Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի

Մայիսի 12, 2023
Հանրապետություն
Հանդիպումներ` ի շահ հայկական համայնքի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
115
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Եկատերինբուրգում հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշեւի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Կողմերը քննարկել են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առեւտրաարդյունաբերական եւ հումանիտար-կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների զարգացման առկա ներուժը։

Նշելով Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ Վ. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը՝ բազմազգ եւ բազմադավան տարածաշրջանում տեղի հայ համայնքին ազգային ինքնությունը պահպանելու հնարավորություն ընձեռելու համար։ Դեսպանի կողմից ընդգծվել է համայնքի կարեւոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում։

Վ. Հարությունյանը ներկայացրել է նաեւ «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագծի գաղափարը, որը խթան կլինի Հայաստանի եւ տարածաշրջանի միջեւ մշակութային կապերի զարգացման համար։

Նահանգապետ Ե. Կույվաշեւը, հետաքրքրություն հայտնելով համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Սվերդլովսկի մարզի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է։ Նրա կողմից նշվել է նաեւ ԻՆՆՈՊՐՈՄ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին հայկական կողմի ակտիվ մասնակցությունը։ Նշելով Եկատերինբուրգը երկրի ուսանողական մայրաքաղաք դարձնելու ձգտումը՝ Ե. Կույվաշեւն ընդգծել է կրթության եւ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ոլորտներում փոխգործակցության եւ համագործակցության կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում Ե. Կույվաշեւը հայտնել է, որ իրենք ուրախ կլինեն տեսնել հայ ուսանողների մարզական պատվիրակությանը 2023 թ. օգոստոսին Եկատերինբուրգում կայանալիք Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի մասնակիցների թվում։

Սվերդլովսկի մարզ կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքը:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Եկատերինբուրգի քաղաքապետարանին՝ ի դեմս Ա. Օրլովի, «Հայաստանի օրերը Սվերդլովսկի մարզում» նախագիծն անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար՝ նշելով, որ նախագիծը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ հումանիտար եւ մշակութային կապերի զարգացմանը։ Վ. Հարությունյանը հավելել է, որ Սվերդլովսկի մարզն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի այն 70 տարածաշրջանների շարքում, որոնց հետ պայմանագրեր են կնքված գիտատեխնիկական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում, եւ նշել երկու երկրների միջեւ ստորագրված՝ 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում հետագա փոխգործակցության կարեւորությունը։ Դեսպանը նաեւ վստահություն է հայտնել, որ 2023 թվականին ստորագրված՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Եկատերինբուրգի վարչակազմի միջեւ համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիրն էական ներդրում կունենա սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, թույլ կտա զարգացնել միջքաղաքային մշակութային եւ գիտական կապերը, ինչպես նաեւ ակտիվացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։

Իր հերթին՝ Ա. Օրլովը նշել է, որ Եկատերինբուրգը Ռուսաստանի բազմազգ քաղաքներից մեկն է, եւ տեղում բնակվող հայ համայնքն ամբողջությամբ ինտեգրված է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտներում։

Ա. Օրլովը բարձր է գնահատել Սվերդլովսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գործունեությունը՝ տարածաշրջանի եւ Հայաստանի միջեւ բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում։

Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Եկատերինբուրգի պատվիրակության եւ տարածաշրջանի գրեթե երկու տասնյակ առաջատար ձեռնարկությունների ղեկավարների՝ վերջերս Երեւան կատարած այցին եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ուրալյան տարածաշրջանի եւ Հայաստանի միջեւ գործարար կապերի ամրապնդմանն ու թույլ կտա զարգացնել փոխշահավետ համագործակցության նոր ուղղություններ։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն

Կա թուրքական պետության հստակ քաղաքականություն

Թուրքիան իրականում քաոս է տարածում

Թուրքիան իրականում քաոս է տարածում

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist