգնում են աշխատողին, ուժ թելադրողին։ Իսկ Ադրբեջանը այս պահին ե՛ւ ճիշտ է աշխատում, ե՛ւ ուժ է գործածում Հայաստանի հանդեպ։ Ոչինչ, որ ագրեսոր է, օկուպացնում է հայկական հողերը, մտնում է այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության տարածք, ոչինչ, որ 44-օրյայի ընթացքում ռազմական հանցագործութունների անգերազանցելի օրինակներ է ցույց տվել եւն։ ԱՄՆ-ն Ադրբեջանին է ձեռք մեկնում, որովհետեւ այս պահին նրա շահը թյուրքական կողմից է։ Երբ կա շահ, իրեն իբր ժողովրդավարության հայր կոչող ԱՄՆ-ը կարող է մոռանալ ժողովրդավարության հասնելու համար իր բոլոր թելադրանքները կատարած Հայաստանին եւ բռնել ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեցող Ադրբեջանի եւ դրա բռնակալի ձեռքը։ Հաղթողի՛ ձեռք են բռնում, հաղթողի՛։ Ցավոք, մենք ամեն օր պարտվում ենք թյուրքական կողմին՝ 2020-ից ցայսօր։

Պարտվում ենք, որովհետեւ երբ թշնամին հարձակվում է ՀՀ-ի վրա, զոհեր ենք ունենում, վիրավորներ, տարածք ենք կորցնում, «պատերազմ» բառը գործածելու փոխարեն ասում ենք՝ սադրանք է, ագրեսիա է, միջադեպ է ու չգիտեմ է՛լ ինչ։ Հայաստանի տարածք ներթափանցած եւ հայ քաղաքացիական անձ սպանած ադրբեջանցի զինվորին ասում ենք ռազմագերի, ոչ թե ահաբեկիչ, թշնամուն էլ հակառակորդ ենք կարգում։ Դրա համար էլ մեզ մորթողին հյուրասիրում ենք, վիրահատում ենք, որ ապրի, հաց ենք տալիս ու խաղաղության ձեռք մեկնում։ Թշնամին մտնում է ՀՀ տարածք, մեր իսկ տարածքից կրակում մեզ վրա, ասում ենք՝ հայկական կողմը դիրքային կորուստներ չունի։ Մե՛ր տարածքից է կրակում մեզ վրա, սա դիրքային կորուստ չէ՞։ Եվ ինչո՞ւ ենք կարծում, թե ԱՄՆ-ը պետք է օգնի այսպիսի պարտվողական քաղաքականություն որդեգրածին…

Ի դեպ, ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին նոր չէ, որ «սիրային խաղի» տեսք է ստացել։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2018 թ. ֆինանսական տարում 58,6 միլիոն դոլար է հատկացրել, իսկ հաջորդ տարի՝ 42,9 միլիոն դոլար՝ Ադրբեջանի սահմանային եւ մաքսային ծառայություններին. այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում (Կոնգրեսի համար), որը ստացվել եւ հրապարակվել է Վաշինգտոնի Միջազգային քաղաքականության կենտրոնի կողմից՝ որպես Անվտանգության աջակցության մոնիտորինգի (SAM) մաս: Ֆինանսավորման ծրագրերը ներառել են նախորդ տարիների համեմատությամբ Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության զգալի աճ եւ զգալիորեն գերազանցել տարածաշրջանի գրեթե ցանկացած այլ երկրին տրամադրվող օգնությունը: Այս երկու ֆինանսական տարիների ընթացքում Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը գերազանցել է Վրաստանին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենահավատարիմ եւ տեսանելի գործընկերոջը տրվող աջակցությանը (այս մասին տեղեկանում ենք «casp-geo»-ից)։ Նկատի ունենանք, սակայն, որ Պենտագոնը չի հրապարակել ծրագրի 2019 թ. ֆինանսական տարվա բյուջեի ամբողջ տեղեկատվությունը, ինչը նշանակում է, որ ծրագրին հատկացված փաստացի գումարը կարող էր գերազանցել 42,9 միլիոն դոլարը («Eurasianet»-ին ասել է SAM-ի տնօրեն Քրիստինա Արավիան):

«Կասպիյսկի վեստնիկի» համաձայն՝ տարիների ընթացքում Ադրբեջանը տարբեր օգնություն է ստացել ԱՄՆ-ից՝ նավթով եւ գազով հարուստ Կասպից ծովում իր ռազմածովային եւ առափնյա ուժերը համալրելու համար: «Ահաբեկչության դեմ պատերազմի» առաջին տարիներին «Կասպյան գվարդիա» ծրագիրը օգնել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների պատրաստմանը։ ԱՄՆ-ն նաեւ պարեկային նավեր է նվիրել Ադրբեջանին, ինչպեսեւ՝ Ղազախստանին եւ Թուրքմենստանին (ուշադրություն դարձնենք՝ երեք թյուրքական երկրների)։ ԱՄՆ  տեսանկյունից Կասպից ծովը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ «Իրանը նստած է նրա ափերին», եւ ԱՄՆ-ը երկար ժամանակ համակարգված աշխատում է օգնելու Ադրբեջանին՝ հակազդելու իրանական շատ ավելի ուժեղ ռազմական ներկայությանը կասպիցծովյան ավազանում: Ադրբեջանի միջոցով Իրանին հակազդելու ամերիկյան ականջները նաեւ 44-օրյային երեւացին։ Ու ոչ միայն ամերիկյան։ Նաեւ՝ բրիտանական, իսրայելական։

Այս ամենի անունը քաղաքականություն է, եւ ոչ մի երկիր մեղավոր չէ, որ մենք լավ չենք «խաղում», ճիշտ չենք աշխատում: Աշխարհը մեզ չծափահարեց նաեւ Արցախյան առաջին ազատամարտից հետո։ Բայց հաշվի նստեց արդյունքի հետ այդ ժամանակ եւ հետագա տարիներին։ Հիմա մեզ հետ իրականում չեն աշխատում, եւ մեր ձայնը լսելի չէ, որովհետեւ ՀՀ տարածք մտած ադրբեջանցուն բռնում են… քաղաքացիները: Մինչեւ ինքներս չուզենք իրավիճակը փոխել, այդ իրավիճակը չի փոխվի։ Ոչ մի պետություն մեզ չի ասելու, թե Հայաստանին կօգնի, որովհետեւ Հայաստանի իրավունքն արդար է, հողերը հայկական են, արհեստածին ու ակնթարթի պատմություն ունեցող Ադրբեջանը չի կարող պատմական հողերից խոսել եւ այլն։ Աշխարհը մեզ օգնության կգա միայն մեկ պարագայում՝ եթե ինքներս լրջագույն աշխատանքով խոսենք այդ ամենի մասին։ Կիրառակա՛ն գործելով խոսենք։ Մեզ աշխարհի օրենքներն ընդունել է պետք, առավելեւս՝ երբ կանգնած ենք թշնամուն դեմ հանդիման։ Առավելեւս՝ երբ թշնամու պետությունը ստեղծվել է հայապատկան հողերի վրա։ Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք՝ խղճի ու խեղճության։ Հենց զատեցինք, մեր վիճակը կտրուկ կփոխվի, եւ թնամին ինքը կզգա, որ հայը նույն հայն է…

Թեգեր: Ադրբեջանսադրանքսահման
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանական դիվերսիա՝ Մոսկվայի եւ Բրյուսելի թողտվությամբ

Ռամիլսաֆարովյան սինդրոմ

Երեք «քարի» արանքում

Երեք «քարի» արանքում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist