«Եւ սորանցից յետոյ տեսայ, եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ»: Հայտնություն 7։9
Ինչո՞ւ են արմավենիներ ձեռքերին։ Սա նույնն է, ինչ Տիրոջ Երուսաղեմ մտնելու ժամանակ. սա օվսաննա է Տիրոջը, սա ազատության խորհրդանիշ է։ Ազատության, որի իմաստն աղավաղվեց հիմնականում «ազատություն» բարձր գոչողների կողմից։
Մենք բոլորս ունենք մեկ հայր՝ Աստված եւ մեկ եղբայրության անդամ ենք։ Բայց մեկ եղբայրության անդամ կարող են լինել միայն նրանք, ովքեր գիտեն, որ նույն Հայրն ունեն։ Ովքեր մտածում են, թե իրենց հայրը սերում է կապիկից, բնականաբար, մեզ եղբայր լինել չի կարող։ Երբ մեր գմբեթը մեկ է, ապա նոր բոլորս հավասար ենք, եւ եթե չունենք Աստված, ապա ազատ լինել չենք կարող, կլինենք մեղքի ստրուկներ, կրքերի ստրուկներ։
Իհարկե, իսկական ազատություն մեզ տալիս է Տերը, որը, անշուշտ, բացարձակ չէ։ Բացարձակ ազատություն ունի միայն Աստված։
«Եւ ես ասեցի նորան. Տէր, դու գիտես. եւ նա ասեց ինձ. Սորանք են, որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը»։ Հայտնություն 7։14
Տերը հավատացյալներին նեղություններով է անցկացնում ոչ թե որպեսզի քննի նրանց կամ փորձի, որովհետեւ Աստծո աչքերում մենք բացարձակ թափանցիկ ենք. դա կատարվում է մեկ նպատակով՝ կատարելագործելու մեզ, որպեսզի ինչպես կրակով մաքրված ոսկի բուրվառից գոլորշիանանք առ արժանապատվության թագավորություն։
Պետք չէ ցանկանալ նեղություններով անցնել, բայց եւ խուսափել անհնար է, եւ խուսանավելը՝ անիմաստ։ Դրախտի դռները շատ նեղ են, մենք կաշվից դուրս կգանք, մինչեւ անցնենք այդ դռներով։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ