Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հաղթանակ սատանայի նկատմամբ

«… Վասն զի ամեն բան, որ յայտնի է լինում, լոյս է»

Հունվարի 26, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
163
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարկավոր է անընդհատ մաքրվել եւ խոստովանել մեղքերը, այլապես եթե մնում են մեղքի մնացորդներ, սատանան դրանք օգտագործում է որպես խայծեր՝ դեպի իր ճիրանները քաշելու համար։ Դրա համար դրանք պետք է անընդհատ վանել ու հատել, նույնիսկ եթե ֆիզիկական արատ ստանաք. «Եւ եթէ քո աչքը քեզ  գայթակղեցնէ, դուրս հանիր նորան. լաւ է քեզ, որ մէկ աչքով Աստուծոյ արքայութիւնը մտնես, քան թէ երկու աչք ունենաս՝ եւ կրակի գեհենն ընկնիս։ Որտեղ նորանց որդը չէ մեռնում, եւ կրակը չէ անցնում»։ Մարկոս 9։45-47

Այսպես մեզ համար շատ ավելի լավ է։ Պետք չէ ամաչել մեղքերի խոստովանությունից։ Հարկավոր է դրանք հայտնաբերել, որպեսզի դրանք դատի լույսը։ «Բայց ամեն բան՝ լոյսիցը յանդիմանուած՝ յայտնի է լինում. վասն զի ամեն բան, որ յայտնի է լինում, լոյս է»։ Եփեսացիս 5։13

Նա, ով ամաչում է խոստովանել մեղքերը, նախկինի նման մնում է սատանայի հովանու ներքո։ Իրական ապաշխարությունը հանդիմանություն է Աստծո առաջ, հոգիների առաջ, մարդկանց առաջ։ Բայց մենք պետք է կարողանանք անցնել այդ հանդիմանությունների միջով։ Ով ամաչում է անցնել այս ամենի միջով, իրեն հավերժորեն դատապարտում է։ Մենք ոչնչի չենք հասնի, եթե ասենք, թե «Միայն Աստված գիտի այդ մասին»։ Հարկավոր է հիշել Հոբի պատմությունը.

«Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չբնակուէ։

Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինիս եւ չես վախենալ։

Որովհետեւ թշուառութիւնը կմոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կգայ.

Եւ կեանքը կէսօրից պայծառ կկանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։

Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ. եւ խորը կմտնես՝ ապահով կքնես.

Եւ կպառկես, ու վախեցնող չի լինիլ. եւ շատերը քեզ կաղաչեն։

Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է»։ Հոբ 11 14-20

Մենք չպետք է պայքարենք սատանայի դեմ եւ բարձրացնենք նրա ինքնագնահատականը։ Նա, ով պայքարում է նրա դեմ, ոչինչ չի հասկանում պայքարից։ Մենք պետք է պարզապես պաշտպանվենք Հիսուսով եւ Նրա Արյունով։ Այնպես, ինչպես Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ կրակե միջնորմ եղավ, այդպես էլ մեր եւ կործանողի միջեւ պետք է կանգնի Հիսուսը։

Ինքնըստինքյան ենթադրվում է, որ «լինել Քրիստոսով»՝ չի նշանակում, ինչպես շատերն են կարծում, միայն մեղքերի թողություն, հայացք՝ Նրա ուղղությամբ, գոհություն Նրանից, հաճախակի կարդալ Ավետարան, աղոթել… «Լինել Քրիստոսով»՝ նշանակում է բաղկացած լինել Նրանով ամբողջությամբ։ Եվ այս միավորումը Հիսուսի հետ սկսվում է Խաչի վրա, իսկ դա նշանակում է, որ մենք Նրա հետ խաչվել ենք, մահացել Նրա հետ, հարություն առել Նրա հետ։ Մենք պետք է դառնանք նրանցից, ում այլեւս չեն տեսնում եւ չեն լսում. ովքեր այլեւս թաքնվել են Հիսուսի մեջ, ովքեր այլեւս չկան այն ամենի համար, ինչը Քրիստոսից չէ։ Մահացածի մեջ ոչ ոք չի կարող մասնիկներ ունենալ, անգամ սատանան։

Որքանո՞վ ես դու վարժվել քո ներկա կյանքին, որքանո՞վ ես սատանային ինքնակամ առաջարկում իշխել քեզ վրա։ Որքանո՞վ է այս կյանքն ընթանում քեզ համար, որքանո՞վ է այդ կյանքն անիծված, որքանո՞վ է այդ կյանքը սատանայինը։ Իրենք իրենց համար ապրողները գայթակղում են սատանային, որպեսզի նա էլ գայթակղի իրենց։ Բայց որքանով ես դու մտել շփման մեջ Հիսուսի հետ մահվան միջոցով, այդքանով է քո կյանքի շփումը Նրա հետ. ոչ մի խազ ավելի։ Այլապես ավելիի չես հասնի, քեզ չեն օգնի ոչ աղոթքները, ոչ հավատքդ։ Աստծո բաժինն ունենալու համար շատ ավելի կարեւոր է զբաղեցնել որոշակի դիրք, քան միայն աղոթքների մեջ լինել։ Դա հավատքի պայքար է։ Մնացածը պայքար է, որը բխում է սեփական կամքից եւ մարմնից, երբ մարդ մի ակնթարթ մտածում է, թե ինքն ի վիճակի է պայքարելու սատանայի դեմ… Ոչինչ սատանային այնքան չի բարկացնում, որքան նրանից ուժեղ լինելու ցանկությունը։ Երբ նա մեզ գտնում է ապաստարանից դուրս, սկսում է ահավոր վրեժխնդիր լինել։

Ահա որտեղից են ծագում այդ անհավանական սարսափելի մեղքային անկումները։ Հայտնության գրքում նշվում են այն երեք տեսակի զենքերը, որոնցից պետք է օգտվել այդ հզոր թշնամու դեմ պայքարելու ժամանակ: Աստծո զավակները հաղթում են Քրիստոսի Արյունով, իրենց վկայության խոսքով եւ Նրան ծառայելու համար սեփական կյանքը զոհաբերելու ուժով: «Եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չսիրեցին իրանց հոգին մինչեւ ի մահ»։ Հայտնություն 12։11

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Լեզվական խորհրդատվություն պատգամավորներին

Լեզվական խորհրդատվություն պատգամավորներին

Պայծառ ու նվիրյալ անհատականություն

Պայծառ ու նվիրյալ անհատականություն

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist