Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պատվավոր բարերարը՝ կնքահայր

Յուրատեսակ ուխտավորի հերթական կանգառը

Հունվարի 9, 2023
Հոգեւոր
Պատվավոր բարերարը՝ կնքահայր
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
279
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եթե մարդը հավատով է վերաբերվում ամեն ինչի, ստանում է այն, ինչի մասին աղոթում է ու երազում»,- այս արտահայտության հեղինակը պետերբուրգյան բարերար Հրաչյա Միսաքի Պողոսյանն է, ով 2023 թ. հունվարի 6-ին ջրի օծման կնքահայր է դարձել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:

Նա այդ պատվին արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցիների վանահայր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի առաջարկով:

-Ես երկար տարիներ երազել եմ այս մասին, սակայն տարբեր պատճառներով չէր ստացվում,- խոստովանել է բարեգործը եւ ավելացրել,- փառք Աստծու, որ նա այսօր ինձ հնարավորություն տվեց ջրի օծման կնքահայր դառնալ այս եկեղեցում:

Կնքահոր առաքելությունը ջրի օծման ժամանակ

Սուրբծննդյան պատարագից հետո կատարվող ջրի օծման ծեսը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետի ջրերում:

-Կնքահայրը ջրի օծման ժամանակ, այսպես ասած, իր վրա է վերցնում հավատարմորեն եկեղեցին պահպանելու եւ նրա բոլոր արարողություններին մասնակցելու պարտականությունները,- բացատրում է Սբ Հռիփսիմե եկեղեցու վանահայր Անդրանիկ Գեւորգյանը:- Հատկանիշները, որոնցով պետք է օժտված լինի մարդը՝ նման պատվի արժանանալու համար, իսկապես քրիստոնեական են: Մենք բոլորս գիտենք Հրաչյա Պողոսյանին եւ նրա բարեգործական գործունեությունը Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան եւ արտերկրի թեմերում, ինչպես նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցում։ Նա մեծ անուն ունեցող մարդ է, ով նման կարեւոր պարտավորություն է ստանձնել: Այս խոսքերից պարզ է դառնում նաեւ, թե ով կարող է կնքահայր դառնալ եկեղեցում՝ մաքուր խիղճ ունեցող, քրիստոնեական օրենքներով ապրող եւ բարի անուն ունեցող մարդը։

Հայկական եկեղեցում կնքահոր առաքելության կարեւորությունն ընդգծում է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական եկեղեցական վարդապետության բաժնի տնօրեն Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

-Խաչը ջրի մեջ ընկղմելով՝ մենք, այսպես ասած, կրկին մկրտում ենք Հիսուսին: Հոգեւորականը կատարում է ջրի օծման արարողությունը, իսկ կնքահայրը կարծես կատարում է Սուրբ Հոգու դերը։ Նման կարեւոր դերը բացատրվում է նրանով, որ երբ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտում էր Հորդանան գետի ջրերում, Սուրբ Հոգին իջավ նրանց մոտ եւ ասաց, թե ով է նա ու ինչ առաքելություն ունի։ Եվ Հրաչյան ստանձնեց այս կարեւոր դերը՝ դառնալով Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կնքահայրը։ Ի՞նչ է դա նշանակում մեր օրերում: Նշանակում է, որ նա այսուհետ կապված է եկեղեցու հետ, եւ ես վստահ եմ, որ իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ վանահորն աջակցելու եւ եկեղեցու բարգավաճմանը նպաստելու համար,- ավելացրել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Աղոթք սրբի գերեզմանաքարի վրա եւ հետագա պլանները

Պատարագից հետո Ս. Հռիփսիմե եկեղեցու վանահայր Անդրանիկ Գեւորգյանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Աստվածահայտնության եւ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի առթիվ:

Պատարագի եւ ջրի օծման արարողության ավարտից հետո Հրաչյա Պողոսյանը խաչով իջավ սուրբ Հռիփսիմեի դամբարան եւ աղոթեց նրա տապանաքարի վրա։

-Ես շատ եմ ուզում նպաստել այս եկեղեցու բարգավաճմանը,- խոստովանում է բարերարը,- որովհետեւ ինձ պարզապես սխալ է թվում կնքահայր դառնալն ու հեռանալը: Ուստի երազում եմ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը հավանություն տան իմ ցանկությանը` թողնելու իրական խորհրդանիշն այն բանի, որ ես այս եկեղեցու կնքահայրն եմ, եւ օրհնեն ինձ այստեղ մի կարեւոր ծրագիր իրականացնելու համար:

Հրաչյա Պողոսյանն առայժմ չի բացահայտում նախագծի մանրամասները, սակայն ասել է, որ մտադիր է Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց իր հետ Սանկտ Պետերբուրգ տանել խաչը, որպեսզի հավատացյալներն այնտեղ նույնպես հնարավորություն ունենան աղոթել դրա առջեւ։

Բարերարը նաեւ հավատարիմ մնաց իր հին ավանդույթին։ Աստվածահայտնության եւ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան, ինչպես եւ բոլոր եկեղեցական կարեւոր տոների պատվին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում գտնվող Հայաստանի հանգուցյալ կաթողիկոսների շիրիմները նրա նախաձեռնությամբ զարդարվել են ծաղիկներով։

Արարողության պաշտոնական մասի ավարտից հետո Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ տաճարի սեղանատանը կազմակերպվեց տոնական ճաշ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների պահպանմամբ։ Ճաշի ընթացքում հնչեցին շնորհավորանքներ Սուրբ ծննդյան տոնի առթիվ, բարձր գնահատականներ հովանավորի բարեգործական գործունեության վերաբերյալ, երախտագիտության խոսքեր հոգեւորականներին ու Ամենայն հայոց կաթողիկոսի առողջության ավանդական կենացը։ Հյուրերից շատերը պատմեցին նաեւ տաճար այցելելու արդյունքում իրենց կյանքում տեղի ունեցած հրաշքների եւ սուրբ Հռիփսիմեի բարեխոսության մասին, ում մեծարում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլեւ ամբողջ քրիստոնեական աշխարհը։

Ուխտագնացություն կյանքի տեւողությամբ

Շնորհավորելով Հրաչյա Պողոսյանին, որ նա 2023 թ. Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ջրի օծման ժամանակ արժանացել է կնքահայր դառնալու պատվին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմում է, որ բարերարին հարազատներն ու ծանոթները բնութագրում են որպես բարի գործեր սերմանողի։

-Մեր սիրելի Հրաչյան կարողանում է ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում եւ օգնել մարդկանց: Եվ ամենագլխավորն այն է, որ նա դա անում է ի սրտե,- վկայում է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ բարձր գնահատելով Հրաչյա Պողոսյանի մարդկային հատկանիշներն ու նվիրումը քրիստոնեական մշակույթին ու արվեստին։-Այսօր ես նրան յուրատեսակ ուխտավոր անվանեցի։ Սա շատ հետաքրքիր ուխտագնացություն է։ Մենք երբեք չգիտենք, թե հաջորդ պահին Հրաչյան որ կետում կհայտնվի: Բայց իր յուրաքանչյուր կանգառում նա իր մասին անպայման լավ հիշողություն է թողնում ու բարի հետք։

Եկեղեցու նշանակությունը բարերարի կյանքում

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ոչ միայն հերթական կանգառն է Հրաչյա Պողոսյանի ուխտագնացության ճանապարհին: Նրա համար այդ եկեղեցին հսկայական խորհրդանշական նշանակություն ունի երկու պատճառով:

-Երբ ամուսնանալու ժամանակն էր, ես ուզում էի, որ իմ երկրորդ կեսը դառնա այնպիսի մի աղջիկ, որը կհամապատասխանի հայ կնոջ մասին պատկերացումներին, որոնք ինձ նախնիներս էին ներշնչել: Ես եկա Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու աղոթեցի նրա գերեզմանին, որպեսզի ինձ ցույց տա, թե որտեղ փնտրեմ իմ ապագա կողակցին,- պատմում է բարերարը:

Այսօր Հրաչյա Պողոսյանը երախտագիտություն է հայտնում Աստծուն ու սուրբ Հռիփսիմեին իր երջանիկ ընտանիքի ու չորս երեխաների համար: Երկրորդ պատճառը պակաս լուրջ չէ: Եկեղեցուց ոչ շատ հեռու թաղված է նրա հորական տատիկը, ով մահացել է 28 տարեկանում: Ավելի քան խորհրդանշական է այն փաստը, որ նրա անունը Հռիփսիմե է եղել:

Սուրբծննդյան եւ ջրի օծման արարողություններից հետո, երբ ծխականները ցրվեցին՝ միմյանց ավետիս տալով, Հրաչյա Պողոսյանն ընտանիքի եւ ընկերների հետ այցելեց գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու վաղամեռիկ Հռիփսիմե տատիկի հիշատակին։ Հանգուցյալի համար աղոթեցին Անդրանիկ Գեւորգյանը եւ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Վերջինս հետո ընդգծեց, որ թեեւ նա ծաղկուն տարիքում է գնացել Տիրոջ մոտ, սակայն կարողացել է ծնունդ տալ Պողոսյանների տոհմի նման կարեւոր ճյուղի:

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀրաչյա Պողոսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist