Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Թեպետ արտաքին բակը շատ մոտ է Եկեղեցուն, սակայն այն, այնուամենայնիվ, տաճար չէ

Փետրվարի 16, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
159
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ գաւիթը, որ տաճարիցը դուրս է, դուրս գցիր եւ մի չափիր, որովհետեւ նա հեթանոսներին է տրուած. եւ սուրբ քաղաքը կոխ կտան քառասունեւերկու ամիս»։ Հայտնություն 11։2

Երբ դեռ կանգուն էր Երուսաղեմի տաճարը, նրա արտաքին բակը հասու էր հեթանոսների, անհավատների համար, իսկ տաճարի ներսը իրավունք չկար մտնելու։

Հովհաննեսի ժամանակ Երուսաղեմի տաճարն արդեն վաղուց ավերված էր։ Տաճարից դուրս գավիթի հեթանոսներին տրված լինելն ավելի շուտ հոգեւոր իմաստ ունի։ Պետք է անկեղծ հավատքով մոտենալ Աստծո տաճարին, այլապես նրա դռները փակ կլինեն։ Հայտնության այս խոսքերը կարող են նշանակել, որ վերջ, վերջին օրերին, այլեւս փակ են լինելու Աստծո տաճարի դռները, Ավետարանն այլեւս քարոզված է լինելու աշխարի բոլոր ծագերում, բոլոր ժողովուրդներին, եւ ով դուրս մնաց, այլեւս փակ են լինելու ներս մտնելու դարպասները։

Ներսում եղածների համար բացարձակապես էական չպետք է լինի դրսում մնացածների քանակը. հարյուրավո՞ր են, միլիոնավո՞ր, թե՞ շատ ավելին։ Ինչպես, օրինակ դա եղավ Նոյի ժամանակ. մենք հստակ գիտենք, որ տապան մտան ութ մարդ եւ կենդանիներից զույգ-զույգ։ Թե որքա՞ն մարդ մնաց տապանից դուրս, ոչ ոք չգիտի, որովհետեւ այլեւս դա էական չէր։ Նույնը լինելու է աշխարհի վերջին օրերին. թե որքա՞ն մարդ կմնա Տաճարից դուրս, ներսինների համար բացարձակ էական չի լինելու։ Ցուցումը, որ Տաճարից դուս գտնվող հեթանոսների գավիթը պետք չէ չափել, խոսում է հենց այդ մասին, որ էական չէ մակերեսային մարդկանց քանակը։ Այսինքն՝ եթե դու տապանի մեջ ես, ապա քեզ ոչ միայն չի հետաքրքրում դրսում եղածների քանակն ու վիճակը, այլեւ դու չես էլ տեսնում նրանց. չէ՞ որ տապանը չուներ լուսամուտներ… Սա չի նշանակում, թե մենք անհույս ու անելանելի վիճակում ենք, պարզապես, քանի դեռ ունենք ժամանակ, հարկավոր է այն օգտագործել ճիշտ եւ արդյունավետ. հատկապես որ ոչ մեկս չգիտի, թե երբ կընկնի ավազե ժամացույցի վերջին ավազահատիկը։ Եվ, ընդհանրապես, վաղվա օրը հիպոթետիկ հասկացություն է, երեկը կար, այսօրը կա՛, վաղը՞… Երբ ժամացույցի վերեւի հատվածում այլեւս ավազահատիկ չմնա, անիմաստ է դուռը թակել։

Աստվածաբանները Տաճարից դուրս գտնվող գավիթի տիրակալների կողմից քաղաքը քառասուներկու ամիս կոխ տալը բացատրում են քրիստոնյաների եւ քրիստոնեության դեմ հալածանքների մեծ ալիքի սպասումով։ Սակայն Տաճարի ներսը նրանք չեն կարող դիպչել։ Իրական տաճարը հավատացյալ մարդիկ են։ Ավետարանում է գրված, որ դուք եք Աստծո տաճարը, եւ Աստծո հոգին ապրում է ձեր մեջ։ Եվ Քրիստոսն իր մասին է ասում՝ քանդեք տաճարը, եւ ես այն երեք օրում կվերականգնեմ։ Նա նկատի ուներ, որ մահվանից երեք օր հետո հարություն պիտի առներ՝ վերականգնելով իր մարմնի տաճարը։ Իսկ արտաքին բակը, դրսի գավիթը, որը պետք չէ գնահատել, չափել, այն հեթանոսներն են, այն կասկածողները, ովքեր այդպես էլ մնացին Եկեղեցու պատերից դուրս։ Թեպետ արտաքին բակը շատ մոտ է Եկեղեցուն, սակայն այն, այնուամենայնիվ, տաճար չէ։ Այնտեղի «բնակիչները» այդպես էլ չմտան Նոր Կտակարանի եկեղեցի։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Իսկ ի՞նչ է, դուք մեր դիրքորոշումը չգիտե՞ք

Իսկ ի՞նչ է, դուք մեր դիրքորոշումը չգիտե՞ք

Երբ ռազմավարական շահը ստորադասվում է տնտեսականին

Երբ ռազմավարական շահը ստորադասվում է տնտեսականին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist