Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Առաջնայինը տարածաշրջանում նոր լարվածության կանխումն է

Սահմանային միջադեպերի հաճախակիացման ֆոնին ՀԱՊԿ-ն կրկին իր միջնորդությունն է առաջարկում

Մայիսի 20, 2023
Հանրապետություն
Առաջնայինը տարածաշրջանում նոր լարվածության կանխումն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
131
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական սահմանագծին ամենօրյա ռեժիմով հակառակորդի զինուժի իրականացրած հրադադարի խախտման հաճախակիացած քայլերն իրավիճակը լարելու նպատակ են հետապնդում: Թշնամին, իր սադրիչ գործողությունների ժամանակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառում է նաեւ ականանետներ եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ունեն կորուստներ: Հայկական կողմը հակազդման միջոցներ է կիրառում՝ տալով համարժեք պատասխաններ, իսկ Բաքուն, իր գործելաոճին հավատարիմ, թաքցնում է սեփական կորուստների իրական չափերը:

Լարվածության նման ֆոնին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգուլի Տասմագամբետովը Բելառուսի մայրաքաղաքից կրկին հայտարարում է  կազմակերպության դիտորդներին հայ-ադրբեջանական սահման ուղարկելու եւ Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին: Բայց այս դեպքում  շեշտվում է սահմանապահ ստորաբաժանումներին համապատասխան տեխնիկական սարքավորումներ տրամադրելու մասին:

Հատկանշական է, որ նա շեշտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը եւ դրականորեն արձագանքում բրյուսելյան հանդիպման ժամանակ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու մասին հայտարարությանը: Այլ կերպ ասած՝ Իմանգուլի Տասմագամբետովը ակնարկում է, որ այդ օգնությունը կտրամադրվի այն դեպքում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան սահմանների սահմանազատման հարցում:

Վերոնշյալն օգնություն ստանալու Հայաստանի դիմումներին՝ ՀԱՊԿ-ի բացասական պատասխանի այն հիմնավորման շարունակությունն է, ըստ որի՝ հստակ չէ հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ պետք է առաքելություն իրականացնի կազմակերպությունը: Սա պաշտոնական վարկածն է՝ մերժման ֆորմալ կողմը, իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ-ի անդամ որոշ  պետություններ չէին գնա Հայաստանին աջակցության՝ ի վնաս Բաքվի, նույնիսկ եթե դրանով խախտում են կազմակերպության հիմնարար դրույթները, հարցականի տակ դնում ՀԱՊԿ-ի առաքելությունն ընդհանրապես: Մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի այս դիրքորոշման հետեւանք են այսօր ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակաբար իրականացվող ռազմական գործողությունների անդադար սադրանքները:

Լիովին օրինաչափ էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետը կրկին բարձրացրեց տարածաշրջանում միջազգային ներկայության անհրաժեշտության հարցը: Ճիշտ է՝ այս դեպքում խոսքը  վերաբերում էր Արցախին եւ Լաչինի միջանցքին, բայց նպատակը մեկն է՝ թույլ չտալ պաշտոնական Բաքվին մեծացնել լարվածությունը տարածաշրջանում:

Հարց է ծագում, թե ինչ նշանակություն կարող է ունեալ ՀԱՊԿ աջակցությունը սահմանազատումից հետո, առավել եւս, որ կառավարության նույն նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն առաջարկում է զորքերի հայելային հետքաշում եւ այնտեղ ապառազմականացված գոտու ստեղծում: Այսօր առանցքային նպատակը նոր էսկալացիա հրահրելու Ադրբեջանի գործողությունների կանխարգելումն է, որի համար անհրաժեշտ են միջազգային լրացուցիչ մեխանիզմներ, եւ Հայաստանն այդ ակնկալիքն ունի միջնորդ կազմակերպություններից ու դաշնակից պետություններից, որոնք բավարար չափով չեն աջակցում այդ հարցում, իսկ խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանային հարցերն այլ կարգավիճակ կստանան:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Հայկական կողմը արտաքին խաղացողներին կհետաքրքրի միայն մի դեպքում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist