«Եւ նա որդի կծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կփրկէ իրանց մեղքերիցը»
Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի գոհանա Իր հետ շփումներից, այլ մարդկանց հետ հարաբերություններից, աշխատանքից ու երկրի նկատմամբ տիրակալությունից։
Սակայն մեղքը ճաշակելուց հետո կապն Աստծո հետ ընդհատվեց, այլ մարդկանց հետ հարաբերությունները խաթարվեցին, աշխատանքն սկսեց թվալ չափից շատ, եւ մարդն սկսեց պայքարել, որպեսզի հասնի թվացյալ իշխանության բնության նկատմամբ՝ լինի դա եղանակը, թե այգու մեջի մոլախոտը։
Նոր երկնքում եւ նորոգված երկրի վրա մարդը այս ամենում նորից կներգրավվի, սակայն արդեն կատարյալ վերածնունդի իրավիճակում։ Բայց ինչպե՞ս պետք է մարդը հայտնվի այն ընտրյալների մեջ, ովքեր պետք է հայտնվեն նոր երկնքում եւ նոր երկրի վրա։ Եվ ի՞նչ է հարկավոր անել մեզ հենց հիմա։ Արդյո՞ք իմաստ կա միայն ապագա կյանքում, երբ մեղքի անեծքը վերցված կլինի։
Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, թողեց Իր տունը երկնքում, դարձավ լիարժեք մարդ, միաժամանակ լիովին մնալով Աստվածային եւ եկավ երկիր, որպեսզի ՎՃԱՐԻ ՄԵՐ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԳԻՆԸ, ինչպես նաեւ այս կյանքի իմաստի համար։ Քանի որ մեր մեղավոր էությունը մեզ հեռացրել է Աստծուց եւ հանգեցրել անեծքի։ Հիսուսը եկավ, որպեսզի.
«Եւ նա որդի կծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կփրկէ իրանց մեղքերիցը։ Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է. Ահա կոյսը կյղանայ եւ որդի կծնի. եւ նորա անունն Էմմանուէլ կկանչեն. որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ է»։ Մատթեոս 1։21-22
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ