Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Եղբայրություն

Ապրիլի 5, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
273
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս, ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց…»

Աստվածաշնչյան երկու մեծ պատվիրանները՝ սիրել Աստծուն եւ սիրել մերձավորին, վերաբերում են աստվածաշնչային փոխհարաբերությունների աստվածային եւ մարդկային կատեգորիաներին։

Մարդկային սերը, օրինակ՝ ամուսնական կամ ընկերական սերը, ենթադրում է բացառիկ, մտերմիկ եւ կամավոր հարաբերություններ։ Նույնիսկ մերձավորի նկատմամբ սերը առավելապես ենթադրում է տրամադրվածության կոնկրետ դրսեւորում, ոչ թե բարի կամքի վերացական զգացմունք։

Այսուհանդերձ, եղբայրությունը ավելի լայն ու ընդգրկուն կատեգորիա է, որի մեջ մի դեպքում արտացոլվում է արյունակցական կապը, մեկ այլ դեպքում՝ անձնական կապվածությունը, երրորդ դեպքում՝ նվիրվածությունը ցեղին, ժողովրդին կամ հոգեւոր հանրույթին։ Շատ կարեւոր է, որ եղբայր կամ եղբայրություն հասկացության տակ ենթադրվում է համահավասար, ոչ թե հիերարխիկ հարաբերություններ։

Աստվածաշնչում եղբայրության մասին շատ բնութագրումներ վերաբերում են նաեւ քույրությանը։ Շատ տեղերում, երբ խոսվում է հոգեւոր եղբայրության մասին, թեպետ չի գործածվում քույրություն բառը, բայց հասկացվում է, որ խոսքը վերաբերում է հավասարապես երկու սեռերին էլ։

Հարկավոր է հստակ տարբերակել եղբայր եւ եղբայրություն բառերի գործածության ուղիղ ու փոխաբերական իմաստները։

Կարող է պարադոքսալ թվալ, բայց Աստվածաշնչում հարազատ եղբայրների հետ կապված են տարաձայնությունների, խաբեությունների, պայքարի կերպարներ, նույնիսկ ատելության ու սպանության։ Առաջին հանցագործությունը եղել է եղբայրասպանությունը։ Իսկ երբ եղբայր կամ եղբայրություն բառերն օգտագործում ենք փոխաբերական իմաստներով, այն ձեռք է բերում նպատակների միասնություն, ընդհանրություն արտահայտող բնութագիր, որն ասոցացվում է եղբայրություն հասկացության հետ։ 

Հարազատ եղբայրներ

Մարդկության փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան հարաբերությունները շատ հաճախ լինում են ամենաբարդն ու հակասականը։ Դա հատկապես վերաբերում է եղբայրներին ու քույրերին. նախանձը, խանդը, մրցակցությունը եւ իրարամերժությունը դրսեւորվում են գրեթե օրինաչափ պարբերականությամբ։ Եղբայրների միջեւ հակակրանքի օրինակը ներկայացված է արդեն իսկ Ծննդոց գրքում։ Դրա նախատիպը Կայենի ատելությունն է Աբելի նկատմամբ։ Կայենի պատասխանը, թե մի՞թե ես եղբորս պահապանն եմ, համառոտ ցուցանում է անսիրտ անտարբերության էությունը։

«Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս, ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. եւ ինչո՞ւ համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար»: Ա Հովհաննես 3։11-12

Այսպիսով, եղբայրության գաղափարի մեջ արտացոլված է աստվածաշնչյան կարեւորագույն ուղերձներից մեկը՝ սիրել զմիմյանս։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»

«Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist