Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու»

«Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»

Նոյեմբերի 16, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
292
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այս բոլոր կռահումներն ու գուշակումներն ունեն մեկ ընդհանրություն, որ այս գրքում ամփոփված է Աստծո ծրագիրը, եւ որ այդ ծրագիրը գաղտնի է»:

Ինչո՞ւ է Հայտնության գրքի հրովարտակը փակված յոթ կնիքով եւ պարուրված գաղտնիությամբ։ Ինչո՞ւ է Աստված մարդուց ծածուկ պահել շատ խորհուրդներ…

Եվ դա ճիշտ է. որովհետեւ չի կարելի մարդուն մոտ թողնել խորհրդավորության գաղտնիքներին։ Այնտեղ, որտեղ մեղավորները մոտենում են դրանց, այնտեղ հաստատ կատարվում են ոչ աստվածային արարմունքներ. երբ մարդը փորձեց իմանալ գենի ու գենետիկայի գաղտնիքները, սկսեց փորձել միջամտել Աստծո գործերին եւ փորձեց կլոնավորել իր նմանին, սկսեց սեռերի փոփոխություններ կատարել… Մի խոսքով՝ երբ մարդը թափանցում է խորհրդավորությունների գաղտնիքներից ներս, դժբախտություն է բերում իրեն եւ շրջապատին։ Ուրեմն Աստված երիցս ճիշտ է, որ կարեւորագույն տեղեկատվությունը թաքցրել է յոթ կնիքների հետեւում եւ դրանք բացում է միայն արժանավորների համար։ Այստեղ հասկանալի են դառնում Հայտնության գրքի հինգերորդ գլխի հաջորդ խոսքերը.

«Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ, որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։ Եւ ոչ ով ոչ երկնքումը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ»։ Հայտնություն 5։2-3

Հովհաննեսն անգամ արտասվում է.

«Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու (եւ կարդալու) եւ ոչ նորա մէջ նայելու»։ Հայտնություն 5։4

Իհարկե, ոչ ոք չի կարող բացել այդ գիրքը, ինչպես որ մարդը չի կարող իր փրկությունն անել, ինչպես որ չի կարող մարդն արարել իրեն։ Որպես արարած՝ մարդն ամբողջությամբ Աստծո ողորմածության ներքո է։

«Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, ահա յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղիցն է՝ Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ նորա եօթը կնիքները լուծէ»։ Հայտնություն 5։5

Առյուծն այստեղ, անշուշտ, Հիսուսն է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ Հակոբն օրհնում էր իր տասներկու ժառանգներին, Հուդային համեմատեց առյուծի հետ։ Այստեղից՝ առյուծի սերունդը Հուդայի սերունդն է, իսկ Հիսուսը Հուդայի սերնդից է. «… ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է». այստեղ ասվում է նաեւ, որ առյուծը հաղթեց։ Իհարկե, դեռ խաչի վրա Հիսուսն ասաց՝ կատարվեց, եւ հաղթեց՝ հարություն առնելով։ Առյուծային այս հաղթանակին հաջորդում է ողջ Աստվածաշնչի ամենաառեղծվածային, ամենահանելուկային հատվածներից մեկը.

«Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը»։ Հայտնություն 5։6-7

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հայրենագիտությունից հայրենասիրություն

Հայրենագիտությունից հայրենասիրություն

«Երգը գալիս է գաղտնի՝ իր մութ աշխարհից լույսը բերելով…»

«Երգը գալիս է գաղտնի՝ իր մութ աշխարհից լույսը բերելով…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist