Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Մարգարեական վկայությունները

«Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին»

Հուլիսի 23, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
252
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բազմաթիվ մարգարեություններ, որոնք գրված են Հին ուխտի Մովսեսի օրենքում, մարգարեական գրքերում եւ սաղմոսներում, բավական մանրամասնված են։ Օրինակ՝ ասվում է, որ Նա պետք է մատնվի Իր ընկերոջ կողմից, եւ նույնիսկ նշված է դրամի քանակը, որի դիմաց կատարվելու է մատնությունը ( 30 արծաթ).

«Եւ ես նորանց ասեցի. Եթէ հաճելի է ձեր աչքին, տուէք իմ վարձքը, իսկ եթէ ոչ, թող տուէք. եւ նորանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ։ Եւ Տէրն ասեց ինձ, Դէն գցիր դա բրուտի մօտ, պատուական գին է, որով ես գնահատուեցայ նորանց կողմից. եւ ես առայ այն երեսուն արծաթը, եւ գցեցի նորան Տիրոջ տունը բրուտի մօտ»։ Զաքարիա 11։12-13

«Եւ պիտի թափեմ Դաւիթի տան վերայ, եւ Երուսաղէմումը բնակողի վերայ շնորհքի եւ աղօթքի հոգին. եւ նորանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին. եւ սուգ պիտի անեն նորա վերամիամօրի սուգի պէս. եւ պիտի ցաւեն նորա վերայ, ինչպէս որ անդրանիկի վերայ կցաւեն»։ Զաքարիա 12։10

Սաղմոսներում խոսվում է ձեռքերն ու ոտքերը ծակելու մասին, ոսկորների ողջ մնալու մասին, թեպետ այն ժամանակներում դատապարտյալի ծնկները, ոսկորները ջարդելը ամենաընդունված ու սովորական պատժի տեսակներից էին.

«Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերը եւ ոտքերը ծակեցին։ Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։ Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում»։ Սաղմոս 22։16-18

«Տէրը պահում է նորա ամեն ոսկորները, որ նորանցից ոչ մէկն էլ չկոտրուի»։ Սաղմոս 34։20

Այս բոլոր մարգարեությունները կատարվել են Քրիստոսի խաչելությունից շատ տարիներ առաջ։ Այդ մարգարեություններից շատերը կատարվել են հռոմեացի զինվորականների ձեռքով, որոնք ոչինչ չգիտեին այդ հինավուրց մարգարեությունների մասին։

«Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. կարդացողը մտածէ»: Մատթեոս 24։15

«Եւ նա արծաթը գցեց տաճարի մէջ՝ հեռացաւ, եւ գնաց ինքնիրան խեղդեց։ Եւ քահանայապետներն որ արծաթն առան՝ ասեցին. Արժան չէ՛ դորան գանձանակի մէջ ընդունել, որովհետեւ արիւնի գին է։ Եւ խորհուրդ արին եւ նորանով բրուտի արտատեղն առան, օտարականների գերեզմանատեղի համար։ Նորա համար այն արտատեղը Արիւնի արտ կոչուեցաւ մինչեւ այսօր։ Այն ժամանակ կատարուեցաւ Երեմիա մարգարէի ձեռով ասուածը: Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին, Եւ նորան բրուտի արտին տուին, ինչպէս որ հրամայեց ինձ Տէրը»։ Մատթեոս 27։5-10

«Բայց երբոր Յիսուսի մօտ եկան եւ տեսան նորան արդէն մեռած, նորա սրունքները չջարդեցին»։ Հովհաննես 19։33

Մարգարեությունների իրականացման միջոցով Աստված հաստատեց, որ Հիսուս Քրիստոսն է ճշմարիտ Փրկիչը, Ում Նա խոստացել էր ուղարկել այս մեղավոր աշխարհ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Լրագրողի խոհեր

Լրագրողի խոհեր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist