Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Եղբայրության եւ եղբայրների փոխաբերական կերպարները Հին Ուխտում

«Դուք իմ եղբայրներն էք, իմ ոսկրն ու մարմինն էք դուք…»

Ապրիլի 8, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
117
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հին ուխտում հաճախ է ներկայացված ոչ արյունակցական կապերով եղբայրության գաղափարը։ Փոխաբերական իմաստն առավելապես նշանակում է նմանությամբ։ Հոբն, օրինակ, հուսահատության պահին կանչում է.

«Չագալներին եղբայր եմ դառել եւ ջայլամներին՝ ընկեր»։ Հոբ 30։29

Կամ՝

«Ապականությանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք»։ Հոբ 17։14

Այսինքն ինքն իրեն նույնացնում է այդ անիծված բնությամբ անմաքուր արարածների հետ։ Հին Ուխտում ներկայացված են եղբայրների նաեւ այլ փոխաբերական կերպարներ. դրանք մարդիկ են, ովքեր հավասար են իրենց դիրքով կամ կոչումով, կամ դա համանունն է սիրելիի, ընկերոջ, կամ նրանք հավատացյալների հանրույթի անդամներ են։

Եղբայրության կերպարին ներքուստ հատուկ է հավասարության գաղափարը։ Աստծո ժողովրդի փոխշփումը տեղի է ունենում ոչ թե ինչ-որ հիերարխիկ կառուցվածքով, այլ հիմնվում է եղբայրների եւ քույրերի միջեւ հավասարազոր հարաբերությունների վրա։ Եղբայրական հարաբերությունները արտահայտություն են գտնում «եղբայր» դիմելաձեւով, երբ դիմում են արքային, մարգարեին, Ղեւտացիներին ու հոգեւորականներին ու քահանաներին.

«Միայն թէ բարձրաւանդակների քահանաները Երուսաղէմումն եղող Տիրոջ սեղանի վերայ չէին վեր գնում, բայց բաղարջներն ուտում էին իրանց եղբայրների մէջ»։ Դ Թագավորաց 23։9

«Եւ նա ասեց. Այս ինչ քաղաքներ են, որ տուել ես ինձ, եղբայրս. եւ նորանց անունը դրաւ Քաբօղ երկիր, ինչպէս որ է մինչեւ այսօր»։ Գ Թագավորաց 9։13

«Եւ նորա դիակը դրաւ իր գերեզմանի մէջ եւ սուգ արաւ նորա վերայ. Վայ եղբայր»։ Գ Թագավորաց 13։30

«Միայն թէ քիչ էին քահանաները եւ չկարողացան բոլոր ողջակէզների մորթերը մաշկել. եւ նորանց օգնեցին իրանց Ղեւտացի եղբայրները, մինչեւ որ գործը վերջացաւ, եւ մինչեւ որ քահանաները սրբուեցան. որովհետեւ Ղեւտացիներն աւելի յօժարամիտ էին սրբուելու, քան թէ քահանաները»։ Բ Մնացորդաց 29։34

«Եւ կանգնեցէք սրբարանումը ազգատոհմի բաժանմունքների համեմատ ձեր եղբայրների՝ ժողովրդի որդկանց համար եւ Ղեւտացիների ազգատոհմերի դասակարգների համեմատ. Եւ մորթեցէք զատիկը եւ սրբուեցէք, եւ պատրաստեցէք ձեր եղբայրների համար, որ Մովսէսի ձեռքով խօսուած Աստուծոյ խօսքին պէս անէք»։  Բ Մնացորդաց 35։5-6

Եղբայրական հավասարության օրինակն օգտագործվում է նաեւ որպես հռետորական միջոց՝ որոշակի նպատակի հասնելու համար։ Դավիթն, օրինակ, օրենքից դուրս գտնվող իր զինվորներին անվանում է եղբայրներ. «Բայց Դաւիթն ասեց. Այդպէս մի անիք, եղբայրներս, որովհետեւ Տէրը մեզ տուաւ այս, եւ ինքը մեզ պահեց եւ մեր վերայ եկող գունդին մեր ձեռքը մատնեց»: Ա Թագավորաց 30։23

Իսկ իրեն գահին վերականգնելու համար ազգի ավագներին, ծերերին համոզելու համար Դավիթը նրանց դիմում է.

«Դուք իմ եղբայրներն էք, իմ ոսկրն ու մարմինն էք դուք, եւ ինչո՞ւ համար դուք վերջինը լինէք թագաւորը ետ բերելում»։ Բ Թագավորաց 19։2

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist