Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս»

Սեպտեմբերի 13, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
96
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն տարի Քրիստոսին դավանելու համար զոհվում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Աշխարհում հավատքի համար քրիստոնյա է զոհվում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, այրվում ու ավերվում են քրիստոնեական տաճարներ, անարգվում քրիստոնյա կանայք…

Բայց չէ՞ որ Նա զգուշացրել էր, թե ինչ է սպասվում Իր եկեղեցուն։ Ասել էր Ավետարանում, ավելի հստակ՝ Հայտնության գրքում՝ Հովհաննեսին հանձնարարելով դիմել յոթ եկեղեցիների հրեշտակներին, այսինքն՝ փաստացի աշխարի բոլոր քրիստոնեական եկեղեցիներին։ Քանի որ հրեշտակները պատարագում են եկեղեցիներում, իսկ մենք նրանց ձայնակցում ենք, համապատարագում ենք, ապա հրեշտակները սիրում են լինել մեզ հետ տաճարներում, քանի որ նրանք չեն քնում, չեն հոգնում, նրանք չունեն մարմնավոր պահանջմունքներ, ապա կարող են մշտապես ներկա լինել, աղոթող լինել… Նրանք կարող են մշտապես ներկա լինել նաեւ խոնարհված եկեղեցիներում, որտեղ պատարագներ են մատուցվել Աստծուն, աղոթքներ են վեր բարձրացել, զոհողություններ են եղել Հիսուսի համար։

Բոլոր յոթ եկեղեցիներն էլ Փոքրասիական թերակղզում են։ Հովհաննեսը լավ գիտեր բոլոր այդ եկեղեցիները, որոնք տեղակայված էին միմյանցից ոչ այնքան հեռու։ Յուրաքանչյուր եկեղեցին ունի իր առաքելությունը, իր հստակ անելիքը, եւ Հիսուսը հստակ ուղերձ է գրել տալիս Հովհաննեսին յուրաքանչյուրի համար։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին ասվում է.

«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում այն եօթն աստղերն իր աջ ձեռքումն ունեցողը, որ եօթը ոսկի ճրագակալների մէջ ման է գալիս. Գիտեմ քո գործերը եւ քո աշխատութիւնը եւ քո համբերութիւնը. եւ որ չարերին չես կարողանում համբերել, եւ փորձեցիր նորանց որ առաքեալ են ձեւանում, եւ չեն, եւ գտար որ սուտ են»։ Հայտնություն 2։1-2

Եփեսոսը յոթ եկեղեցիների քաղաքներից ամենամեծն է, իսկ Հռոմեական կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հայտնությունը գրելու ժամանակներում։ Այստեղ երկու տարի ապրել է Պողոս առաքյալը՝ հիմնելով եփեսոսյան համայնքը եւ այստեղ ուղարկելով երեք թուղթ, երեք ուղերձ. մեկը՝ եփեսացիներին, եւ երկուսը՝ իր աշակերտ Տիմոթեոսին, ով քաղաքի առաջին եպիսկոպոսն էր… Եփեսոսն այսօր ավերակներով լեցուն հսկայական տարածք է, իսկ ժամանակին 250 հազար բնակիչով աշխույժ քաղաք էր։ Միայն թատրոնը տեղավորում էր 30 հազար հանդիսատես, Էգեյան ծովի ամենախոշոր նավահանգիստն էր։ Արեւելքից Հռոմ եկող բոլոր ճանապարհներն անցնում էին Եփեսոսով, որը համարվում էր կայսրության երկրորդ մոգական մայրաքաղաքը, որտեղ բազմաթիվ հեթանոսական տաճարներ կային եւ Արտեմիդա աստվածուհու պաշտամունքն էր գերակայում, ում նվիրված հրաշագեղ տաճարն ընդգրկված էր աշխարհի յոթ հրաշալիքների ցանկում եւ այրվեց Հերոստրատի կողմից՝ փառքի համար։ Գործք Առաքելոցը պահպանել է հիշողությունն այն մասին, որ Պողոս առաքյալն, այստեղ քարոզելով, քաղաքի մի մասին տրամադրել է իր դեմ, ովքեր զրկվել էին իրենց եկամուտից, որ ստանում էին Արտեմիդայի պաշտամունքի հաշվին։ Միգուցե դրա համար է Տերը սկզբում գովաբանում Եփեսոսի եկեղեցին.

«Եւ նեղութիւններ կրեցիր եւ համբերութիւն ունիս, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չթուլացար»։ Հայտնություն 2։3

Բայց. 

«Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես»։ Հայտնություն 2։4

Կա իրավիճակ, երբ անգամ մարդը ընկած տեղից վերելք է ապրում, եւ լինում է հակառակը, երբ բարձունքներից ծուլանալով, անտարբեր դառնալով, անկում է ապրում։ Այդ ժամանակ.

«Արդ յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա. ապա թէ ոչ՝ կգամ շուտով քեզ մօտ, եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթէ չապաշխարես»։ Հայտնություն 2։5

Ճրագակալի տեղաշարժը կարող է նշանակել ճեղքում, երկատվածություն նույն եկեղեցու ներսում։ Ճրագի մշտական ներկայությունից կարող է առաջանալ ընդարմության վիճակ, բարեկեցության էյֆորիա, մեղքի ձգտում… Ճրագակալի շարժումը սթափության կարող է բերել։

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Խաղալիքների… վտանգավոր աշխարհը

Խաղալիքների… վտանգավոր աշխարհը

Երազում էր մարտնչել Կիլիկիայում…

Երազում էր մարտնչել Կիլիկիայում…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist