Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Սիմեոն դի Մանտուա

(«Իսպանիան եւ հայությունը» շարքից)

Մարտի 10, 2022
Հոգեւոր
Սիմեոն դի Մանտուա
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նարեկացու ժամանակակից Սիմեոն դի Մանտուան (կամ՝ Սիմեոն Հայը) ծնվել է 953 թ.։ Շատ մանրամասներ նրա կյանքի եւ ծավալած գործունեության մասին չեն պահպանվել, բայց հայտնի է, որ իր կատարած եւ կաթոլիկ աշխարհում լայն ճանաչման արժանացած հրաշքներն առիթ դարձան, որ Բենեդիկտոս 8-րդ պապը մեր հայրենակցին սրբերի կարգը դասի, ում հիշատակը նշվում է ամեն տարվա հուլիսի 26-ին։

Ասվում է, որ ազնվականների ընտանիքից է եղել: Քանի որ մանկուց խոր հավատով է աչքի ընկել, ծնողները որոշ ժամանակ անց որոշում են իր կամքին հակառակ ամուսնացնել նրան։ Բայց փեսան հարսանիքից հետո… փախուստի է դիմում։ Թաքնվում է նախ հայկական մի վանքում, հետո Երուսաղեմ տանող ճանապարհը բռնում։

Այդ տարիներին նրա համբավը՝ որպես սքանչելագործի, Հայաստանում տարածված էր արդեն։ Իսկ հետագայում՝ Երուսաղեմ հասներ թե այլուր, ամեն տեղ հավատացյալների (եւ առհասարակ բնակչության) շրջանում իր հետ «քայլում» էր մեծագործի հռչակը։

983 թ. Սիմեոնը Հռոմում էր արդեն։ Պետրոս եւ Պողոս առաքյալների շիրիմներին այցելելուց հետո հայ ուխտավորը ներկայանում է Հովհաննես Մկրտչի եկեղեցի` հանդիպելով այդտեղ Բենեդիկտոս Է պապին։ Հանդիպմանը եկած կաթոլիկ հոգեւորականներից մեկը, չգիտես ինչու, հերետիկոս է կոչում հայ կրոնավորին` պնդելով, թե վերջինիս պետք է կա՛մ քարկոծել, կա՛մ այրել։ Մեղադրվողը քննության է կանչվում, ու շատ շուտով պարզվում է, որ նա հավատի հարցում որեւէ շեղում չունի։ Պապը, չթաքցնելով իր ուրախությունը, մեծարում է Սիմեոնին։ Չարախոս հոգեւորականը պատուհասվում է, բայց եւ բժշկվում անմիջապես այն մարդու աղոթքով, ում քիչ առաջ զրպարտում էր։ Բենեդիկտոս Է-ն առանձին կացարան է նվիրում մեր ուխտավորին, որտեղ շատ չանցած բազմաթիվ հիվանդների հերթ էր գոյացել՝ մարդիկ գալիս էին նրա մոտ բժշկվելու նպատակով։ Իսկ իրենց բերած նվերներն ազնիվ հայը սովորություն ուներ աղքատների եւ օտարերկրացիների մեջ բաժանել։ Հերթական անգամ տեղեկությունն իր հրաշագործությունների մասին այնպես է տարածվում, որ մարդը ստիպված է լինում նորից փախուստի դիմել։ Այս անգամ շտապում է Տոսկանա։ Շրջում է Իտալիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի քաղաքներով։ Հասնում է, բնականաբար, եւ Իսպանիա, որտեղ իր համար կարեւոր էր Սանտիագո դե Կոմպոստելայում Քրիստոսի 12 առաքյալներից՝ Սուրբ Հակոբի շիրիմին այցելության գալը։ Առաջին հայն էր, ով ոտքով ուխտի եկավ քրիստոնեական աշխարհի սրբավայրերից մեկը՝ Կոմպոստելայի տաճար (շատ չէր անցել նրա վերակառուցումից, որ կատարվեց առհասարակ առաջին ուխտավոր՝ Ալֆոնսո 3-րդ թագավորի հրահանգով)։

Ոչ մի գրություն այդ այցելության ու ստացած տպավորությունների մասին Սիմեոն Հայը չի թողնում։ Հայտնի է միայն, որ Իտալիա վերադառնալուց հետո նա առանձնանում է Մանտուա քաղաքին մոտ գտնվող մի մենաստանում, որտեղ անցնում են նրա կյանքի վերջին տարիները եւ որտեղ վախճանվում է 1016 թ. հուլիսի 26-ին։ Ասվում է, որ նույն վանքում պահվում էր նրա ձեռագրով հայերեն լեզվով գրված Ավետարանը։ 1054 թ. Լեոն 9-րդ պապը պատվիրում է օծել Պոլիրոնեյում նրա հիշատակին կառուցած եկեղեցին։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Մաեստրոն բեղմնավոր ուղի է անցել

Մաեստրոն բեղմնավոր ուղի է անցել

Երազի եւ իրականության սահմանագծին

Երազի եւ իրականության սահմանագծին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist