«Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի նորան»։ Առակաց 14։21
«Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն»։ Առակաց 12։20
«Երանի այն մարդին, որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին, որ հանճար է ստանում։
Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։
Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն։
Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։
Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
Նա կենաց ծառ է նորանց համար, որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ»։ Առակաց 3։13-18
«Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կգտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի նորան»։ Առակաց 16։20
«Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ»։ Սաղմոս 147։5
«Խեղճերը կտեսնեն՝ կուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ»։ Սաղմոս 69։32
«Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը»։ Սաղմոս 71։4
«Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին»։ Սաղմոս 106։3
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ