Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Նեմեսիսի» արձանը՝ Թուրքիայում ընթացող ընտրապայքարի հորձանուտում

Անկարայի արձագանքը տարակուսելի է քաղաքակրթության արժեքների տեսանկյունից

Մայիսի 11, 2023
Հանրապետություն
«Նեմեսիսի» արձանը՝ Թուրքիայում ընթացող ընտրապայքարի հորձանուտում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
507
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նեմեսիս» գործողության մասնակիցների իրականացրած արդարադատության ակտերը հիշատակող հուշակոթողի տեղադրման փաստին պաշտոնական Անկարայի ծայրահեղ նյարդային արձագանքը, թերեւս, բացատրվում է նաեւ առաջիկա օրերին այդ երկրում նախատեսված ընտրություններով: Վերջին տասնամյակներում Թուրքիայի հասարակության շրջանում խրախուսվել, ուժեղացվել է ազգայնական գաղափարախոսությունը, եւ այսօր ընտրողների քվեները շահելու համար վերընտրվելու ձգտող Էրդողանի քաղաքական թիմը փորձում է առավելագույնս օգտվել այդ գործոնից: Ծայրահեղ ազգայնական մտածողությունն այն աստիճանի է ներդրվել թուրքական հասարակության մեջ, որ այսօր այդ երկրի հիմնական դաշնակից պետությունը եւ ՆԱՏՕ-ում գործընկերը՝ ԱՄՆ-ը, այդ երկրի քաղաքացիների շրջանում ունի բարեկամի ամենացածր կարգավիճակը, որոշ դեպքերում էլ նույնիսկ դիտարկվում է որպես թշնամի պետություն: Այդ մասին են փաստում այնտեղ անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումները:

Պաշտոնական Անկարան իր քաղաքացիների շրջանում ծայրահեղ ազգայնականությունը սերմանել է նաեւ Հայոց եղեռնի ոճրագործների հերոսացմամբ՝ նրանց արձանները տեղադրելով, հետեւաբար, որպես նախընտրական խաղաթուղթ չէին կարող չօգտագործվել Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացման դեմ առաջին դեմքերի մակարդակով հայտարարություններ տարածելը, հակընդդեմ գործողություններ իրականացնելու քայլերը եւ դրանով ընտրաքվեներ շահելը: Այս տրամաբանության համատեքստում էր, որ ցուցադրաբար այդ երկրի իշխանություններն արգելեցին հայկական ինքնաթիռների՝ ընդհուպ թիվ մեկ բորտի թռիչքն իր օդային տարածքով, իսկ ԱԳ նախարար Չավուշօղլուն էլ սպառնաց պատասխան գործողություններով, եթե արձանը չապամոնտաժվի:

Թուրքական քարոզչությունն արագ հատեց իրականությունը կեղծելու սահմանագիծը՝ «Նեմեսիս» գործողությունը նույնականացնելով ԱՍԱԼԱ-ի հետ: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ «Նեմեսիսի» մարտիկներն ի կատար են ածել այն ժամանակվա Թուրքիայի ստեղծած օրինական ռազմական դատարանի կայացրած մահապատժի որոշումները, որ դրանք որեւէ կերպ, նաեւ՝ իրավաբանորեն, համադրելի չեն հայ ժողովրդի իրավունքների բարձրաձայնման համար հայորդիների կատարած մյուս գործողությունների հետ:

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նման արձագանքը ցուցիչն է այն բանի, թե նա որքանով է անկեղծ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր հայտարարություններում եւ արդյոք այն հավասարը-հավասարի տրամաբանությա՞ն մեջ է դիտարկում: Մի կողմից՝ Անկարան հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է, մյուս կողմից էլ՝ առաջին իսկ դեպքով փակում է նոր բացված օդային հաղորդակցությունը եւ պաշտոնական Երեւանի դեմ հուշարձանն ապամոնտաժելու պայման դնում: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թուրքական կողմին ստիպված էր հիշեցնել, որ արձանների տեղադրումն ինքնիշխան պետության իրավունքն է: Մյուս կողմից էլ այն մասնավոր անձանց՝ «Նեմեսիս» գործողության մասնակիցների ժառանգների նախաձեռնությամբ է կառուցված, եւ պետությունը որեւէ առնչություն չի ունեցել հուշակոթողի տեղադրման հետ, թերեւս, միայն տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով կայացրել է օրենքներով պահանջվող ձեւական որոշումներ:

Ուշագրավ է Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե արձանը չհանելու դեպքում Թուրքիան պատասխան քայլեր կանի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին Անկարայից հնչում է սպառնալիք: Թե որքանով է այն տեղավորվում «ժողովրդավարական Թուրքիա» ձեւակերպման մեջ, ժամանակը ցույց կտա, բայց նման արձագանքն առաջին հերթին խոսում է երկու երկրների միջեւ հարաբերությունները հաստատելու գործընթացի էության մասին: Թուրքիան նվազագույնը նման արձագանք չպետք է ցուցաբերեր մարդկության դեմ կատարած ոճրագործությունը դատապարտող հուշահամալիրի տեղադրմանը, առավել եւս, որ նույն այդ երկիրն է ժամանակին դատապարտել ոճրագործությունը: Իսկ եթե 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին մահապատժի դատապարտելը զուտ աշխարհի աչքերին թոզ փչել էր, ինչը հաստատելու է գալիս այսօրվա Թուրքիայի ղեկավարության նման պահվածքը, ապա այն տարակուսելի է առաջին հերթին քաղաքակրթության արժեքների տեսանկյունից: Վերջինս էլ անմիջականորեն պայմանավորում է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությունը:

Թեգեր: ԹուրքիահուշարձանՆԱՏՕՆեմեսիս
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է

Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է

Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը

Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist