Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հավատքն առանց գործերի մեռած է. ինչո՞ւ

Փետրվարի 12, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
678
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հավատքի եւ գործերի միջեւ կապի մասին հիշեցնում ենք, քանի որ շատ հաճախ կա փրկության մասին ուսմունքի չհասկացվածություն։ Այս հարցում կա երկու մոլորություն։ Առաջին մոլորությունն այն է, թե հենց որ մարդն իր կյանքի ինչ-որ պահի աղոթի եւ ասի. «Ես հավատում եմ Հիսուսին», փրկվում է՝ անկախ ամեն ինչից։ Այսպիսով՝ ստացվում է, թե նա, ով մանկության տարիներին մասնակցել է եկեղեցական պատարագներին, համարվում է փրկված, չնայած երբեք ցանկություն չի ունեցել քայլելու Աստծո հետ եւ իրականում ապրում է մեղքերի ծովի մեջ։ Այս ուսմունքը, որը երբեմն անվանում են «վերածնունդ որոշման միջոցով», շատ վտանգավոր ու խաբուսիկ է։ Այն գաղափարը, թե միայն հավատքի դավանանքը կփրկի մարդուն, եթե նույնիսկ նա վարում է անմաքուր կյանք, ենթադրում է հավատացյալների մի նոր կատեգորիա։ Դա թույլ է տալիս արդարացնել կյանքի անմաքուր կենցաղավարությունը։ Սակայն, ինչպես հիշում ենք, Հակոբոսն ասում է. «Դու հաւատում ես, թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում  եւ սարսափում են։ Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դատարկ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է»։ Հակոբոս 2։14-20

Երկրորդ մոլորությունն այն է, որ փորձում ենք գործերը դարձնել մեզ Աստծո առաջ արդարացնելու մի մասնիկը։ Հավատքի ու գործերի միախառնումը հանուն փրկության ամբողջովին հակասում է Սուրբ Գրքին.

«Բայց նորան, որ գործք չէ անում, այլ հաւատում է նորան, որ ամբարշտին արդարացնում է, նորա հաւատքը համարվում է արդարութիւն»։ Հռովմեացիս 4։5

«Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է»։ Հակոբոս 2։26

Այս երկու մեջբերումների միջեւ չկա հակասություն։ Մենք արդարացվում ենք հավատքի միջոցով ստացած շնորհքով, եւ սրտի մեջ հավատքի բնական արդյունքը գործերն են, որոնք կարող են տեսնել շրջապատող մարդիկ։ Գործերը, որոնք հետեւում են փրկությանը, մեզ չեն անում արդար Աստծո առաջ. դրանք պարզապես բխում են վերածնված սրտից շատ բնական կերպով։

«Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւս անգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը»։ Տիտոս 3։5

«Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել»։ Հովհաննես 3։3

Երբ այս ամենը տեղի է ունենում, Աստված ներված մեղավորին տալիս է նոր սիրտ եւ այնտեղ դնում նոր հոգի։ Նա հեռացնում է քարե սիրտը եւ լցնում Սուրբ Հոգով։ Փրկված մարդուն այնուհետեւ Հոգին դարձի է բերում Աստծո Խոսքին հնազանդ կյանքի։

«Եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղէն սիրտը եւ ձեզ մարմնեղէն սիրտ պիտի տամ։ Եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրէնքների մէջ վարուիք եւ իմ դատաստանները պահէք եւ նորանց կատարէք»։ Եզեկիել 36։26-27

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ջանալով երբեք չխզել ժամանակների կապը

Ջանալով երբեք չխզել ժամանակների կապը

«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»

«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist