Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ կջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը, եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ…»

Մայիսի 11, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նոր Երուսաղեմը օրհնություն կբերի մարդկանց երկրի վրա։ Նոր Երուսաղեմի մասին Աստվածաշնչում ասվում է, որ այն իջնելու է Աստվածանից երկնքից։ Դա նշանակում է, որ նրա օգնությամբ Աստված երկրի վրա փոփոխություններ կիրականացնի։ Դրանով երեւում է Աստծո Թագավորության եւ Նոր Երուսաղեմի միջեւ կապը, որի միջոցով Աստված կիրականացնի իր կամքը երկրի վրա, ինչպես երկնքում.

«Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպես էլ երկրի վերայ»։ Մատթեոս 6։10

Ահա թե ինչպիսի օրհնություններ են սպասվում մարդկանց ապագայում։ Այլեւս չի լինի մեղք։ Նոր Երուսաղեմից հոսում է կենդանի ջրով գետը եւ սնուցում կյանքի ծառերը, որոնք բժշկում են ժողովուրդների.

«Եւ ցոյց տուաւ ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ Եւ նորա հրապարակի միջումը եւ գետի այս կողմին եւ այն կողմին կեանքի ծառ կար, որ տասնեւերկու կերպ պտուղ էր բերում. ամեն մէկ ամիս տալիս էր իր պտուղը. եւ այն ծառի տերեւը բժշկում էր հեթանոսներին։ Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ. եւ Աստուծոյ եւ Գառի աթոռը նորանում կլինի. եւ նորա ծառաները կպաշտեն  նորան։ Եւ նորա երեսը կտեսնեն, եւ նորա անունը նորանց ճակատների վերայ։ Եւ գիշեր չի լինիլ այնտեղ, եւ ճրագի եւ արեգակի լոյս պէտք չէր նորանց, որովհետեւ Տէր Աստուածը լուսաւորում է նորանց, եւ կթագաւորեն յաւիտեանս յաւիտենից»։ Հայտնություն 22։1-5

Մարդիկ կբժշկվեն ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, կձերբազատվեն մեղքից եւ ձեռք կբերեն կատարյալ կյանք։ Հենց այսպիսի կյանք էր նախատեսել ի սկզբանե Աստված.

«Որ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով»։ Հռովմեացիս 8։21

Մարդիկ կունենան մոտ հարաբերություններ Աստծո հետ։ Մեղքի պատճառով մարդիկ հեռացել են Աստծուց.

«Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր Աստուծոյ մէջ տեղը, եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից, որ չլսէ»։ Եսայի 59։2

Եվ երբ որ մեղքը լիովին հաղթահարված եւ չեզոքացված կլինի, լիովին կիրականանա հետեւյալ մարգարեությունը. «Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակուէ նորանց հետ, եւ նորանք կլինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կլինի նորանց Աստուած։ Եւ կջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը, եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։ Հայտնություն 21։3-4

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Երկրապահն այսօր էլ շարքում է…

Երկրապահն այսօր էլ շարքում է…

«Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է…»

«Հանուն հայրենիքի իր կյանքն ընծայած մարդը միշտ անմահ է…»

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist