Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը

Ո՞րն է փրկությունը, եւ կա՞, արդյոք, ելք

Ապրիլի 25, 2023
Հանրապետություն
Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
372
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչ մենք հայտարարում ենք, թե այլեւս երբեք թույլ չենք տա 1915 թվականի կրկնությունը, միջազգային համայնքը հիշում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Բաքվի բռնապետը նշում է, որ «մի օր հայերը կարող են արթնանալ եւ տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերեւում»: Իրականությունը ձեւավորվում է խոսքի եւ գործի համապատասխանության արդյունքում։ Ներկայումս խաղաղություն է հաստատվում հայի արյան եւ հայրենիքի հաշվին, դա է Ադրբեջանի «խաղաղության» ընկալումը։ Հայի խաղաղությունը կառուցվել է արարման, խաղաղ համագոյակցության տարբերակով, որն ապահովել է Հայոց բանակը։

Ներկայումս իրավիճակն օր օրի վատթարանում է. Արցախին սպառնացող վերջնական հայաթափումն ու հերթական ցեղասպանական գործողությունների հավանականությունն առավել առարկայական են դարձել։ Ապրիլի 24-ին, իսկ նրանք հակված են գործողություններն իրականացնել խորհրդանշական օրերին, Ադրբեջանը հայտարարեց Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող մայրուղու վրա անցակետ տեղադրելու մասին։ Դրանով պաշտոնական Բաքուն ցույց տվեց, որ իր համար նշանակություն չունի նաեւ միջազգային դատարանի կայացրած որեւէ որոշում։ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ անցակետ տեղադրելու արդյունքում Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրված են ինչպես Արցախի մնացած հատվածից, այնպես էլ մայր հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից: Փաստացի Արցախում ապրող հայը կանգնած է թե ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ, թե դանդաղ մահվան՝ պայմանավորված պարենի, դեղորայքի եւ կյանքի համար անհրաժեշտ այլ պարագաների բացակայությամբ։

Ո՞րն է փրկությունը, եւ կա՞, արդյոք, այն։ Այո, կա եւ այն խոսքը գործի վերածելու մեջ է։ Փրկության մասին հայտնի կարգախոս կա Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» հայտնի վեպում։ «Խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է» արտահայտությունը վաղուց դարձել է թեւավոր խոսք եւ հուշում է, որ ամեն մեկն իր հարցերը պետք է լուծի ինքնուրույն կամ դժբախտության մեջ գտնվող ընկերների հետ միասին, ուրիշը «խեղդվողի» փոխարեն այդ գործը չի անի։ Սեփական ուժերով փրկվելու մասին է նաեւ «Բարոն Մյունհաուզենի արկածները» վիպակի այն դրվագը, երբ պատերազմի ժամանակ թուրքերի ձեռքից փախչելիս (խորհրդանշական մանրուք), Մյունհաուզենը փորձում է ձի հեծած թռչել ճահճի վրայով, բայց ընկնում է տիղմի մեջ, եւ փրկվելու միակ տարբերակը մնում է կեղծամի հյուսից բռնած թե իրեն, թե ձիուն մեծ դժվարությամբ դուրս բերելու տարբերակը։ Գեղարվեստական ստեղծագործություններում նկարագրված դեպքերը կենսունակ են նաեւ իրական կյանքում։ Իսկապես, հեշտ չէ փրկության ճանապարհը, սակայն այն իրատեսական է։ Այլ հարց է՝ իսկ ուզո՞ւմ ենք, արդյոք, փրկվել, մենք ուզո՞ւմ ենք պետականություն ունենալ, արդյոք մեզ համար կարեւո՞ր է մարդկության պատմության, ազգերի բազմազանության մեջ մեր տեսակը պահպանել, թե՞ բավարարվելու ենք ընդհանուրի մեջ տարրալուծվելու տարբերակով։ Վերջին մեկ հարյուրամյակում պետականություն ստացել ենք արտաքին նպաստավոր պայմանների եւ զարգացումների արդյունքում՝ այն ստանալով որպես նվեր, իսկ նվեր ստացածի իրական արժեքը հաճախ չի գնահատվում, չգնահատված նվերն էլ սովորաբար մսխվում է, օգտագործվում՝ սպառելու մտայնությամբ։ Վերոնշյալ հարցերին դրական պատասխան տալուց հետո միայն ամենագլխավոր խնդիրը կդառնա «ի՞նչ եւ ինչպե՞ս անել» հարցերի պատասխանը գտնելը։ Ցանկացած անելանելի դրություն հաղթահարելի է, երբ դադարում ես հայացքդ ուղղել դուրս եւ կենտրոնանում ես ներքին ուժերի համախմբման վրա։ Երբ սպասում ենք, թե ինչ կասի այս կամ այն երկիրը, այդ երկրների քաղաքական, հասարակական գործիչները, որպեսզի մենք «փրկվենք», ապա, գոտեպնդող խոսքերից կամ խղճահարությունից բացի, ոչինչ էլ չենք ստանա։

Անցել է հարյուր տարուց ավելի, սակայն Թուրքիան ոչ միայն պատասխանատվություն չի կրել իրականացրած ցեղասպանության համար, այլեւ շարունակում է հովանավորել նոր ոճրագործություններ եւ հանցագործություններ, այս անգամ՝ Ադրբեջանի ձեռքով։ Ապրիլի 24-ի առթիվ հնչեցին ոճիրը դատապարտող բազմաթիվ հայտարարություններ, կատարվեցին գրառումներ, սակայն տեղին ենք համարում հիշատակել «Time» պարբերականում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ հոդվածը (https://time.com/6273756/armenian-genocide-april-24-day/), որի հեղինակը Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերն է: «Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվեց մինչեւ 1.5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաեւ անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների նոր շարքի, որին աշխարհը հետեւում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են գլխատումների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների եւ հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական եւ տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի եւ բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով.  քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը եւ հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը»,- գրում է հեղինակը՝ նկատելով, որ թեեւ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց իրականում հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։

Ոչ թե հիշել, այլ կանխել ցեղասպանությունը. սա պետք է գործելու բանաձեւ դառնա թե առաջադեմ մարդկության, թե յուրաքանչյուր հայի համար։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախՑեղասպանություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա

Հայանպաստ հայտարարություններն անգամ հայկական կողմին ոչինչ չեն տա

Ցավի մաթեմատիկան` + – x : = …

Ցավի մաթեմատիկան` + - x : = ...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Հեթում Առաջինը եւ հայոց դիվանագիտությունը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist