Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հոգեւոր աճ

«Այս բաները ձեզանում մնալով եւ աճելով՝ դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը»

Մարտի 15, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
232
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստված խոստանում է մեր ողջ կյանքի ընթացքում լինել մեզ հետ՝ կառավարելով մեր հոգեւոր աճի երկարատեւ ընթացքը։

«Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը»։ Փիլիպպեցիս 1։6

Հոգեւոր աճի առաջնահերթ պատճառը ամփոփված է Հիսուսում։ Այսպես է ասում Սուրբ Գիրքը. «Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք. Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով»։ Կողոսացիս 2։6-7

Ի՞նչ է հոգեւոր աճը

Հոգեւոր աճը Հիսուս Քրիստոսին աստիճանաբար նմանվելու գործընթացն է։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, Սուրբ Հոգին սկսում է մեր վերափոխման գործընթացը՝ հանգեցնելով Նրա կերպարին համապատասխանեցմանը։ Հոգեւոր աճի լավագույն օրինակը հավանաբար նկարագրված է Պետրոս առաքյալի երկրորդ թղթում.

«Ինչպէս որ նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը, որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պետք է նորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով, որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ, որ նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով։ Եւ սոյն այս բանի համար ամեն ջանք անելով ձեր հաւատքովը ներկայացրէք առաքինութիւնը, եւ առաքինութիւնովը գիտութիւնը, եւ գիտութիւնովը ժուժկալութիւնը, եւ ժուժկալութիւնովը համբերութիւնը, եւ համբերութիւնովն աստուածապաշտութիւնը, եւ աստուածապաշտութիւնովն եղբայրսիրութիւնը, եւ եղբայրսիրութիւնովը սէրը։ Որովհետեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գիտութիւնումը»։ Բ Պետրոսի 1։3-8

Գաղատացիս թղթում բերված է երկու ցանկ։ Առաջին ցանկում թվարկված են մարմնավոր գործերը, որոնցով բացահայտվում է մեր կյանքը մինչ այն պահը, երբ մենք հավատացինք Հիսուսին։ Մարմնի գործերը արարքներ են, որոնք պետք է խոստովանել, զղջալ եւ, Աստծո օգնությամբ, հաղթահարել։ Հավատքի աճի ժամանակ «մարմնի գործերը» աստիճանաբար քիչ են դրսեւորվում մեր կյանքում։

«Եւ յայտնի են մարմնի գործերը, որ են շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, գիճութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանմունքներ։ Չար նայուածներ, սպանութիւններ, արբեցութիւններ, անառակութիւններ, եւ ինչ որ սորանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպէս էլ առաջուց ասում էի, թէ այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չկայ»։ Գաղատացիս 5։19-23

Երկրորդ ցանկը ընդգրկում, ներառում է «Հոգու պտուղները»։ Դրանցով ներկայացվում է մեր կյանքն այսօր, երբ մենք գտնում ենք փրկությունը Հիսուս Քրիստոսում։ Հոգեւոր աճը որոշակիացվում է Հոգու պտուղներով, որոնք շատ ավելի հաճախ են դրսեւորվում հավատացյալի կյանքում։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

Յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն…

Յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն…

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist