Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Գայլը եւ գառը միասին կարածեն»

«Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս»

Նոյեմբերի 17, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
214
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ եօթն աչք, որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ Եւ նա եկաւ եւ գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը»։ Հայտնություն 5։6-7

Նախորդ մեջբերման առյուծի փոխարեն այստեղ արդեն հանդիպում ենք Գառին։ Սա աստվածաշնչյան թվացյալ հակասություններից մեկն է. մենք ասում ենք մեկ Աստված եւ միաժամանակ՝ Սուրբ Երրորդություն, ասում ենք սուրբ կույս Մարիամ, միաժամանակ՝ Հիսուսի մայր Մարիամ, հաղթող առյուծ եւ Գառ…

Երբ նայում ենք աշխարհի հզոր պետությունների զինանշաններին, պատկերված են հիմնականում գիշատիչ կենդանիներ՝ արջ, արծիվ, առյուծ, գայլ… ու հանկարծ Գառ, որ կարող է հաղթել արջերին, տրորել վիշապներին. այո, կարծես հակասություն է, բայց իրականությունն է այս, այսպիսին է Հիսուսը։

Եթե Հիսուսը լիներ սովորական մեկը, ապա կունենար զոհաբերության կարիք, եթե Հիսուսը լիներ միայն մարդ եւ չլիներ Աստված, ապա Նրա զոհաբերությունը նշանակություն կունենար միայն իր ժամանակակիցների համար։ Բայց քանի որ Հիսուսն Աստված է, իսկ Աստված սահմանափակված չէ ոչ ժամանակով, ոչ տարածությամբ, ապա զոհաբերությունը, որը բերվեց Գողգոթայի խաչի վրա, ունի համամարդկային, համաերկրային նշանակություն։

Հայտնության գրքում Տերը Գառ է անվանվում ամբողջ 28 անգամ։ Այստեղ դարձյալ գործ ունենք աստվածաշնչյան թվերի խորհրդի հետ։ Քսանութը յոթ անգամ չորսն է։ Լիարժեքության թիվը՝ յոթը բազմապատկվում է ողջ Մոլորակի թվին՝ չորսին։ Այսինքն` յոթ անգամ չորսը ամբողջական եւ բացարձակ ընդգրկունությունն է։ Այստեղ կարող ենք հիշել եւս երկու թվացյալ հակասություն Եսայի մարգարեի գրքից.

«Գայլը եւ գառը միասին կարածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կուտէ. եւ օձի կերակուրը հող է լինելու։ Նորանք պիտի չվնասեն եւ չապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է տէրը»։ Եսայի 65։25

«Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կխաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կդնէ»։ Եսայի 11։8

Այսինքն` թույլն ու անօգնականը հանկարծ ուժ, զորություն ու համարձակություն են ստանում, եւ չարը կորցնում է իր ունակությունը։ Գառան կերպարը Հին Ուխտում, հրեական խորհրդապաշտության մեջ նա է, ով իր վրա է վերցնում աշխարհի մեղքերը, նա, ով բոլոր առումներով անեղծ է, մաքուր, անբիծ… եւ որ կարեւոր է, ինքը պետք է զոհաբերվի ինքնակամ։ Այստեղ է Նրա ամենակարողությունը, այստեղից է հորդում Նրա զորությունը.

«Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս»։ Մատթեոս 28։18

Տրվել է ամեն իշխանություն՝ ե՛ւ դատելու, ե՛ւ պատժելու. երկնքում եւ երկրի վրա ողջ իշխանությունը տրվել է Հիսուսին՝ եւ օրենսդիր, եւ գործադիր, եւ դատական իշխանությունները։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Ինքն իրեն հարատեւ փնտրող գիտություն»

«Ինքն իրեն հարատեւ փնտրող գիտություն»

Քարանձավագիտության խնդիրները Հայաստանում

Քարանձավագիտության խնդիրները Հայաստանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist