Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երբ արթնանում է ցեղի ոգին…

«Մեր կենսագրությունը չի՛ ունեցել եւ չի՛ ունենա վերջին վերջակետ…»

Մայիսի 28, 2022
Հոգեւոր
Երբ արթնանում է ցեղի ոգին…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
340
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան երկրի վրա:

Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, եւ մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան Հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ եւ ո՛չ, հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ եւ կ’ընկնեմ Մայր տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից: Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ եւ ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը եւ ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել եւ չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին…»:

Գեւորգ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑ, Հովվապետ Ամենայն Հայոց

Ամենայն Հայոց քաջասիրտ կաթողիկոսի մարգարեական ու ազգափրկիչ այս կոչը հնչել է առավել քան մեկ դար առաջ, օրհասական այն օրերին, երբ 1915-ի եղեռնագործությունից հետո շնապիղծ ոսոխը վճռել էր նույն նախճիրով բնաջինջ անել նաեւ արեւելահայությանը՝ հագեցում տալով հայ արյան իր ծարավին: Նրանք, խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված զինադադարի պայմանները, ներխուժում են Արեւելյան Հայաստանի տարածք՝ անցնելով Ախուրյան գետը, մտնում Ալեքսանդրապոլ, այնտեղից ուղղություն վերցնում դեպի երկրի սիրտը՝ Արարատյան դաշտ, Էջմիածին, Երեւան՝ առաջ բերելով անասելի իրարանցում եւ սարսափ:

1918 թ. թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ, գրավում Սարդարապատից ընդամենը 10 կիլոմետր հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երեւան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել Սեւանի ավազան եւ այնտեղից պաշտպանվել: Հայկական զորքերի երեւանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը, ով իր հրամանատարական կետը հաստատել էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շենքում, Մայր տաճարից մոտ 100 մետր հեռավորության վրա, Երեւանի ապագա պարետ Արշո Շահխաթունու ուղեկցությամբ մայիսի 19-ին ներկայանալով կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցին, նրան առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Բջնի, Բյուրական կամ Սեւան: Կաթողիկոսը կտրուկ մերժում է: Երկու օր անց՝ մայիսի 21-ին, Արամ Մանուկյանը, նույն Շահխաթունին եւ Պողոս Բեկ-Փիրումյանն են Երեւանից ժամանում Մայր Աթոռ՝ նույն առաքելությամբ եւ կրկին հորդորում Վեհափառին տեղափոխվել նախ Երեւան, ապա՝ Սեւան: Սակայն հաստատակամ կաթողիկոսը սառն անտարբերությամբ մերժում է նրանց խորհուրդը եւս. «Եթե հայ զորքն ու ժողովուրդը ի վիճակի չեն պաշտպանելու այս սուրբ վայրերը, ապա ես ինքս մենակ սուր կվերցնեմ եւ կընկնեմ Մայր տաճարի գավթում, բայց չեմ հեռանա մեր պապերի ավանդ մնացած Մայր Աթոռից…»: 

Այնուհետեւ կաթողիկոսը կարգադրում է ահազանգ տալ Մայր տաճարի զանգակատնից: Միաբանության անդամներին, որոնք գալիս ու հավաքվում են նրա շուրջը, դիմում է հայտարարությամբ. «Մեզ խորհուրդ են տալիս լքել Մայր Աթոռը եւ հեռանալ Սուրբ Էջմիածնից: Ես ինքս մնում եմ, ձեզանից ովքեր ցանկանում են գնալ, ազատ են, կարող են գնալ…»: Սակայն միաբանները ոչ միայն չեն հեռանում, այլեւ ավելի են համախմբվում Վեհափառի շուրջ:

Երեւանից ժամանածներին ետ ճանապարհելով՝ կաթողիկոսն իջնում է վեհարանից եւ քայլերն ուղղում դեպի Մայր տաճար, որտեղ Իջման սուրբ սեղանի առաջ արտասվաթոր աչքերով երկար ու երկար աղոթում է: Ապա տաճարի կամարների տակ երկինք է առաքվում հուզիչ «Տեր ողորմեա»-ն, եւ սկսում են ղողանջել Մայր տաճարի ու հայոց բոլոր եկեղեցիների զանգերը: Հետագա ութ օրերի ընթացքում՝ մայիսի 22-29-ը, գիշեր-ցերեկ անդադար ղողանջում են վտանգված Նաիրյան երկրի ազգահավաք զանգերը՝ հորիզոնից հորիզոն: Այդ զանգերը սթափեցնում, խանդավառում են բոլորին, մղում անձնազոհության ու համազգային պայքարի: Գաղթական ու արյունաքամ ժողովուրդը ելնում է ի զեն: Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Սարդարապատում ջարդվում է անհագուրդ բորենու արյունոտ երախը: Թուրքական 36-րդ դիվիզիան, որ կոչվում էր Գալիպոլոս (Դարդանելյան) եւ, իբր, փառավորվել էր Գալիպոլիի ճակատամարտում, շանսատակ եղած՝ դիմում է փախուստի:

Արթնացել էր ցեղի ոգին: Արթնացել էր ամենուրեք: Արթնացում, որ ազդարարեց երջանկահիշատակ Վեհափառը՝ ասպետական ու ազգաշունչ իր կոչով ու հավերժահունչ ղողանջներով Հայոց խնկաբույր եկեղեցիների…

Խոնարհում մասունքված շիրմիդ, ազգընտիր ՎԵՀԱՓԱՌ…

Թեգեր: Գեւորգ Ե ՍՈՒՐԵՆՅԱՆՑկաթողիկոսՀայ առաքելական եկեղեցի
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հույսն ու հավատն ամուր պահելով

Հույսն ու հավատն ամուր պահելով

Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist