«Իմաստունի աչքերը իր գլխին են. բայց յիմարը խաւարումն է գնում. եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։
Եւ ես ասեցի իմ սրտումը. ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն էլ ինչու՞ համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի, թէ Սա էլ է ունայն։
Նորա համար, որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կլինի. եւ ոհ իմաստունը մեռնում է յիմարի հետ»։ Ժողովող 2։14-16
Ժողովողն այս ամենը գրել է, թե ինչ է տեղի ունենում այս արեւի տակ։ Սակայն մահից հետո գալիս է հավերժությունը։ Ժողովողը վերջում կատարում է հետեւյալ եզրահանգումը.
«Բոլոր խօսքի վախճանը լսենք.
Աստուածանից վախեցիր եւ Նորա պատուիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։
Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար»։ Ժողովող 12։13-14
Եւ այսպես, լինելու է դատաստան։ Արդյոք դրա հետ առնչություն ունե՞ն մարդկային իմաստնությունն ու հիմարությունը։ Անշուշտ։ Միանշանակ է, որ հարկավոր է Աստծո աչքին լինել իմաստուն, ինչը նշանակում է իմանալ Նրա կամքը եւ կատարել այն։ Իսկ մարդու հիմարությունը դրսեւորվում է այն դեպքում, երբ մարդ ձգտում է այս կյանքն ապրել իր կամքի համաձայն` անտեսելով հավերժական կյանքը երկնքում։
Ահա, թե ինչ է ասում այդ մասին Երեմիան.
«Այսպէս է ասում Տէրը. Իմաստունը իր իմաստութիւնովը չպարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չպարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չպարծենայ. Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը»: Երեմիա 9։23-24
Ո՞ր կատեգորիայի մեջ ենք մենք մեզ տեսնում, ի՞նչն է մեզ ավելի մոտ։ Պետք է ձգտենք լինել իրապես իմաստուն ինքներս եւ Ավետարան սովորեցնենք ուրիշներին, ինչն էլ հենց Աստծո ուժն ու իմաստնությունն է։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ