Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պետք է փնտրել միայն ու միայն Հիսուս Քրիստոսին

Փետրվարի 8, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ նա տարածեց նորան իմ առաջին, եւ նա գրուած էր առաջիցն ու ետեւիցը. եւ նորա վերայ գրուած էին ողբեր եւ հառաչանք ու վայ»։ Եզեկիել 2։10

«Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։ Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։ Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը, որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես կերայ նորան. եւ նա մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։ Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը»: Եզեկիել 3։1-4

Եզեկիել մարգարեի մոտ մենք տեսնում ենք գրեթե նույն պատկերը, ինչ ընթերցել ենք Հայտնության գրքի տասներորդ գլխում։ Ովքե՞ր են մարգարեները. նրանք օժտված մարդիկ են, ովքեր լսողներին վերադարձնում էին աստվածային երեւույթների առաջնային իմաստը։ Մարգարեն չպետք է գուշակի ապագան, մարգարեն պետք է կործանի կուռքերը, նա պետք է փշրի կեղծ գաղափարները, որոնք կուռքերի նման ամրացել են մարդկանց գլուխներում, եւ այդ «ազատված տարածքներում» զետեղի աստվածայինի մասին մաքուր հասկացությունները։ Մարգարեն պետք է մարդկանց վերադարձնի դեպի Աստվածապաշտություն։ Մարգարեների շնորհը տրված է Աստծուց։

Գիրքը ուտելը նշանակում է, որ մարդ կապրի ոչ միայն հացիվ, այլեւ Աստծո ամենայն խոսքով։ Ինչպես առարկայական հացը, որ ընդունում ենք ներս, կարիք է ունենում մարսվելու, այնպես էլ Աստվածային հայտնությունը մտքի, խելքի միջոցով թափանցում է մեր սրտերը, ժամանակ է ուզում, որպեսզի կարողանանք մարսել, այսինքն՝ գիտակցենք այն ճշմարտությունները, որոնք մեզ փոխանցվում են։ Դրանք մեզ կարող են թվալ քաղցր, իսկ հետո՝ նաեւ դառը։

Պե՞տք է, արդյոք, փնտրել մարգարեների, երեցների։ Միանշանակ՝ ոչ։ Պետք է փնտրել միայն ու միայն Հիսուս Քրիստոսին։ Իսկ այդ ճանապարհին կարող է մոտեցնել նույնիսկ ցանկացած դիպված, բնությունը… երեց կարող է լինել քո պապը, ամուսինը՝ կնոջ կամ կինը՝ ամուսնու համար…

«Եւ գրքոյկն առայ հրեշտակի ձեռքիցը եւ կերայ նորան. եւ բերանումս քաղցր էր մեղրի պէս. եւ երբոր կերայ նորան, դառնացաւ փորումս»։ Հայտնություն 10։10

Կարծիք կա, որ գիրք ուտելու խորհուրդը աստվածային լուրի ամբողջական ընկալումն է, Աստծո եւ իր ընտրյալ մարգարեի ամբողջական միավորումը։ Գրքի քաղցրությունն Աստծո խոսքի քաղցրությունն է։ Քաղցր է, որովհետեւ մարդուն հետաքրքիր է ապագան, որովհետեւ մարդն իր էությամբ հետաքրքրասեր է։ Իսկ ինչո՞ւ է դառը։ Որովհետեւ ոչ մի լավ բան չի բացվում. բացվում է Աստծո բարկությունը, Աստծո առաջիկա դատաստանները, որոնք սարսափեցնում են մարդուն եւ ցավեցնում սիրտը։          

Աստծո խոսքը Հովհաննեսին տրված էր բացառիկորեն, նա անհագորեն շարադրել է այն ամենը, ինչ տրվել է իրեն ի վերուստ, այն բոլոր տեսիլքները, որոնց միջով ինքն անցել է իրականության պես։ Սակայն ինչ-որ պահից, հենց այն պահից, որ ներս է ընդունում քաղցր դառնությամբ գիրքը, կարծես խոսքի վարպետ, շարադրող Հովհաննեսը կերպարանափոխվում է մարգարե Հովհաննեսի։ Այստեղից փոխվում է շարադրանքի, ասելիքի ռիթմը, եւ այն, ինչ բնորոշ էր նախորդող Հովհաննեսին, բնորոշ չէ հաջորդողին։ Միգուցե սա հռետորական հնարք է. մեկ իջեցվում է տոնայնությունը, մեկ՝ բարձրացվում, որպեսզի ասելիքն ավելի հասու, մատչելի լինի, ավելի ընկալելի։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինան եւ Գերմանիան տարաձայնություններ ունեն

Ուկրաինան եւ Գերմանիան տարաձայնություններ ունեն

Հավանական եւ ցանկալի սցենարներ

Հավանական եւ ցանկալի սցենարներ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist