Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հույսն ու հավատն ամուր պահելով

Մկրտության արարողություն Տավուշի մարզում

Մայիսի 28, 2022
Հոգեւոր
Հույսն ու հավատն ամուր պահելով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
182
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ, արժանապատիվ տեր Արամ քահանա Միրզոյանը համոզված է՝ ծնողների ամենամեծ նվերը երեխաներին մկրտելն է։ «Պետք է գիտակցենք՝ մեր երեխաները միայն նյութական չեն, առաջին հերթին հոգեւոր էակներ են»,- ասաց նա, երբ մկրտում էր Տավուշի մարզի Չինարի գյուղի 24 մանուկներին։ 

Մայիսի 26-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Համբարձման օրը։ Մեր ժողովրդի ամենասիրած տոներից է Սուրբ Համբարձումը՝ Ջան գյուլումը, որի արմատները գալիս են նախաքրիստոնեական ժամանակներից։ Այն արտահայտել է մեռնող եւ հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները։ Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաեւ 1441 թ. Հայոց կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխելու եւ Սուրբ Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։ Համբարձման տոնի առթիվ Հայոց եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ։ Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որի օծման արարողությունը տեղի է ունեցել 2014 թ. սեպտեմբերի 14-ին, կայացավ մանուկների մկրտության արարողություն։ Երեւանում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ, Էջմիածնից Ղազարյան ընտանիքի աջակցությամբ Տավուշի մարզի Չինարի գյուղի մանկապարտեզի 24 սան՝ 10 տղա եւ 14 աղջիկ, մկրտվեցին։

Տեր Արամ քահանա Միրզոյանը, սարկավագ-գնդերեցներ Հովհաննես Ավետիսյանի եւ Արթուր Գեւորգյանի օգնությամբ, կատարեց մկրտության սուրբ արարողությունը։ Կնքահայրերն էին փոխգնդապետ Գոռ Ղազարյանը, եղբայրը՝ Գեւորգ Ղազարյանը, եւ փոխգնդապետ Հակոբ Գեւորգյանը։ Տերունական աղոթքից հետո Մկրտության ավազանի սուրբ ջրով ու մյուռոնով օծվեցին փոքրիկները։ Կնքահայրերն իրենց սանիկների համար Հավատ, Հույս, Սեր եւ Մկրտություն խնդրեցին Աստծուց։ Կնքամայրերն իրենց սանիկներին խաչեր նվիրեցին՝ հավատով, որ Սուրբ խաչը կլինի պահապան փոքրիկներին եւ նրանց հայրենի Չինարիին։ Ավարտելով հոգեւոր արարողությունը՝ տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց. «Փառք եմ տալիս Աստծուն, որ մեզ արժանացրել է այս մեծ օրհնությանը: Գաղտնիք չէ՝ մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, եւ այս օրհնաբեր արարողությունը կարծես թե լույսի եւ հույսի առկայություն լինի մեր կյանքում, որը գալիս է ջերմացնելու մեր հոգիները: Ես անկեղծորեն պետք է ասեմ՝ Սուրբ Համբարձման տոնը մեր եկեղեցում երբեք այսքան գեղեցիկ չէր եղել»։ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրենը խորհրդանշական համարեց այն, որ հատկապես սահմանապահ Չինարի գյուղի մանուկների մկրտությունը համընկավ մեր ժողովրդի կողմից սիրված հոգեւոր տոնի՝ Սուրբ Համբարձման հետ։

Առավոտյան, երբ հիմնադրամի տնօրենի եւ աշխատակիցների հետ Երեւանից մեկնեցինք Տավուշ, Մ. Պողոսյանն ասաց՝ արդեն մի քանի տարի է՝ իրենց կազմակերպությունը, որ տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում Երեւանում եւ մարզերում, սահմանապահ Չինարիում նույնպես մի շարք բարեգործական աշխատանքներ է կատարել, մասնավորապես՝ մանկապարտեզի հարակից տարածքում խաղահրապարակ եւ անխափան էլեկտրամատակարարման համար ավտոմատ կառավարման համակարգով էլեկտրական գեներատոր է տեղադրվել: Ընթացքում «Հայաստան-Արմենիան հիլֆ Շտեռնշտանդեն» կառույցի հետ «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի շրջանակում որոշել է մանկապարտեզի սաների համար զբոսանք կամ նման այլ միջոցառում կազմակերպել։ Հիմնադրամի փոխտնօրեն Արտակ Վերդյանն առաջարկել է մկրտել երեխաներին։ Դիմել են Տավուշի թեմի առաջնորդին, եւ արդյունքում՝ կայացավ այս հոգեւոր արարողությունը, որն էլ համարվում է ծրագրի ավարտ։ Սակայն Չինարի գյուղին հիմնադրամի աջակցությունները շարունակվելու են։

Իսկ սահմանամերձ բնակավայրերին աջակցելը բոլորի պարտքն է։ Բոլորը պետք է հնարավորության սահմաններում օժանդակեն, որպեսզի սահմանապահ գյուղացին իր հողում մնա, արարի։ Այս առումով Մ. Պողոսյանը գովեստով խոսեց Էջմիածնում բնակվող Ղազարյանների ընտանիքի մասին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեւորգ Ղազարյանը եղբոր՝ Գոռ Ղազարյանի, եւ ընկերոջ՝ Հակոբ Գեւորգյանի հետ ստանձնել է երեխաների կնքահայրերը դառնալու մեծ պատասխանատվությունը: Բացի այդ, Ղազարյաններն իրենց մայրիկի՝ արմատներով Կիլիկիայից Մարի Թասալյանի հետ, արդեն մի քանի տարի է՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար աջակցում են հիմնադրամին, որն ունի նաեւ «Գթության խոհանոց»։ Յուրաքանչյուր տարի Ամանորին նրանք են «Գթության խոհանոցի» շահառուներին մատուցում տոնական ճաշը։ Գեւորգ Ղազարյանի կարծիքով հայի համար մկրտությունը անհրաժեշտություն է։ «Հայ լինելը չի որոշվում միայն ազգանվան վերջավորությամբ: Հայն առանձնանում է նաեւ իր հոգեւոր աշխարհով եւ ապրելակերպով: Չափազանց կարեւոր է երեխաների մկրտված լինելը, հատկապես սահմանամերձ բնակավայրում, որտեղ հավատքն ու հույսն առավել անհրաժեշտ են վաղվա օրվա համար»,- ասաց Գ. Ղազարյանը: Իսկ նրա եղբայրը՝ Գոռը, մեծ սիրով ու հպարտությամբ 10 տղաների կնքահայրը դարձավ։ «Մենք պետք է ապրենք ու արարենք Հայաստանում, եւ հայոց վանքերում միշտ պետք է մկրտության արարողություններ լինեն՝ ի հեճուկս մեր թշնամիների»,- ասաց փոխգնդապետ Գոռ Ղազարյանը՝ հավելելով, որ սփյուռքից էլ պետք է տուն վերադառնան։

Մինչ մկրտության արարողությունը, եկեղեցու բակում զրուցեցի գնդերեց-սարկավագների հետ։ Արմավիրի մարզից են բանակում կարեւոր ծառայություն իրականացնող երիտասարդ հոգեւորականները։ Հովհաննեսն արդեն 1 տարի է՝ ծառայում է, ավարտել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանը։ Իսկ Արթուրը սովորել է Սեւանի հոգեւոր դպրոցում, այնուհետեւ՝ Գեւորգյան ճեմարանում, ավարտել եւ այժմ բանակում գնդերեց է։ Հնարավոր է՝ նախատեսած ժամկետից ավելի ծառայեն զինվորական գնդում։ Փոխգնդապետ, 7 աղջիկների կնքահայր Հակոբ Գեւորգյանի համար շատ կարեւոր է մանուկների մկրտությունը, եւ սիրով է համաձայնել ընկերոջ՝ Գոռի հետ դառնալ սահմանամերձ մեր երեխաների կնքահայրը։ Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Ավագյանը տեղեկացրեց՝ 22 տարի է՝ ղեկավարում է 53-ամյա նախակրթարանը, որտեղ այժմ հաճախում են 2-6 տարեկան 26 երեխա։ Գոհ է բարերարներից՝ բոլոր սաներն արդեն մկրտված են։ Հավելեց նաեւ, որ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 72 աշակերտ։ Մկրտությունից հետո զրուցեցի նաեւ երեխաների ծնողների հետ։ 5-ամյա Վիկտորյա Պետրոսյանի մայրը՝ Արփինեն, եւ հայրը՝ Սերգոն, ուրախ են՝ իրենց դուստրը նույնպես մկրտվեց։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցում է աշխատում Վիկտորյայի հայրը, ով անհրաժեշտության դեպքում նաեւ սահմանապահ է։ Նարեկ եւ Արմինե Աղասյաններն իրենց դստերը՝ 5-ամյա Միլենային էին ուղեկցում։ Սամվել Աղասյանը թոռներին՝ 6-ամյա Ալինային ու 2-ամյա Սամվելին էր գրկել մկրտությունից հետո։ Շնորհակալություն են հայտնում կազմակերպիչներին ծնողները՝ հավաստելով, որ միշտ իրենց հողում են մնալու։ Արարողությանը ներկա էին նաեւ Մարի Թասալյանը՝ հարսների ու թոռների հետ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, հյուրեր:

Հ. Գ. Ի դեպ, «Հուսո տուն բարեգործական կենտրոնը» մեծ աջակցություն է ցուցաբերել նաեւ արցախցիներին հատկապես 44-օրյա պատերազմի առաջին օրվանից՝ տեղահանվածներին տրամադրելով կացարան եւ անհրաժեշտ պարագաներ։

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՏավուշի մարզ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

Անկախությունը՝ որպես համակարգային արժեք

Անկախությունը՝ որպես համակարգային արժեք

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist