Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական կողմը արտաքին խաղացողներին կհետաքրքրի միայն մի դեպքում

Եթե ինքներս չհրաժարվենք մեր շահերից

Մայիսի 20, 2023
Հանրապետություն
Փորձագիտական ընկերությունն ընտրվել է
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
373
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախին ու Հայաստանին առնչվող ամեն երկրի ամեն «ճ» դասի պաշտոնյաների խոսքին անգամ հետեւում ենք՝ հասկանալով, որ այդ ճ-ն ինչ-որ բ-ի կցորդն է, հետեւաբար, այդ բ-ի ու ճ-ի պետությունը «փորձնական փուչիկի» համար ինչ-որ միտք է ուզում շրջանառել՝ սպասելով հայկական կողմի արձագանքին։ Բայց, ցավոք, հիմա հայության համար այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանգիստ կարող ենք չհետեւել ոչ միայն բ-ի ու ճ-ի խոսքերին, այլեւ անգամ ա-երին։ Ցավոք ենք ասում, որովհետեւ իրականում հօգուտ Արցախի ու Հայաստանի ոչինչ չի հնչում եւ չի հնչի։

Իսկ չի հնչում, որովհետեւ Հայաստանը, որպես պետություն, հրաժարվում է իր ազգային ու պետական նպատակներից։ Իսկ այդպիսի պետությունը նույնիսկ այս չոր ու պրագմատիկ աշխարհում ոչ մի կողմի, բեւեռի եւ պետության չի հետաքրքրում։ Արցախի թեման արտաքին խաղացողների համար փակվել է, որովհետեւ հայկական կողմից չկա դիմադրություն։ Հայաստանի թեման էլ է փակվում այդ խաղացողների համար, որովհետեւ ոչ մի բեւեռ լուրջ չի վերաբերի այն պետությանը, որը ոչ միայն տեր չի կանգնում իր հողերին, այլեւ այնքան անլրջություն ունի, որ քննարկում է այդ հողերի հայապատկանության հարցը։

Այն Հայաստանը, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի պոտենցիալ մասնակից էր դիտարկվում նույն միջազգային խաղացողների կողմից բոլորովին այլ կշռով, իր, մեղմ ասած, սխալ քաղաքականության պատճառով, տարածաշրջանային լոգիստիկ այս ծրագից էլ կարող է վերջնականապես դուրս մնալ։ Եվ, որ ամենաանհեթեթն է, կարող է դուրս մնալ այն պարագայում, երբ համակարգողներից Հայաստանին բարեկամ պետություններ կան։ Ցավալի է, բայց մեր արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նույնիսկ բարեկամների հետ աշխատել չենք կարողանում։ Բայց որեւէ մեկին մեղադրել չենք կարող, քանզի մեր շահի ոտնահարողը նախ եւ առաջ մենք ենք։

Պաշտոնական Նյու Դելին քանի՞ անգամ հանդես եկավ մեր երկրի՝ «Հյուսիս-Հարավի»` կրկնում ենք` այլ կշռով ինտեգրման օգտին, քանի անգամ բաց տեքստով մեսիջ հղեց, որեւէ քայլ եղա՞վ հայկական կողմից։ Չնայած եղավ. հայկական կողմը թույլ տվեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հայտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո։ Թույլ տվեց, որովհետեւ անթաքույց հայտարարեց, թե ճանապարհի որոշ հատվածներ թշնամունն են եղել։ Հիմա միջազգային այդ ո՞ր խաղացողը գործ կբռնի մի պետության հետ, որ նույնիսկ իր ճանապարհներին տեր չի կանգնում։ Իբրեւ այլընտրանք շրջանցիկ ճանապարհից (Տաթեւ-Աղվանի-Կապան) չենք խոսում, որովհետեւ կիսավեր է։ Բացի այդ, եթե նույնիսկ բարձրակարգ ճանապարհ էլ լիներ, Գորիս-Կապանի համար չպայքարելու հետեւանքն արդեն ունենք մեր հաշվին գրանցած, այլ կերպ՝ պարտվողը, չպայքարողը վստահություն չի ներշնչում։

Փոխարենը լիքը երկրներ կանգնում են Ադրբեջանի կողքին ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման օգտին են խոսում։ Զավեշտալի է հնչում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը, բայց դե՝ կա այն, ինչ կա։ Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Օլենա Կոնդրատյուկը վստահեցրել է, որ Ուկրաինան անվերապահորեն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ հատուկ շնորհակալություն է հայտնել «էթնիկ ադրբեջանցիներին» (մյուս զավեշտ,- Ա. Մ. ), ովքեր Ուկրաինայի զինված ուժերի շարքերում պայքարեցին եւ կյանքը տվեցին Ուկրաինայի ազատության համար։ Սույն տիկինը հայերին շնորհակալություն չի հայտնել։ Քաղաքականությունը եւ, պարզ է արդեն, նաեւ հասկանալի է, սույն տիկնոջ մարդկային որակը թույլ չի տա այս հայտարարությունում արտասանել Անդրկարպատյան ժողովրդական բանակի առանձին գումարտակի 68-րդ վաշտի հրամանատար Արմեն Պետրոսյանի անունը, ում 2022 թ. սեպտեմբերի 25-ին Պերեչին համայնքն իր վերջին հրաժեշտը տվեց ծնկաչոք ու գլուխները խոնարհած։

Ինչեւէ, պետք է կարեւոր մի բան հասկանանք. Հայաստանն ու Արցախը մեծածավալ մարտահրավերների առաջ են կանգնած։ Եվ այս իրավիճակից ոչ հայտարարություններով դուրս կգանք, ոչ էլ միջազգային կոչերով ու բարի կամքի դրսեւորմամբ։ Այս վիճակից դուրս ենք գալու միայն թշնամու հետ կռվով։ Ու բախումն այդ անխուսափելի է։ Ու նաեւ, ի վերջո, պիտի գիտակցենք, որ քաղաքականությունն արկածախնդրության տեղ չէ…

Մեր տարածաշրջանը թույլերի տեղ չէ։ Այստեղ գոյատեւում են միայն ուժեղները։ Դա է ցույց տվել մեր՝ Արցախյան առաջին ազատամարտից հետոյի եւ 44-օրյայից հետոյի իրականությունը։ «…Վախենում եմ ես թույլերի՜ց. այդ նրանք են ամենից շատ ստորություն անում կյանքում…» (Սեւակ)։ Հայաստանում թույլերը պիտի քաղաքականության ուղղությամբ նայելու իրավունք անգամ չունենան, որովհետեւ նրանք կանգառ են անում այն պահին, երբ պետք է սլանալ։ Պիտի ասպարեզ գան ուժեղները, ում խոսքը գործից չի տարբերվում: Հայրենատերները, ովքեր կառաջադրեն ազգային նպատակներն ու դրանք իրագործելու միջոցները, ծրագրերը։ Հայաստանը հայերի ոստանն է, այն վերականգնելու ծանր բեռն էլ հայերի գործն է։ Մնացածը լոլոներ են ու ոչ մի տեղ չտանող ճանապարհ։ Սրանով արդեն գնացել ենք, հետեւանքն էլ՝ տեսել։ «Դարձ ի շրջանս յուրը» պիտի հանգրվանի ճիշտ կետում՝ փառահեղ շարունակություն ունենալու համար։

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist