Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

Մայիսի 28, 2022
Հոգեւոր
Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
391
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց աշխարհում դարեր շարունակ Սուրբ Համբարձման տոնը վերածվել է ժողովրդական տոնակատարության՝ ուղեկցվելով ազգագրական երգ ու պարով, խաղերով, ծեսերով։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները տոնի առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ եւ Համբարձման գիշերն «աստղունք» դնում այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։

Երբ ազատագրված Արցախի կազմում ստեղծվեց Քաշաթաղի շրջանը, Բերձոր շրջկենտրոնում հիմք դրվեց նոր եկեղեցու, որն էլ անվանվեց Սուրբ Համբարձման։ Եվ 1997-ից դեռ կիսակառույց սրբատանը կատարվում էին հոգեւոր ծիսակատարություններ։ 1998 թ. օծվեց Սուրբ Համբարձման եկեղեցին։ Եվ այն մշտապես ընդունում էր հավատացյալներին։ Եկեղեցին ուներ նաեւ իր երգչախումբը։ 2020 թ. պատերազմը խախտեց նաեւ Սուրբ Համբարձման եկեղեցու կանոնակարգը։ Այստեղ այժմ տոնական արարողություններ հաճախ չեն կատարվում։ Անցած տարի եկեղեցու երգչախմբի անդամներս, այժմ հիմնականում բնակվելով Երեւանում,  Հասմիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեկնեցինք Բերձոր ու Համբարձման տոնի առթիվ մասնակից եղանք Սուրբ պատարագի արարողությանը, որը մատուցեց Քաշաթաղի հոգեւոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանը։ Երիտասարդ հոգեւորականն այժմ ծառայում է Ասկերանի շրջանի Աստղաշենի Սուրբ Գեւորգ եկեղեցում, սակայն Բերձորի Եկեղեցում կատարվող հոգեւոր արարողություններին մասնակցում է։

Մեկ տարի անհամբեր սպասում էինք, որ կրկին այցելենք մեր սիրելի քաղաք Բերձոր, որտեղ ծնվել ու հասակ ենք առել, ավարտել դպրոցը։ Եվ մայիսի 26-ին՝ Սուրբ Համբարձման տոնի օրը, նորից Բերձորում էինք։ Առիթից օգտվելով՝ մեզ հետ Բերձոր եկան նաեւ ուղեկից-ծնողներ։ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը, Արցախի թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, մեր երգչախմբի ուղեկցությամբ մատուցեց սուրբ անմահ պատարագ։ Նրան օգնում էին այլ հոգեւորականներ եւս։ Այս արարողությանն անհամբերությամբ սպասում էին նաեւ բերձորցիները, ովքեր դեռ բնակվում են սիրելի քաղաքում, եւ Աղավնոյի բնակիչները։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գտնվող Աղավնոն ու Բերձորն Արցախի թեմի առաջնորդի ուշադրության կենտրոնում են, ում օրհնությամբ եւ տնօրինությամբ ամիսը մեկ անգամ թեմի հոգեւորականները սուրբ պատարագ են մատուցում՝ հավատով, որ այս սրբատան կամարների տակ միշտ կհնչեն շարական ու սաղմոս, հայը մոմ կվառի ու աղոթք կմրմնջա։ Պատարագից հետո տեղի ունեցավ համերգային փոքր մաս, որին մասնակցում էին Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները, ովքեր Բերձոր էին եկել համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի եւ դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի ուղեկցությամբ։ Երեխաների հետ աշխատել էին ու համերգային մասն ապահովեցին «ՄշակութաMET» նախաձեռնության կամավորները։ «ՄշակութաMET»-ը անհատական նախաձեռնություն է, որի շրջանակներում կամավորներն ամեն շաբաթ մշակութային դասեր են անցկացնում սահմանամերձ գյուղերում։

Միջոցառման շրջանակներում երեխաները ներկայացրին Համբարձման տոնի խորհուրդը, ինչպես էր այն իրականացվում, հանդես եկան ազգային երգ ու պարով, «վիճակ արեցին»։ Այս գեղեցիկ արարողությանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, հյուրեր, ուխտավորներ։ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն օրհնեց Համբարձման տոնը ներկայացնող երեխաներին, ներկաներին։ Կարեւորեց այն, որ երիտասարդները պահպանեն մեր ժողովրդի սիրելի տոնի ծեսերն ու սովորությունները։ Տեր հայրը հավատում է՝ մեր միասնականությամբ, նվիրումով կարող ենք տեր մնալ Բերձորին ու Աղավնոյին, Արցախ աշխարհին։

Հոգեւոր եւ ազգագրական արարողություններից հետո բարձրացանք Բերձոր քաղաք, այցելեցինք շրջվարչակազմի շենք։ Երեկոյան վերադարձանք՝ հավատով, որ 2023-ին ու այնուհետ մեր սիրելի քաղաքում գտնվող եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ։

Գայանե ԸՌՔՈՅԱՆ

ԵՃՇ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի 

Թեգեր: ԲերձորՀայ առաքելական եկեղեցի
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Անկախությունը՝ որպես համակարգային արժեք

Անկախությունը՝ որպես համակարգային արժեք

ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան

ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist