Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Իրականության ճիշտ ընկալումն է հուշելու ճիշտ ճանապարհը

Երբ թշնամին սպառնում է մեր գլխավերեւում իր դրոշը տնկել

Ապրիլի 21, 2023
Հանրապետություն
Իրականության ճիշտ ընկալումն է հուշելու ճիշտ ճանապարհը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
349
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայը կհասկանա, թե ինչ ապրումներ է ունեցել հայ ծովանկարիչը, երբ իրար հետեւից կտավին է հանձնել «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին»… Եվ, իբրեւ լուծում, երեւի կյանքի հենց վերջին օրը Այվազովսկին պիտի հասցներ պատգամել «Թուրքական նավի պայթեցումը»։ Ու գուցե պիտի անավարտ մնար աշխատանքը, որ ընկալվեր իբրեւ ոչ թե անավարտություն, այլ՝ նոր լուծումների-պայթեցումների շարք։ Հենց այնպես չէր նկարն արվել Թուրքիայի բնության ֆոնին՝ նավահանգստային քաղաքի մոտ՝ դրանով պայթյունը հենց Թուրքիայի հետ կապելով…

Հայի բախտը թշնամու հարցում չի բերել. մեր՝ ազգի դիմաց կանգնածը ազգ չէ, վայրագ խմբավորում է, դարն ինչքան էլ փոխվի, դիմացներս մարդասպան չէ, մարդակեր է։ Պատերազմական ոչ մի կանոնի, ռազմի ոչ մի օրենքի մասին թյուրքին առնչվելիս խոսելն անգամ անհեթեթ է։ Զինվորականության մասին՝ առավել եւս։ Զինվորը թշնամական կողմից կին սպանում է, բայց հղի կնոջ ցից չի հանում՝ երեխային արգանդից հանելով ու մոր աչքի առաջ ճոճելով։ Զինվորը թշնամական կողմից տարեցի սպանում է, բայց չի գլխատում եւ չի պարծենում դրանով։ Զինվորը թշնամական կողմից զինվորի սպանում է, բայց դիակապտությամբ չի զբաղվում եւ չի մասնատում։ Մեր թշնամին զինվոր չէ, ռազմիկ չէ, թյուրք է… Իբր, փոխված թյուրքի կեղծ թեզին հավատացողները 2020-ի 44-օրյայում թյուրքական անասնական դրսեւորումները հո չեն մոռացել։

Այս թյուրքի հետ խաղաղություն հնարավո՞ր է։ Պատասխանը միանշանակ ոչ է, եւ սա հասկանալու համար թեկուզ տարրական կրթություն ստանալ պետք չէ, պատմությունից ու աշխարհագրությունից գիտելիքներ ունենալ պետք չէ։ Սա հասկանալու համար պետք է ունենալ սովորական ինքնապաշտպանական բնազդ։ Որ բացատրվում է իբրեւ վտանգի դեպքում կենդանի էակների վարքագծի բնածին ձեւ, այդ վտանգից փրկվելու գործողություն: Այս բնազդի իրացմանը ծառայում են այնպիսի զգացումներ, ինչպիսիք են ցավն ու վախը: Երբ արդի քարոզչական տեխնոլոգիաներով հասարակության շրջանում, օրինակ, վախի զգացումը բթացնում են, նրա ինքնապաշտպանական բնազդը կարող է թուլանալ։ Նայենք մեր իրականությանը. ցավը կա, տարածքներ ու զինվորներ ենք կորցրել, գրեթե չկա այնպիսի ընտանիք, որ կորուստ տված չլինի, բայց «փոխված թուրքի» սին թեզը դեռ հաջողությամբ իրացվում է մեր երկրում՝ «ջրելով» թշնամու հետ հարաբերություններում մտահոգությունը։ Դե, եթե չկա մտահոգություն, ուրեմն բթացած է ինքնապաշտպանական բնազդը։ Սա՝ անհատական ու հանրային մակարդակում։ Բայց նույնը պետական մակարդակով է։ Ինքնապաշտպանական բնազդը (դիվ.) միջազգային իրավունքում նշանակում է ռազմական բնույթի գործողություններ, որոնք ձեռնարկում է հարձակման ենթարկված պետությունը։ Պետության գործողությունները համարվում են ինքնապաշտպանություն միայն այն դեպքում, երբ ձեռնարկվում են ի պատասխան ագրեսիայի։ Բայց ինքնապաշտպանությունը չի բացառում հարձակողական բնույթի ռազմական գործողությունները։ Եթե կրկին նայենք մեր իրականությանը, երբ թշնամին մեր սահմաններից ներս է, ապա կտեսնենք կեղտոտ քարոզչության հետեւանքները՝ դրանից բխող էլ ավելի վատ հետեւանքներով։

Հանրության ուղեղում շատ պարզ պետք է դաջել, որ թյուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ, համենայնդեպս հիմա, քանի դեռ Հայաստանն այս վիճակում է։ Թյուրընկալման տեղիք չտալու համար հստակեցնենք՝ նույնիսկ այն օրը, երբ Հայաստանի ձայնի իրավունքը կրկին լսելի կլինի աշխարհում ու կրկին կկարողանա սանձել թշնամուն, խաղաղություն ասվածին դարձյալ պետք է վերապահումով մոտենալ՝ միշտ պատրաստ լինելով նոր պատերազմի։ Որովհետեւ թուրքը նույն թուրքն է՝ անփոփոխելի բնույթով՝ արյան համը միշտ սիրող, միշտ ցեղասպանող։

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, թե Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Կոնգրեսականն ընդգծել է, որ ադրբեջանական ագրեսիան միայն Արցախի դեմ չէ, որ ուղղված է, այլեւ Հայաստանի, որտեղ ադրբեջանական բանակը շարունակում է ներխուժումները ՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:

Ադրբեջանը սա չի էլ թաքցնում։ Այդ պետության ԱԳՆ-ն ամեն առիթով երբ պարզաբանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանները, իրականում ոչ թե պարզաբանում է, այլ՝ վերջնագիր ներկայացնում, եւ պայմաններից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ Աստված մի արասցե, եթե Հայաստանը գնա այս՝ մեղմ ասած, աններելի սխալ ուղիով, արագացնելու է Հայաստանի Հանրապետության կործանումը։ Եվ ոչ մի երկիր մեզ օգնության ձեռք չի մեկնելու, որովհետեւ չի հարգելու մեր իսկ երկրի մի մասից հրաժարվելու հիմարությունը։ Բացի հարգանքից, ՀՀ-ն այսօր աշխարհում մենակ է մնացել, եւ սրա պատճառները նույնպես հայտնի են, ի տարբերություն Ադրբեջանի, որ արդյունավետ ու պրագմատիկ գործում է արտաքին տիրույթում։ Եվ եթե գիտի, որ նույն այդ տիրույթում բարեկամներ ունի, որոնք հանուն իրենց շահի թքած ունեն հայ ժողովրդի վրա, ինչու պետք է չօգտվի այդ իրավիճակից։ Խաղաղության պայմանագիր չէ, ինչ փաստաթուղթ ուզում է լինի, Ադրբեջանին չի կանգնեցնելու, եւ Հայաստանի գլխին կախվելիք նոր վտանգները չեն պակասելու։ Ադրբեջանական դպրոցներում դնում են իրենց հաջորդ սերնդի անելիք քայլերի հիմքը՝ երեխաներին սովորեցնելով, թե հայը թշնամի է։ Ադրբեջանցի երեխայի համար քնած հային կացնահարողը հերոս է։ Ալիեւի նպատակները պարզ են։ «Նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերեւում տեսնեն»,- ասել է նա:

Սա զգուշացում է հայերիս այն մասին, որ թյուրքական կողմի հետ հնարավոր է ոչ թե խաղաղություն, այլ՝ խաղաղության պատրանք։ Իսկ պատրանքը խաբեությունն է, պատիրքը, ցնորքը, ընկալման խանգարումը։ Թե ինչ կհետեւի սրան, նվազագույնը կարող է լինել նոր խելագարությունը։ Սա թույլ չտալու համար իրականությու՛նն ընկալենք՝ թող որ դաժան, թող որ անհույս։ Բայց ճիշտ ընկալումը ճիշտ էլ ճանապարհներ կհուշի։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Հնդկաստանի ժամանակը եկել է»

«Հնդկաստանի ժամանակը եկել է»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Քանի դեռ մարդ ունակ է աղոթելու, արտասվելու, ներում հայցելու, նրանից հեռանում են պատժի ժամկետները կամ փոխարինվում բարեգթությամբ

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist