Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան հակամարտության վրա «ձեռքեր տաքացնողները» շատանում են

Քաղաքական բանակցությունների բացակայությունն այս հիմնահարցը վերածում է աշխարհաքաղաքական խաղաթղթի

Հունիսի 26, 2021
Տարածաշրջան
Արցախյան հակամարտության վրա «ձեռքեր տաքացնողները» շատանում են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
196
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի հիմնահարցի էությունն իր հազարամյա բնօրրանում հայկական էթնոսի պահպանումն է: Հակամարտության արմատներն ակնհայտ են եւ պայմանավորված են թյուրքական էթնոսի գոյաբանության առանձնահատկություններով: Վերջինս իր ողջ պատմության ընթացքում քանակական աճի հետեւանքով դուրս է եկել հիմնական բնակատեղիից՝ մոնղոլական տափաստաններից, եւ շարժվել դեպի արեւմուտք, այդ ճանապարհին գրավելով, ոչնչացնելով ու յուրացնելով բնիկ ժողովուրդների բնակատեղիները, մշակույթը, նրանց ոչնչացնելով կամ դուրս մղելով պատմական տարածքներից: Այդ ճանապարհով թյուրքական էթնոսը Արեւելյան Ասիայի տափաստաններից 1000 տարվա ընթացքում հասավ եւ հիմնավորվեց Եվրոպայի ու Ասիայի սահմանագծում՝ որպես հետագիծ թողնելով մի քանի թյուրքական պետություններ, թրքաբնակ անկլավներ՝ իր քոչի ուղու բոլոր երկրներում: Այսօր էլ այս էթնոսը հազարամյա իր ձեռագրով, կայուն քայլերով Եվրոպայի արեւելքից շարժվում է դեպի արեւմուտք եւ, ինչպես միշտ, այսօր էլ ուրիշ ժողովուրդների սեփականությունը զավթելու միակ խնդիրը նրանց համար եղել եւ մնում է ժամանակը:

Դաշտային եւ Լեռնային Արցախի տարածքների զավթումը թափ է հավաքել 200 տարի առաջ: Հայն իր բնօրրանում ապրելու իրավունքի համար այդ ժամանակահատվածում պարբերաբար կռվել է՝ դանդաղեցնելով թվային աճի շնորհիվ նրանց սողացող զավթման գործընթացը: Նախորդ դարի 90-ականների սկզբին հաջողվեց կանգնեցնել թյուրքական սողացող եւ այն տարիներին՝ արդեն  վազող էքսպանսիան Հայաստանի արեւելյան դարպասների մոտ: Սակայն թյուրքական էքսպանսիան վերսկսվեց մի քանի պետությունների կիրառած ավանդական բարբարոսության արդյունքում: Այսօր հայկական էթնոսը պատմական Ուտիքի, Արցախի եւ Փայտակարանի տարածքի 5 տոկոսին չհասնող տարածքում միայն հաջողվեց պահպանել:

Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ու հայի համար այն գոյաբանական պայքար է, բայց ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում հակամարտությունը լուրջ խաղաթուղթ է, որի շահարկումն անխուսափելի է: 44-օրյա պատերազմի հետեւանքով տարածաշրջանում առաջացած նոր ձեւաչափը, որում նորություն էին Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայությունները, օրինաչափորեն առաջ է բերել այլ գլոբալ խաղացողների խանդը, եւ արդեն  այսօր ուրվագծվում են ստեղծված իրավիճակի հետ չհամաձայնող ուժերն ու պետությունները: Սա էլ իր հերթին ուղեկցվում է նպատակային գործողություններով եւ շահարկումներով:

Մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ վերջին շրջանում տարբեր երկրներից լսվում են Արցախի վերաբերյալ ապակայունացնող հայտարարություններ: «Մենք պարբերաբար տարբեր երկրների տարբեր գործիչներից տարբեր ժամանակահատվածներում լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ: Դրանք կոչված են մարդկանց մեջ վախ եւ վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելուն, ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նրանց հավատը խաթարելուն: Սադրիչ, նվաստացուցիչ, երբեմն անգամ կեղծ հայտարարություններ. ինչ ասես՝ չի եղել այս ընթացքում»,- ասաց Զախարովան եւ հակամարտության կողմերին կոչ արեց իրենց հռետորաբանությունը բխեցնել եռակողմ պայմանավորվածություններում սահմանված ընդհանուր նպատակից:

Աշխարհում նոր փուլ մտած եւ մեծ թափ հավաքող աշխարհաքաղաքական զարգացումներում կօգտագործվեն բոլոր հնարավոր միջոցները, առավել եւս՝ Արցախի հիմնահարցի նման ծանրակշիռ խաղաթուղթը: Դրան կնպաստի առաջին հերթին հիմնահարցի վերջնական լուծված չլինելը, մասնավորապես՝ կարգավիճակի անորոշությունը: Ադրբեջանի որդեգրած՝ Արցախի Հանրապետության կարգավիճակին չանդրադառնալու քաղաքականությունը խթանում է հայկական երկրորդ հանրապետության շուրջ թափ առնող խմորումները, որոնք քաղաքական կարգավորման գործընթացի բացակայության պայմաններում կարող են լուրջ ապակայունացման հանգեցնել, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտների ցանկացած ելքի դեպքում հայկական էթնոսը եւ բարեկամ ժողովուրդներն անհամարժեք կորուստներ են կրում, ինչը լիովին տեղավորվում է տարածքների էթնիկ զտման թյուրքերի քաղաքականության մեջ: Հետեւաբար՝ հայկական պետությունների դիվանագիտական օրակարգի առաջին հորիզոնականում պետք է լինի Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական գործընթացների մեկնարկը, եւ այդ նպատակի համար պետք է վճարվի պահանջվող ցանկացած գին:

Թեգեր: ԱրցախԹուրքիակարգավիճակՄարիա ԶախարովաՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ջրոլորտում լրջագույն մարտահրավերներ կան

Ջրոլորտում լրջագույն մարտահրավերներ կան

Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

Բնությունը խնամք ու հոգատարություն է պահանջում

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist