Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

«Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ. դորան լսեցէք»

Հունվարի 26, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
325
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Յոթերորդ փողը հնչելուց հետո Հովհաննես առաքյալը կարծես նորից տեղափոխվում է երկինք, որպեսզի լսի ահավոր հայտարարությունը, խորհուրդն Աստուծո. «Բայց եօթներորդ հրեշտակի ձայնի օրերումն երբոր փողը կփչէ, Աստուծոյ խորհուրդն էլ կկատարուի, ինչպէս աւետարանոց իր ծառայ մարգարէներին»։ Հայտնություն 10։7

Փողի ձայնը պետք է ազդարարի Քրիստոսի գալստյան մասին։ «Եւ մի ուրիշ զօրաւոր հրեշտակ տեսայ երկնքիցը վայր գալիս, եւ ամպ հագած եւ գլխին ծիածան. եւ նորա երեսը արեգակի նման. եւ նորա ոտները կրակի սիւնի պէս»։ Հայտնություն 10։1

Այս երեւակայական նկարագրությունները մենք արդեն հանդիպել ենք Հայտնության գրքի սկզբում, երբ Հովհաննես ավետարանիչը նկարագրում էր Տիրոջը։ Այնտեղ Տիրոջ աթոռի շուրջ էր ծիածան, որ այստեղ հայտնվում է հրեշտակի գլխին։ Ծիածանը մեզ հիշեցնում է փրկության մասին։ Ընդհանրապես, ծիածանը ուրախության խորհրդանիշ է, Աստծո բարի կամեցողության նշան։

Այն, որ հրեշտակը պարուրված է ամպով, հնարավոր է, որ խորհրդանշում է Աստծո ներկայությունը։ Աստվածաշնչում, ե՛ւ Հին Ուխտում, ե՛ւ Նոր Ուխտում հաճախ ենք հանդիպում, որ Աստծուն ուղեկցում են ամպերը։ Ճիշտ նույնպիսի ամպ տեսել էր նաեւ Հովհաննես առաքյալը, երբ դեռ բոլորովին պատանի, Հիսուսի հետ բարձրացել էր Թաբոր լեռը, ուր Հիսուսը միայնության մեջ աղոթելիս այլակերպվել էր, այսինքն, տեղի էր ունեցել Հիսուսի պայծառակերպությունը։ Տերն այն ժամանակ փայլել էր, ինչպես փայլում է այժմ մեր հրեշտակը, եւ այն ժամանակ ամպի պես Թաբորի վրա էր իջել ինքը՝ Աստված. «Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի լուսաւոր ամպ հովանի եղաւ նորանց վերայ. եւ ահա մի ձայն եղաւ այն ամպիցը եւ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանել եմ․ դորան լսեցէք»։ Մատթեոս 17։5

Ամեն տարի Պայծառակերպության օրը ուխտավորներ են հավաքվում Թաբոր լեռան վրա՝ տեսնելու խորհրդավոր ամպերի գոյացումը։ Պատահական չէ, որ Պետրոս առաքյալը Հիսուսին ասում է. «Տէր, լաւ է որ մենք այստեղ լինենք»: Մատթեոս 17։4

Լույսի այս լավ ճառագայթներն է տեսել Հովհաննեսը զորավոր հրեշտակի մեջ։ Աստվածային էներգիա, շնորհ, օրհնություն։ Ի՞նչ է աստվածային շնորհը։ Դա Աստծո օժանդակությունն է մարդուն, ով տքնում է պատվիրանները կատարելու համար։ Շնորհն, իհարկե, հարկավոր է բոլորին, բայց հատկապես անհրաժեշտ է գերբնական երեւույթների համար, որոնք ուղղված են Աստծուն։ Այդ շնորհը հարկավոր է պատվիրանները կատարելու համար։

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ։ Դա ուժ է, որը բժշկում, ամրացնում, կոփում է կամքը, ամոքում է միտքը եւ ոգեշնչում մարդուն։ Դա աստվածային ուժ է, որը լցնում է մեր թերություններն ու դատարկությունները միայն Աստծուն հայտնի ժամանակահատվածում։ Բայց, իհարկե, հարկավոր է աղոթել եւ խնդրել։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Լեոպարդը», «Աբրամսը», «Մարդերը», T-90-ը…

«Լեոպարդը», «Աբրամսը», «Մարդերը», T-90-ը...

40-ամյա տարեդարձ… առանց հերոսի

40-ամյա տարեդարձ… առանց հերոսի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist