Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք»

«Եւ ես Հօրը կաղաչեմ, ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան»

Փետրվարի 9, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միայնությունը ցավագին զգացողություն է, այն ցավացնում է՝ մխրճվելով սրտի խորքերը։ Երբեմն մարդ ցանկանում է ինչ-որ մեկի հետ կիսվել իր միայնության մասին, սակայն վախենում է նույնիսկ խոսել՝ «իսկ եթե մարդիկ չհասկանա՞ն ինձ, այդ ժամանակ ինձ համար ավելի ցավալի կլինի ու ավելի միայնակ կդառնամ»…

Մարդկային ընկերությունը հատկություն ունի լինելու ոչ կայուն։ Այն մեծապես կախված է տրամադրությունից, տրամադրվածությունից, զգացողություններից ու զգացմունքներից։ Նույնիսկ մտերիմ ընկերները կարող են հարաբերությունները սառեցնել աշխատանքային կամ ընտանեկան խնդիրների պատճառով։ Ընկերները կարող են մոռանալ ձեր մասին, դադարեցնել հարաբերությունները եւ նույնիսկ դավաճանել։

«Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն, որ ձեռներումդ ունիք, որովհետեւ ինքն ասեց, որ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»։ Եբրայեցիս 13։5

«Մի ծածկիր ինձանից քո երեսը, մի մերժիր ծառայիդ քո բարկութիւնովը. դու ես իմ օգնութիւնը. մի հեռացնիր ինձ եւ մի թողուր ինձ, ով իմ փրկութեան Աստուած։ Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»։ Սաղմոս 27։9-10

Խաչի վրա Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջոցով Աստված ապացուցեց Իր սերն ու նվիրվածությունը ձեր նկատմամբ։ Եթե այդ զոհաբերության միջոցով դուք հաշտվել եք Արարիչի հետ, ուրեմն Նրա հետ ընկերացել եք։ Նրա Հոգին բնակվում է ձեր մեջ, եւ դուք արդեն մենակ չեք. Ինքը՝ Տեր Աստվածն է ձեզ հետ եւ ձեր մեջ։ Մինչ երկիրը լքելը Քրիստոս խոստացավ իր աշակերտներին, որ Ինքը նրանց որբ չի թողնի եւ կուղարկի խոստացած Սուրբ Հոգին, որը կլինի մեր ամոքիչն ու ուսուցիչը։

«Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ Եւ ես Հօրը կաղաչեմ, ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան. եւ ոչ էլ ճանաչում նորան. բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մօտ»։ Հովհաննես 14։15-18

Ուրեմն, թույլ տվեք Աստծուն ձեր միայնության մեջ մխիթարելու ձեզ։ Կիսվեք Նրա հետ ձեր զգացմունքներով ու հոգեկան վիճակի մասին մտքերով։ Թողեք տրտմությունն ու ներեք բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ ձեզ վիրավորել են, հրաժարվել են հասկանալ ձեզ։ Հետեւեք Պողոս առաքյալի օրինակին։ Նրան բոլորը լքեցին դատի ժամանակ։ Սակայն նա գիտեր, որ թեպետ մարդիկ թողել են իրեն, սակայն Աստված չի թողել. «Ատեանումն առաջին անգամն պատասխանելիս՝ ոչ ով չկանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չհամարուի նորանց։ Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց եւ  զօրացրեց ինձ, որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը։ Եւ կփրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կազատէ կհասցնէ իր երկնային արքայութեանը, որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»։ Բ Տիմոթեոս 4։16-18

Եթե դուք տառապում եք միայնությունից, ապա գիտեք, որ գոյություն ունի լուծում, այդ խնդրին։ Այն սկսվում է գիտակցումից, որ մարդկային միայնության արմատը հոգեւոր միայնության մեջ է՝ Աստծուց հեռանալու մեջ։

Եթե դուք միայնակ եք, առաջին բանը, որ պետք է անեք, շփումն է Աստծո հետ։ Դառնալով քրիստոնյա՝ դուք կշփվեք հոգեւոր մեծ ընտանիքի հետ, Աստծո ընտանիքի հետ։ Երկրորդ բանը, որ հարկավոր է անել, պետք է ապրել հոգեւոր կյանքով՝ Քրիստոսի Եկեղեցում։ «Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. Եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք, որ օրը մօտեցած է»։ Եբրայեցիս 10։24-25

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ազգային մարտարվեստի նվիրյալը

Ազգային մարտարվեստի նվիրյալը

Նա, որ նման էր Նապոլեոնին, ստորագրում էր՝ Մարտունի

Նա, որ նման էր Նապոլեոնին, ստորագրում էր՝ Մարտունի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist