Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Իսլամը մասնակից չէ

Թուրքերի` կրոնի քողի ներքո գործած վայրագություններին

Նոյեմբերի 8, 2021
Հոգեւոր
Իսլամը մասնակից չէ
19
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.9k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան, Ադրբեջանը, թուրքական Կիպրոսն ազգային պետություններ կամ միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, դրանք արհեստականորեն ձեւավորված քոչվորների, վաշխառուների, մակաբույծների, ավազակների, հանցագործների, ահաբեկիչների կողմից ստեղծված կեղծ կազմավորումներ են, որոնց ցեղասպան մեքենան անպատիժ գործում է 150 տարի շարունակ ի հաշիվ կեղեքված բնիկ ժողովուրդների: Այս կազմավորումները ստեղծվել են հայերի, հույների, ասորիների, եզդիների, մոլոկանների, արաբների, թալիշների, քրդերի, իրանցիների, աֆղանների (հնդեվրոպական թալիբներ), կիպրոսցիների, ցախուրների, ուդիների, լեզգիների նյութական եւ ոչ նյութական գույքի, մշակութային ժառանգության, տարածքի, սեփականության ոչնչացման եւ յուրացման, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհի, Կիպրոսի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Առաջավոր, Միջին եւ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կասպից ծովի տարածաշրջանի, Սիրիայի եւ Իրաքի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ քոչվոր-վաշխառուական ավազակների վայրագությունների ու հանցագործությունների պատասխանատվությունը իսլամին, թրքալեզու եւ թրքախոս ժողովուրդներին ու երկրներին վերագրելու համար։

Թեեւ Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների կողմից Հայաստանի եւ հայերի հանդեպ տարվող ագրեսիվ քաղաքականությունը փորձ է արվում մատուցել կրոնական քողի ներքո, քրիստոնյա-մուսուլման հակասության տիրույթում, սակայն այդ կեղծ թեզերը որեւէ քննություն չեն բռնում։ Ակադեմիկոս, տնտեսագիտության եւ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարան) պատգամավոր, Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ Մարտիկ Գասպարյանը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում՝ Մուհամեդ մարգարեին, Լենկ Թեմուրին եւ մի խումբ ուրիշ նշանավոր մարդկանց, ցույց է տալիս այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ վերջիններս ունեցել են Հայաստանի եւ հայերի նկատմամբ։ Այսպես, Մուհամեդ մարգարեն հրովարտակ է հրապարակում, որտեղ խոսվում է հայկական հողերի եւ ունեցվածքի անձեռնմխելիության մասին, միաժամանակ հանձնարարում է իր հետեւորդներին հարգել հրովարտակը եւ գործադրել այն բոլոր մանրամասնություններով: Այդ հանդիպմանը ներկա է լինում Խաթաբի որդի Օմարը, որը հաջորդում է մարգարեին եւ հրապարակում նույնանման մի փաստաթուղթ՝ հաստատելով մարգարեի հրովարտակը: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, երբ հարցնում են, թե ինչո՞ւ չի ոչնչացնում հայերին, նա պատասխանում է, որ ճանաչում է Աստծուն՝ Ալլահին, իսկ «հայերը Աստծո ժողովուրդն են»:

Մարտիկ Գասպարյանը հիշատակում է մեկ այլ կարեւորագույն իսլամական փաստաթղթի մասին եւս. 1909 թ. մայիսին Եգիպտոսի մեծ իմամ Շեյխ Սալիմ ալ-Բիշրին հրապարակում է կրոնական դեկրետ (ֆեթվա), որում դատապարտում է թուրք մահմեդականներին Ադանայում 30 հազար հայերի կոտորածի համար։ Կահիրեի եւ մահմեդական աշխարհի իսլամական ուսումնասիրությունների խոշոր կենտրոնի ղեկավար Ալ-Ազհար մզկիթի մեծ շեյխ Շեյխ ալ-Բիշրին այս ֆեթվան արձակել է՝ ի հակադրություն թուրք մուֆթիի նույն թվականի ապրիլին հրապարակված հրամանագրի, որտեղ նա թուրքերին կոչ էր անում սպանել հայերին, քանի որ «նրանք դեմ են մուսուլմաններին եւ Ալլահին»։ «Այս փաստաթղթից պարզ է դառնում, որ 1909 թ. հայկական ջարդերը եւ 1915-1923 թթ. շարունակվող Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1894-ին, կրոնական հողի վրա մահմեդական թուրքերի եւ քրիստոնյա հայերի միջեւ բախման արդյունք չեն։ Ալ-Ազհարի մզկիթի մեծ իմամն իրավացիորեն դատապարտել է թուրքերին հայերի կոտորածի համար, որն իրականացվել է ոչ թե իսլամական, այլ ռասիստական, պանթուրքիստական դրդապատճառներով, ինչպես նաեւ հայկական հողերն ու ունեցվածքը զավթելու նպատակով։ Թուրք մուֆթիների (հոգեւոր առաջնորդներ) կողմից տրված տարբեր ֆեթվաները նպատակ ունեին հրահրելու մոլեռանդ թուրք ավազակներին հարձակվել եւ սպանել անմեղ հայերին»,- ասում է ակադեմիկոսը:

Շեյխ ալ-Բիշրիի ֆեթվան հետագայում ամրագրվում է 1917 թ. Մեքքայից Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիի մանիֆեստում, որում կոչ է անում բոլոր մուսուլմաններին պաշտպանել հայերին եւ «ապահովել նրանց այն ամենով, ինչի անհրաժեշտությունը կարող են ունենալ… որովհետեւ նրանք մուսուլմանների կողմից պաշտպանված ժողովուրդ են, որի մասին Մուհամեդ մարգարեն ասել է. «Ով նրանցից նույնիսկ մեկ պարան գողանա, վերջին դատաստանի օրը ես նրա թշնամին կլինեմ»»։

Ի դեպ, 2009 թ., երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ «մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացրել», նա մասամբ ճիշտ էր։ Գասպարյանի խոսքով, Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետը պետք է ասեր, որ «իսկական մահմեդականները ցեղասպանություն չեն գործել»: 1915 թ. Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքական կուսակցության առաջնորդները, դատելով Ղուրանից, մահմեդական հավատացյալներ չէին։ Նրանք պարզապես հանցագործներ էին, որոնք իսլամը որպես հարմար պատրվակ օգտագործեցին զանգվածային ջարդեր իրականացնելու համար։ Իսլամը մասնակից չէ հայերի եւ մարդկության դեմ թուրքերի գործած վայրագություններին։ Մեծ Մերձավոր Արեւելքի իսլամ դավանող ժողովուրդները հայերին, հույներին, մոլոկաններին, արաբներին եւ եզդիներին փրկել են ցեղասպանությունից եւ թուրքական յաթաղանից: Դրա վկայություններից է, օրինակ, այդ տարածաշրջանի իսլամադավան երկրներում հայկական համայնքների գոյությունը, համայնքներ, որոնք հարգված են այդ երկրների իշխանությունների եւ հասարակության կողմից։

Ի վերջո, հանցագործների անպատժելիության հետեւանքով Հայկական լեռնաշխարհի, Արեւմտյան Ասիայի եւ Կասպից ծովի հարավային տարածքներում եւ բնիկ ժողովուրդների կողոպտման արդյունքում ստեղծվել են արհեստական պետական կառույցներ։ Ճնշելով, ոչնչացնելով, յուրացնելով բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը եւ ունեցվածքը, թուրքերի ցեղասպան մեքենան՝ որպես քոչվոր-ավազակային վաշխառու ձեւ, յուրացրել է տարածքի ռեսուրսները եւ հասել վաշխառության որպես հասարակության սոցիալական կառուցվածքի օրինականացման։ Փոխարինելով բարոյականության եւ էթիկայի նորմերը նպատակահարմարության գաղափարով, հիմնահատակ ավիրել է հազարամյակներ շարունակ ձեւավորված, կատարելագործված եւ ընդլայնված մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության եւ զարգացման ապահովման կարեւորագույն գործիքներից մեկը՝ Հաղորդակցողին Հայկական լեռնաշխարհի, Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Ասիայի տարածքում։

Ինքնության համար պատերազմներն ու հակամարտությունները դառնում են ամենահզոր ուժն աշխարհում: Միաժամանակ իսլամի թրքացումը եւ Կասպից ծովի հարավային տարածաշրջանում, Արեւմտյան, Առաջավոր, Միջին եւ Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ աֆրիկյան երկրների թրքալեզու եւ թրքախոս երկրներում տեղի ունեցող գործընթացները վկայում են թուրքական ինքնության կործանարար քաղաքականության մասին։ Ակադեմիկոսը քաղաքական գործիչների, քաղաքականությունը մշակողների ուշադրությունն է հրավիրում այդ գործոնի վրա։ Առավել եւս, որ 150-ամյա ցեղասպան մեքենան շարունակում է պատմության կեղծարարությունները, արմենոֆոբիան եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Այդ ամենը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի անվտանգությունը։

Թեգեր: ԹուրքիաԻսլամ
Կիսվել8Tweet5Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան

Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist