Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա սպասվող այն հետեւանքները, եթե երես թեքի Աստծուց եւ չընդունի Նրա փրկությունը։ Աստված Երկնային սիրող Հայր է բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են Քրիստոսին՝ որպես Փրկիչ, սակայն նրանց համար, ովքեր մերժում են Նրա պարգեւը, Նրա սերը, Աստված կլինի խիստ դատավոր։
Դատաստանի օրն այլեւս հնարավոր չի լինելու զղջալ, եւ փրկության համար երկրորդ հնարավորություն չի լինելու։ Աստվածաշունչը մահից հետո հայտնվելու համար մարդուն երկու վայր է միայն ցուցանում. Աստծո Արքայությունը կամ չաչարանքների եւ տանջանքների կացարանը։ Ընտրությունը մարդունն է։
Հիսուսն ասել է. «Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ, մարմինն էլ կորցնել գեհենի մէջ»։ Մատթեոս 10։28
Ձեր երկրային կյանքը հավիտենության համեմատ ընդամենը վայրկյանի մի փոքրիկ ժամանակային հատված է։ Սակայն այդ կարճ ժամանակային հատվածում ձեր հավատքն է կանխորոշելու ձեր հավիտենական կյանքը։ Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրություն կատարի, թե որտեղ է ցանկանում անցկացնել իր հավիտենությունը։ Դա ձեր կյանքի ամենակարեւոր ընտրությունն է, ուստի խելամիտ եղեք որոշում կայացնելիս։ Ընտրությունը ձերն է։
«Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ։ Որովհետեւ ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կկորցնէ նորան, եւ ով որ իր անձը կորցնէ ինձ համար՝ կգտնէ նորան։ Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. կամ ի՞նչ գին կտայ մարդ իր անձը փրկելու համար։ Որովհետեւ մարդի Որդին գալու է իր Հօր փառքովն իր հրեշտակների հետ. եւ այն ժամանակ ամեն մէկին կհատուցանէ նորա գործերի համեմատ»։ Մատթեոս 16։24-27
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ