Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»

Վեհափառ հայրապետի եռօրյա այցը Ստեփանակերտ

Հունիսի 8, 2021
Հոգեւոր
«Թող Աստված խաղաղության մեջ պահի Արցախի մեր զավակներին»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եռօրյա այցով Արցախում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Արցախի հերոս Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, սահմանում դիմավորել են Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բորիս քահանա Գրիշինը:

Վեհափառ հայրապետը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի,  խորհրդարանի պատգամավորների եւ կառավարության անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրում վեր խոյացած հուշակոթողին: Ապա հոգեւոր դասի հետ աղոթք է բարձրացրել առ Աստված՝ արցախյան երկրորդ պատերազմում նահատակված քաջ հայորդիների հոգիների համար: Կաթողիկոսը նաեւ այցելել է պատերազմում զոհված տղաների շիրիմներին, ծաղիկներ տեղադրել եւ իր խոնարհումը բերել նրանց հիշատակին:

Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի եւ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ուղեկցությամբ առաջին անգամ հայրապետական այց է կատարել Ամարաս, ուր Հրաշափառի արարողությունից հետո կատարվել է հոգեհանգստի արարողություն՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված հերոս զինծառայողների հանգստության եւ խաղաղության համար: Միասնական աղոթք բարձրացնելով, Վեհափառ հայրապետն Ամենակարող Աստծուց խնդրեց, որպեսզի «խաղաղության եւ ապահովության մեջ պահի եւ պահպանի Արցախն ու նրա զավակներին»:

Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը բերելով ժողովրդին, մասնավորապես ասաց. «Սիրելիներս, Հայրական սիրով ու ջերմագին զգացմունքներով եմ ուղեւորվել Արցախ՝ մեր սուրբ եկեղեցու հավատավոր զավակներին հանդիպելու: Մենք այստեղ ենք տագնապալի օրերից հետո գոտեպնդվելու միմյանցով, զորանալու մեր տիրոջ խոսքով: Մեր Տեր Հիսուս Քիստոսի խոսքը, որ կոչում է համբերություն եւ հավատարմություն, պիտի օգնի մեզ հաղթահարելու դժվարություններն ու փորձությունները, ցավն ու վիշտը եւ ընթանալու առաջ: Ծանր փորձությունները, որոնց միջով անցանք, եւ հիմա խնդիրները, որ մեր առջեւ են, չեն կարող մեզ մատնել հուսահատության, այլ ընդհակառակը՝ պիտի ավելի համախմբվենք, իմաստնանանք՝ դասեր քաղելու սխալներից եւ սթափ գնահատելու իրավիճակները: Լինենք համախմբված եւ հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին, հայ եկեղեցուն եւ հայրենիքին»:

Վեհափառ հայրապետը դիմելով ներկաներին, նշեց, որ այսօր Արցախի քաջազուն զավակներն արի հոգով, հաստատակամ կանգնած են մնում հայրենի հողին, որի ամեն մի թիզը ներկված է հայ զինվորի արյամբ, որը վկայում է մեր ժողովրդի դարավոր պատմության եւ ինքնության, մեր ստեղծարար կյանքի եւ ձգտումների մասին: «Արցախը, որ նվիրական մասն է մեր բնօրրան հայրենիքի, առաջիններից է քրիստոնեության լույսը տարածել եւ ծաղկուն տարիքում նահատակվել սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ սուրբ Գրիգորիս հայրապետը: Այստեղ Ամարասում է հայկական առաջին դպրոցներից մեկը հիմնադրել Մեսրոպ Մաշտոցը: Այստեղ են գտնվում մեր սրբերից շատերի մասունքները, որ նրանց վրա բարձրացել են մեր եկեղեցիներն ու վանքերը եւ հորդորում են մեզ՝ մշտարթուն լինել ու անսասան պահել մեր հավատքը: Արցախը շարունակում է մնալ մեր ժողովրդի հավատքի եւ հայրենասիրության խորհրդանիշը, շարունակում է միավորել մեր ժողովրդին ազգային իղձերի ու գաղափարների շուրջ»,- ընդգծեց Գարեգին Երկրորդը:

Կարեւորելով ազգի ուժերի համախմբումը ծանր պատերազմի հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնման խնդրում՝ Վեհափառ հայրապետն արցախցիներին, համայն հայությանը պատգամեց ապաքինում, հույսով ու լավատեսությամբ նպաստել հայ ժողովրդի վերազարթոնքին, իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը. «Միասնաբար տոկալով, նեղություններին համբերելով պիտի արժանի լինենք մեր խիզախ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին եւ անմահացան: Թող Աստված երկնային բարձունքներում, խաղաղության մեջ հանգչեցնի հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հոգիները, ապաքինություն պարգեւի վիրավորներին, շուտափույթ ազատ արձակվեն եւ տուն վերադառնան բոլոր հայ գերիները»:

Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո, Գարեգին Երկրորդը խոնարհումը բերելով Ամարասի վանքում ամփոփված սուրբ Գրիգորիս հայրապետի շիրիմին, ծանոթացավ վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին, իր գոհունակությունը հայտնեց «իրականացվող սուրբ գործի առնչությամբ»: Այնուհետեւ հայրապետական պատվիրակությունն այցելեց Մաճկալաշեն գյուղ, ուր կաթողիկոսը հանդիպում ունեցավ զոհված ազատամարտիկների հարազատների հետ, իր մխիթարանքի եւ զորակցության խոսքերը հաղորդեց համայնքի ներկայացուցիչներին:

Այցի հաջորդ օրը Վեհափառը նախագահ Ա. Հարությունյանի եւ մյուս պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղել է Գանձասար վանքում եւ հանդես եկել հայրապետական մաղթանքով:

Այցի շրջանակում Գարեգին Երկրորդը հանդիպումներ է ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Նա այցելել է նաեւ հայրենյաց պաշտպաններին եւ հետաքրքրվել նրանց զինծառայության պայմաններով, հայրապետական օրհնանք հղել եւ անփորձանք ծառայություն մաղթել:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եռօրյա այցն Արցախ ավարտվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանի մայր տաճարում՝ Արցախի հավատավոր ժողովրդին մատուցած սուրբ պատարագով եւ հայրապետական օրհնանքի խոսքերով: Պատարագը մատուցվել է Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ: Ուշագրավ է հատկապես այն, որ մարդիկ բացառիկ հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու Էջմիածնի մայր աթոռից Արցախ բերված սուրբ Գրիգորիս Լուսավորչի մասունքներին: Արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Օրհնելով ժողովրդին, Հայոց կաթողիկոսը հայցեց, որ «Փրկիչ տերը ամենազոր իր Սուրբ Խաչի հովանի ներքո անսասան խաղաղության մեջ պահի Արցախի Հանրապետությունը, եւ Աստծո ողորմությամբ զորանա արցախահայությունը՝ կերտելով ստեղծագործ եւ զարգացող կյանքի նորանոր հաջողություններ»:       

Թեգեր: Ամենայն հայոց կաթողիկոսԱրցախԲակո ՍահակյանԳարեգին ԵրկրորդՆ.Ս.Օ.Տ.Տ.Պերճ Սեդրակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են

«Արմենպրեսը» եւ Տնտեսագիտական համալսարանը գործընկերներ են

Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը

Վաստակաբեռն արվեստաբանի մատենագիտությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist