Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Չարի փոխարէն չար չհատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն՝ բամբասանք»

Ապրիլի 26, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
193
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստված մեզ հստակ ասում է, թե որտեղ է մարդուս երանելի վիճակը․

«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում․

Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։

Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է, յաջողվում է նորան։» Սաղմոսներ 1։ 1-3

Սաղմոսագիրքը լի է օրհնության նման օրինակներով նրանց, ովքեր Աստվածավախ են եւ սիրում են Աստծուն։

Նոր Կտակարանում մենք երկու հունարեն բառ ենք նկատում, որոնք թարգմանվում են «օրհնություն»։ «Մակարիոս» բառն իր մեջ ներառում է երջանկություն իմաստը։ Մատթեոսի հինգերորդ եւ Ղուկասի վեցերորդ գրքերում երանությունը նկարագրվում է որպես երջանիկ հոգեվիճակ նրանց համար, ովքեր իրենց նպատակն ու իրացումը գտնում են Աստծո մեջ։ Ինչպես եւ սաղմոսներում, լավագույն կյանքը հասու է նրանց, ովքեր սիրում ու վախենում են Աստծուց եւ իրենց կյանքը վարում համաձայն Նրա Խոսքի։ Հռովմեացիս թղթում օրհնությունը կապվում է նրանց հետ, ում մեղքերը ներվել են, քանզի նրանք գիտեն, որ իրենց հարաբերությունները Աստծո հետ վերականգնվել են․

«Ինչպէս որ Դաւիթն էլ այն մարդի երանութիւնն է ասում, որին Աստուած արդարութիւն է համարում առանց գործերի։ Երանի նորանց՝ որոնց անօրէնութիւնները թողուէցան, եւ որոնց մեղքերը ծածկուեցան։ Երանի է այն մարդին, որին Տէրը մեղք չի համարիլ։» Թուղթ առ Հռովմեացիս 4։6-8

«Էուլոգիա» բառն առավելապես կենտրոնացած է լավ բառերի եւ գովասանքների վրա, ինչպես նաեւ վերաբերում է օրհնությանը, որը մենք արտաբերում ենք ճաշի սեղանի շուրջ։

«Եւ նորանք դեռ ուտում էին, Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց․ Առէ՜ք կերէք, այս է իմ մարմինը։» Մատթեոս 26։26

Եփեսացիների թղթում օրհնության խոսք է ասվում Աստծուն այն բոլոր օրհնությունների համար, որոնք Նա մեզ տալիս է Քրիստոսով․

«Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը․որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով։» Թուղթ առ Եփեսացիս 1։3

Իսկ Պետրոսի Ա թղթում Պողոս առաքյալը մեզ հորդորում է օրհնել նրանց, ովքեր մեզ հետ վատ են վերաբերվում․

«Չարի փոխարէն չար չհատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք․ այլ ընդ հակառակն օրհնեցէք, գիտենալով որ իսկ սորա մէջ կանչուէցաք, որ օրհնութիւնը ժառանգէք։» Ա Պետրոս 3։9

Ամփոփելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ օրհնությունը դրական տրամադրվածության եւ երջանկության արտահայտությունն է՝ ասված ուրիշի մասին, ինչպես նաեւ պայման, որի կատարման դեպքում այդ բարի խոսքերն իրականանում են։

Աստծո կողմից տրված բարձրագույն օրհնությունը նոր կյանքն է եւ ներումը, որոնք անցնում են Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հավատքի միջով։

«Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է․որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է։» Սաղմոս 146։5

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանի համար

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանի համար

«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»

«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist