Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մեծ նպատակ՝ մեծ ծրագիր

Սա է արժանավայել գոյության «ծածկագիրը»

Ապրիլի 19, 2023
Հանրապետություն
Մեծ նպատակ՝ մեծ ծրագիր
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
484
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը հայտարարում է, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան միավորված են դաշինքով, եւ նրանք կարեւոր գործընկեր են ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում, եւ որ ԱՄՆ-ը կշարունակի սերտորեն աշխատել թուրք առաջնորդների հետ, սա լիովին տեղավորվում է երկու երկրների գործակցային քաղաքականության տիրույթում։ Բայց երբ ԱՄՆ Կոնգրեսը վերանայում է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ զեկույցի տեքստը, եւ այդ տեքստից հանվում են այն հայտարարություններն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում դեռ հեռահար նպատակներ ունի, որոնք պետք է իրագործի Թուրքիայի միջոցով, ուստի կարող է աչք փակել թուրքական «ճշմարտության» վրա։ Երբ Բեռլինում՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի ԱԳ նախարարն ասում է, որ Իրանը նման է «քաղցկեղի», եւ Թել Ավիվը Բեռլինից քայլերի է սպասում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցում, սա նույնպես տեղավորվում է Իսրայելի հեռահար քաղաքականության շրջանակներում։ Մանավանդ երբ Պենտագոնն էլ համարում է, որ «իրանական սպառնալիքներն այլեւս գլոբալ խնդիր են» եւ հատուկ չեն միայն Մերձավոր Արեւելքին, եւ որ սպառնալիք է նաեւ Իրանի՝ Ռուսաստանի հետ աճող դաշինքը։ Երբ Իրանի դեմ տարածաշրջանում «խաղացնում» են Ադրբեջանին, բայց Թեհրանը շարունակում է համագործակցել Բաքվի հետ, ավելին՝ խորացնել այդ համագործակցությունը որոշ ոլորտներում, ենթադրելի է, որ Իրանն էլ իր ծրագրերն ունի՝ ապագայի ու հեռահար։

Գլոբալ աշխարհաքաղաքականության խաղերը բազում են՝ տարբեր շերտերով ու խորքերով, առավել եւս, եթե քաղաքականության դերակատարները մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն իրենց երկրների, իրենց տարածաշրջանների կամ այլ տարածաշրջանների հետ կապված։ Որքան նպատակները մեծ են, այնքան խաղերը՝ բազմապիսի։ Ինչքան մի խաղացողի կողմից խաղային քայլերը՝ լավ մշակված, այնքան՝ դրանք անտեսանելի մյուս խաղացողի համար։ Մեծ նպատակներ ունեցողները մեծ էլ խաղեր են տալիս, եւ արդի աշխարհում այդպիսի խաղեր կարող է տալ նաեւ փոքրատարածք երկիրը (Իսրայելի օրինակը)։ Մեծ նպատակներ ունեցողը կարող է ոչ մի բան չարժեցող պետությանը թեւ տալ՝ մեկ այլ պետության կործանելու նպատակով, որովհետեւ դա է պահանջում իր նպատակը։ Սա է աշխարհի վերուվարը, եւ քաղաքականությունն էլ էթիկայի ու բարոյականության մասին առարկա չէ։ Արեւի տակ իրենց տեղն ունենալու իրավունք են ստանում ուժեղները։ Իսկ ուժեղ լինում են նպատակներ ունեցողներն ու իրագործողները։

Երբ Թուրքիայի երկրաշարժից հետո ուղղակի եւ հետեւանքային վնասների մասին ամենատարբեր գնահատականներ ու տնտեսության փլուզվելու մասին տեսակետներ էին հնչում, նկատեցինք, թե նորօսմանական եւ համաթուրանական ծրագրեր ունեցող Թուրքիան չի պատրաստվի ձեռքերը ծալած նստել եւ չմտածել վերականգնվելու մասին։ Այսինքն՝ Թուրքիան ունի նպատակներ ու ծրագրեր, որոնցից չի պատրաստվի հրաժարվել։ Ի վերջո, մեծ ծրագրերն էին, չէ՞, որ քոչվոր հրոսակախմբերին նստակյաց դարձրին՝ մեր իսկ բնօրրանում պետություն ստեղծելով։ Հիմա այս պետությունն այլ ծրագրեր ունի եւ հազիվ թե երկրաշարժի հետեւանքներից այնքան թուլանա, որ խելոք կործանման սպասի։

Որն է Հայաստանի այն մեծ ծրագիրը։ Յուրաքանչյուր զտարյուն հայ գիտի դա, երազում է։ Բայց մեծ ծրագրերը պետությունն է ամրագրում՝ ազգային անվտանգության օրվա եւ ապագայի շահից ելնելով։ Եթե պետությունը սահմանափակվում է ապագայի շատ փոքր, խղճուկ ծրագրով, ապա վտանգում է ոչ միայն այդ պետության գոյությունը, այլեւ շատ արագ մղում է ինքնաոչնչացման։ 44-օրյայից հետո Արցախը մի կողմ թողնել ու բավարարվել Հայաստանի փոքր տարածքի մասին խոսույթով, նշանակում է, որ ոչ միայն չկա ապագայի այն մեծ ծրագիրը, այլեւ՝ ներկայի ծրագիր էլ չկա, չկա զարգացման որեւէ սպասում, հետեւաբար, կա միայն օրվա գոյության հարց։ Քանի՞ օրվա…

Եթե պետությունը չունի պետականության ամրապնդման եւ ազգի բարեկեցության երազանք, երկարաժամկետ ծրագիր, մեծ նպատակ, ապա պետությունն ունի միայն մեկ բան՝ ձախողում։ Ազգի բարեկեցության համար պետք է կենսատարածք, իսկ այսօր մենք նույնիսկ չենք կարողանում մեր արոտավայրերն ու վարելահողերը մշակել, որովհետեւ թյուրքը ոչ թե մեր սահմանին է, այլ՝ սահմանից ներս։

Կենսատարածք ասվածը, սակայն, զուտ ապրելու տարածքը չէ, «որտեղ հաց, էնտեղ կաց»-ը չէ։ Հայի կենսատարածքն իր բնօրրանն է, հայրենիքը, կենսական տարածքը, որ սնում է «իր մարդու» ամեն բջիջը։ Հայի կենսատարածքն իր հոգեւոր ու ֆիզիկական հայրենիքն է։ Եթե պետությունը սահմանափակում է այդ կենսատարածքը՝ տուրք տալով ինչ-ինչ կեղծ օրակարգերի, դրանով նա արձանագրում է միայն մեկ բան՝ ձախողում։ Իսկ նպատակ չունեցող ու ձախողված պետությունը արդյունավետ գործել չի կարող։ Ավելին՝ իրական խաղաղության հասնել չի կարող։ Հետեւաբար, ստիպված է լինելու անընդհատ կորուստները հաշվել՝ մարդկային ու տարածքային, մինչեւ…

Այս մինչեւ-ին չհասնելու ճանապարհը հստակ է՝ թշնամուն իբրեւ թշնամի դիտարկելը, թշնամուն չհավատալը, թշնամու առջեւ չխոնարհվելը, սեփական օրակարգն ունենալը՝ ուրիշի օրակարգերով թելադրվելու փոխարեն։ Իսկ մեր օրակարգը մեկն է՝ ոտքի կանգնելն ու հաղթելը։ Իսկ եթե ունենանք նաեւ երկրի հզորացման երկարաժամկետ ծրագիրը, ապա նաեւ կհասկանանք, որ մեկ հաղթանակը վերջին կանգառը չէ, այլ՝ հերթական կանգն է՝ նոր հաղթանակից առաջ։ Այն, ինչ մեր արդար իրավունքն է ի բնե։ Այս դեպքում շատ արագ արեւի տակ մեր թիկունքը տաքացնելու տեղն էլ կունենանք, բարեկամները մեր երկրի հետ իսկապես բարեկամություն կանեն, նոր բարեկամներ կհայտնվեն, թշնամին էլ կսանձահարվի։ Հին ազգերի աստվածային-հավատամքային համակարգերը շատ բան են հուշում նաեւ մեր օրերի համար։

Հայոց ռազմի աստված Վահագնը հենց այնպես չէ ամեն տարի Արեգ ամսվա Արեգ օրը վերածնվում՝ ամեն տարի թշնամուն եւս մեկ անգամ հնազանդեցնելու եւ, ըստ այդմ, ամեն տարի հերթական հաղթանակն ամրագրելու համար։ Ամեն անգամ հերթական հաղթանակի «ծածկագիրն» է մեր արժանավայել գոյության հիմքը։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մեծ նպատակ՝ մեծ ծրագիր

Արցախը շարժվում է ի՛ր օրակարգով, Ադրբեջանը՝ իր, ՄԹ-ն էլ՝ իր

Բրիտանիան «հոտում» է. կոյուղաջրերը լցվում են գետեր եւ ծովեր

Բրիտանիան «հոտում» է. կոյուղաջրերը լցվում են գետեր եւ ծովեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist