Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երկիրը ծառայում է մարդուն, ով ծառայում է Աստծուն

Երկիրն ապստամբում է մարդու դեմ, ով ապստամբում է Աստծու դեմ

Դեկտեմբերի 21, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրաւորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թագցրին իրանց անձերը այրերի եւ սարերի ժայռերի մէջ, Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը. Որ նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել»։ Հայտնություն 6։15-17

Վեցերորդ կնիքի բացման եւ հետեւանքների նկարագրման ավարտը, իսկապես, վախեցնող եւ սարսափելի է լինելու. այդ ժամանակ, երբ խոսի Տերը, լռելու են անգամ հրեշտակները։ «Եւ սորանից յետոյ տեսայ չորս հրեշտակ՝ կանգնած երկրի չորս անկիւնումը, եւ երկրի չորս քամին բռնած, որ քամի չփչէ երկրի վերայ, ոչ էլ ծովի վերայ»։ Հայտնություն 7։1

Քամու իսպառ բացակայությունը, ընդհանրապես, մեռյալ վիճակ է. օդը չի տատանվում, ալիքները չեն ծփում, տերեւները չեն շրշում… Այս վիճակը կարծես գուժում է ինչ-որ ահեղ իրադարձությունների նախաշեմ։ Չորս հրեշտակները երկրի չորս անկյուններից պահում են քամիները. ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հրեշտակների ուժերն օգտագործվում են բնության տարերքների կառավարման գործում։

Երկիրը ծառայում է մարդուն, ով ծառայում է Աստծուն։ Երկիրն ապստամբում է մարդու դեմ, ով ապստամբում է Աստծու դեմ։ Սակայն չպետք է կարծել, թե հրեշտակները սենտիմենտալ էակներ են. նրանց ասվե՛ց՝ գնացեք եւ զարկեք առաջնեկներին, եւ նրանք գնացին ու զարկեցին։ Հրեշտակները մարդ չեն, նրանք չունեն այն բոլոր առանձնահատկությունները, որ ունեն մարդիկ, նրանք Աստծո հրահանգները կատարողներն են։ Եվ այդ հրահանգները նրանք կատարում են առանց մտածելու։

Հենց հրեշտակներն են թելադրում Հովհաննես ավետարանիչին Հայտնության գրքի բառերը, եւ այն, ինչ կատարվում է Հայտնության գրքի հայտնություններում, կատարվում է հրեշտակների միջոցով։ Հրեշտակները, փաստորեն, միջնորդներ են։ Նրանք ծառայություն են անում երկնքի եւ երկրի միջեւ։ Կան մարդիկ, որ ասում են, թե Աստծու հետ շփվում են առանց միջնորդների, իրենց որեւէ միջնորդ հարկավոր չէ։ Իրականում միջնորդական գործառույթները հարկավոր են միշտ եւ ամենուր։ Մարդու եւ գիտելիքի միջեւ միջնորդություն է անում ուսուցիչը։ Առողջության եւ հիվանդ մարդու միջեւ միջնորդ է բժիշկը, իսկ Աստծո եւ մարդու միջեւ միջնորդություն է անում հրեշտակը։ Հրեշտակներն ունեն սուրբ առաքելություն՝ օգնել մեզ գտնելու փրկություն։ Իրենք չմտահոգվելով իրենց մասին՝ մտահոգվում են, որ մենք հայտնվենք երանության մեջ։ Միեւնույն ժամանակ հրեշտակները կարող են լինել մեր օգնականները. մենք պահապան հրեշտակ ենք ստանում մկրտության խորհուրդն ստանալիս, տաճարն ստանում է պահապան հրեշտակ օծման ժամանակ…

Պատարագների ժամանակ հաճախ հրեշտակները դառնում են անտեսանելի համապատարագիչ եւ ուժգնացնում են աղոթքի ուժը։ Մենք աղոթում ենք հրեշտակային բառերով, շատ հաճախ ծիսական արարողությունների ժամանակ կանչում ենք նրանց։ Եկեղեցին ունի հրեշտակների ներկայության ամբողջական փորձ. Քրիստոսը բեղմնավորվում է, հայտնվում են հրեշտակները, Քրիստոսը ծնվում է, հրեշտակները երգում են, Քրիստոսն անապատում է, Քրիստոսը հարություն է առնում, Քրիստոսը համբարձվում է… հրեշտակները ներկա են։ «Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. օրհնեալ ես դու կանանց մէջ»։ Ղուկաս 1։28

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Թումանյանը՝ երգերում

Թումանյանը՝ երգերում

Առաջին անգամ՝ Երեւանում եւ Դիլիջանում

Առաջին անգամ՝ Երեւանում եւ Դիլիջանում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist