Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Ի՞նչ է օրհնությունը

«Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի, եւ գինու առատութիւն»

Ապրիլի 23, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշնչում կան մի քանի բառեր, որոնք թարգմանվում են «օրհնություն» կամ «օրհնել»։ Եբրայերեն «բարակ» բառը, որ շատ հաճախ թարգմանվում է «օրհնել», կարող է նշանակել «գովել», «շնորհավորել» կամ «ողջունել»։ Ծննդոց գրքում է առաջինը նկարագրված Աստծո կողմից ծովային թռչունների ու կենդանիների օրհնության դրվագը.

«Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։ Եւ Աստուած օրհնեց նորանց ասելով, Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք ծովերի միջի ջրերը. եւ թռչունները շատանան երկրի վերայ»: Ծննդոց 1։22

Աստված օրհնում է Ադամին ու Եվային, տալով նրանց իշխանություն բոլոր կենդանիների վրա։

«Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»։ Ծննդոց 1։28

Աստված Աբրահամին ուղարկելով Ավետյաց երկիր, խոստացավ օրհնել իրեն, մեծացնել իր անունը եւ նրա միջոցով օրհնել երկրի բոլոր սերունդները։

«Եւ Եհովան ասեց Աբրամին. Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կտամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կլինիս։ Եւ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնուին»։ Ծննդոց 12։1-3

Աստվածաշնչում օրհնության խոսքեր են ասում նաեւ մարդիկ։ Երբ Ռեբեկան Իսահակի հետ ամուսնանալիս պետք է լքեր հայրական տունը, նրա ընտանիքը օրհնում է.

«Եւ օրհնեցին Ռեբեկային եւ ասեցին նորան. Ով մեր քոյր, շատ եւ շատ հազարներ դառնաս եւ քո սերունդն իր թշնամիների դուռը ժառանգէ»։ Ծննդոց 24։60

Երբ Իսահակը մահվան մահճում էր, օրհնեց իր որդի Հակոբին հետեւյալ բառերով.

«Եւ Աստուած տայ քեզ երկնքի ցօղիցը եւ երկրի պարարտութիւնիցը, եւ ցորենի, եւ գինու առատութիւն։ Ազգեր ծառայեն քեզ եւ ժողովուրդներ քեզ երկրպագեն. քո եղբօր վերայ իշխան եղիր. եւ քո մօր որդիքը քեզ երկրպագեն. քեզ անիծողներն անիծեալ եւ քեզ օրհնողներն օրհնեալ լինին»։ Ծննդոց 27։28-29

Հոբի գրքի 5։17-ում ասվում է. «Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր»։ Այս օրհնության իմաստն այն է, որ Աստված մշտապես մեզ ուղղորդում է ճիշտ ճանապարհի։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

Մեծ եղեռնից մինչեւ մերօրյա եղեռնագործություն

Մեծ եղեռնից մինչեւ մերօրյա եղեռնագործություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist