«Եւ ես տեսայ, որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը»
Հաճախ մենք հետաձգում, հետոյին ենք թողնում մեր հոգեւոր գործերը՝ մեզ նվիրելով աշխարհիկ գործերին։ Հաճախ ժամանակի մեծ մասն անցկացնում ենք ոչ քրիստոնյաների շրջապատում, այլ՝ ոչ Աստծո զավակների։ Իսկ ի՞նչ պետք է մենք իմանանք եւ հիշենք.
«Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում»։ Ա Կորնթացիս 15։33-34
«Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես»։ Առակաց 19։20
«Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը»։ Առակաց 23։19
«Մեղաւորի ետեւից կգնայ չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցուի»: Առակաց 13։21
Մշտապես հարկավոր է հիշել նաեւ հետեւանքների մասին.
«Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով»։ Առակաց 3։35
«Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից»։ Առակաց 15։24
Ոմանք մտածում են, թե գրված է, որ իմաստուններն էլ հիմարների նման մահանում են եւ իրենց ունեցվածքը թողնում ուրիշներին.
«Որովհետեւ տեսնում է, որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողնում։
Նորանց միտքը սա է, թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. նոքա իրանց անունովը կկանչուին երկիրներումը»։ Սաղմոս 49։10-11
Սակայն մի՞թե ժողովողի գրքում գրված չէ.
«Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։
Եւ ես տեսայ, որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը»։ Ժողովող 2։12-13
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ