Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ վերջապէս ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղեք»

Ապրիլի 16, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եղբայրներն ամրացնում են միմյանց ճշմարտության մեջ եւ աջակցում թույլերին։

«Եղբարք, եթէ ձեզանից մէկը մոլորուի ճշմարտութեան ճանապարհիցը, եւ մէկը դարձնէ նորան, թող գիտենայ, թէ մեղաւորին իր մոլորութեան ճանապարհիցը դարձնողը, մի հոգի կփրկէ մահից եւ մեղքերի շատութիւնը կծածկէ»։ Հակոբոս 5։19-20

«Նայեցէք. եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի, որ ապստամբուի կենդանի Աստուածանից, Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մէկը չխստանայ մեղքի խաբէութիւնովը»։ Եբրայեցիս 3։12-13

«Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չփորձուիս»։ Գաղատացիս 6։1

«Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։ Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չգայթակղեցնեմ»։ Ա Կորնթացիս 8:12-13

Եղբայրության մասին Պողոսի խոսքերում զգացվում է ջերմություն, նրբություն, անկեղծություն։ Եղբայրական կապերը պետք է լինեն ամուր եւ խոր։ Եկեղեցու անդամ եղբայրներին Պողոս առաքյալը կոչ է անում. «Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով»։ Ա Կորնթացիս 16։20

Տարբեր թղթերում Պողոսը եղբայրների յուրահատուկ բնորոշումներ է տալիս. օրինակ՝ ֆիլիպեցիներին ուղղված թղթի 4։1-ում գրում է. «Ուրեմն, իմ սիրելի եւ բաղձալի եղբարք, իմ ուրախութիւնը եւ իմ պսակը. այսպէս հաստատ կացէք Տէրումը, սիրելիներ»։ Իսկ Սալոնիկցիներին Պողոսը գրում է.

«Բայց մենք, եղբարք, թէեւ առ ժամանակ ձեզանից որբ մնացինք երեսով եւ ոչ սրտով, բայց աւելի եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով»։ Ա Թեսաղոնիկեցիս 2։17

Ամփոփելով եղբայրության թեման՝ կարելի է եզրակացնել, որ եղբայրության գաղափարի մեջ արտահայտված է շատ ավելին, քան պարզապես հավատացյալների միությունը։ Դա առավել հայտնի եւ տարածված կերպարն է Աստծո ընտանիքի։ Հնարավոր է՝ հենց դրա համար է, որ լինելով ամենատարածված փոխաբերությունը՝ մենք քիչ ուշադրություն ենք դարձնում նրան։

Այնուամենայնիվ, եղբայրությունը մնում է մտերմության, համակարծիքության, միասնության իդեալական կերպարը, որը պետք է գոյություն ունենա հավատացյալների շրջանում։ Կարեւոր դեր է խաղում նրա մեջ ամփոփված հավասարության գաղափարը, սակայն ամենակարեւորն այն է, որ եղբայրությունը ե՛ւ լավ է, ե՛ւ հաճելի։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Լոռեցիների հյուրն էր… Համո Սահյանը

Լոռեցիների հյուրն էր… Համո Սահյանը

Բացօթյա հանդես-տոնախմբություն

Բացօթյա հանդես-տոնախմբություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist