Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պայքար միայնության դեմ

Փետրվարի 4, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ոմանք միայնակ մարդկանց խորհուրդ են տալիս ընդգրկվել որեւէ ակումբում կամ ավելի շատ ժամանակ տրամադրել ճանապարհորդություններին։ Իրականում դրանք վատ գաղափարներ չեն, սակայն չեն լուծում միայնության խնդիրները։ Այս խորհուրդները ձեզ կօգնեն պոկվել արատավոր մտքերի, զգացմունքների եւ վարվեցողության շրջապտույտից, ինչը տանում է դեպի միայնություն։

Ա. Հարկավոր է հասկանալ, որ միայնության վիճակի զգացողությունը հատուկ է յուրաքանչյուր մարդու, բայց այն չպետք է լինի մշտական։ Վերաբերվեք ձեր միայնությանը որպես փորձություն. «Ձեզ ուրիշի փորձութիւն չէ պատահել, բացի մարդկային փորձութիւնից, բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կպատրաստէ, որ կարողանաք համբերել»։ Ա Կորնթացիս 10։13

Նման փորձություններով անցնում են նաեւ ուրիշ մարդիկ։ «Արթուն եղէք, հսկում արէք, որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է, թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են, նոյն չարչարանքներն են քաշում»։ Ա Պետրոս 5։8-9

Բ. Հարկավոր է ընդունել խնդիրը: Միայն այն բանից հետո, երբ դուք Աստծո եւ ինքներդ ձեզ համար կընդունեք, որ տառապում եք միայնությունից, կարող եք իրապես պայքարել ձեր միայնության ու մեկուսացման դեմ։

Գ. Հարկավոր է գիտակցել պատճառը: Հարկավոր է վերլուծել սեփական կյանքը՝ միայնության վերը թվարկված փաստարկների ու պատճառների լույսի ներքո եւ հայտնաբերել, թե դրանցից որոնք են վերաբերում ձեզ։

Դ. Հարկավոր է հիշել, որ Աստված միշտ կողքիդ է եւ պատրաստ օգնելու՝ ձերբազատվելու միայնությունից։

Կարելի է վերընթերցել Ա Կորնթացիս 10։13 գլուխը։ Սաղմոսերգուն ասում է. «Իմ ժամանակը քո ձեռքին է. փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքիցը եւ իմ հալածողներիցը։ Երեսդ փայլեցրու քո ծառայի վերայ. փրկիր ինձ քո ողորմութիւնովը»։ Սաղմոս 31։15-16

Աստված մեզ կոչ է անում ամեն ինչում հենվել Իր վրա, իսկ Ինքն, Իր հերթին, խոստանում է մեզ տալ հանգիստ ու խաղաղություն։ «Տէրը մօտ է։ Ոչինչ հոգս մի անէք, այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կպահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։ Փիլիպեցիս 4։6-7

Ե. Հաշտվեք այն մտքի հետ, որ որոշ բաներ հնարավոր չէ փոխել: Մոտ ընկերոջ կամ ամուսնու մահը, տեղափոխությունը հարազատներից հեռու՝ այլ քաղաք կամ երկիր… Սրանք այն իրողություններն են, որոնք արդեն կատարվել են, եւ մեզնից այլեւս որեւէ բան կախված չէ։ Այս ամենի հետ հարկավոր է հաշտվել։ Աստվածաշունչն ասում է. «Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց, որ նախասահմանելովը կանչուած են»։ Հռովմեացիս 8։28

Այլ խոսքերով ասած, Տերը կարող է ձեր իրավիճակը փոխել դեպի լավը։ Ձեզնից պահանջվում է միայն դադարել կառչել անցյալից եւ ընթանալ առաջ Պողոս առաքյալի օրինակով. «Եղբարք, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, ետեւի բաները մոռանալով, դէպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետեւում եմ դէպի նպատակը՝ Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը»։ Փիլիպեցիս 3։13-14

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հայասիրտ էստոնուհին՝ հայերի Բյուլ Մայրիկը

Հայասիրտ էստոնուհին՝ հայերի Բյուլ Մայրիկը

Պատարագել են միասին

Պատարագել են միասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist