Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Նրանք երկրի վրա բնակվողներին չարչարելու են իրենց ճշմարտությամբ

Փետրվարի 18, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ եթե մէկը կամենայ նորանց վնասել, կրակ է դուրս գալիս նորանց բերանիցը եւ լափում է նորանց թշնամիներին. եւ եթէ մէկը կամենայ վնասել նորանց՝ այսպէս պիտի սատակէ»։ Հայտնություն 11։5

Իր մարգարեական անցյալում Եղիան բազմիցս է պատժել կռապաշտներին՝ իրենց անմարդկային եւ անաստված սարսափելի մեղսագործությունների համար։ Ամենայն հավանականությամբ այդպես է լինելու նաեւ ապագայում։ Հատկապես որ Աստված նրանց օժտում է գրեթե անսահմանափակ իրավասություններով ու իշխանությամբ։

«Սորանք իշխանութիւն ունին երկինքը փակելու, որ անձրեւ չգայ նորանց մարգարէութեան օրերումը. եւ իշխանութիւն ունին ջրերի վերայ նորանց արիւն դարձնելու, եւ երկիրն ամեն կերպ պատուհասներով հարուածելու քանի անգամ որ կամենան»։ Հայտնություն 11։6

Այն, որ Եղիան ի զորու է բնության վրա ներազդելու, մեզ հայտնի է դեռ Հին Ուխտից, երբ Իսրայելի թագավորությունը, Իզաբել թագուհու գլխավորությամբ, երես էր թեքել Աստծուց, Եղիայի աղոթքի արդյունքում երեքուկես տարի անձրեւ չեկավ, երաշտ եղավ, ու սով եղավ։ Նրանք երեքուկես տարի պետք է քարոզեն հատկապես հրեաների շրջանում, որովհետեւ նրանք չընդունեցին Հիսուսին եւ մարգարեների վկայությունները, եւ պիտի սպանվեն հրապարակում, միգուցե Հարության տաճարի մոտ, միգուցե Սողոմոնի տաճարի մոտ, որը վերականգնվելով` ծառայելու է որպես հակաքրիստոսի նստավայր։

Հազար երկու հարյուր վաթսուն օր քարոզելուց հետո նրանք կսպանվեն։ Եվ Եղիան, եւ Ենովքը իրենց օրերումը մահ չտեսան, նրանց Աստված վերցրեց մարմնով։ Սակայն երկուսն էլ պիտի ըմպեին նույն գավաթից, մահվան գավաթից։ Մահը ճաշակել է Աստվածամայրը եւ հարություն առել, մահացավ Հիսուսը եւ հաղթեց մահին, մահացավ Հովհաննեսը, եւ չգիտենք` որտեղ է նա։ Ենովքն ու Եղիան էլ պիտի մահանան։ Դա նրանց վերջին հերոսությունը պիտի լինի։ Մահը մարդու վերջին պարտքն է, որ տալիս է, պետք է դիմանալ դրան։ Եղիան ու Ենովքը նույնպես պետք է վերադառնան, որ վերապրեն մահը։

«Եւ նորանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։ Եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ Եւ երկրի վերայ բնակողները կուրախանան եւ կխնդան. եւ իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին»։ Հայտնություն 11։8-10

Նրանք երկրի վրա բնակվողներին չարչարելու են իրենց ճշմարտությամբ։  Եթե դու ասում ես մի ճշմարտություն, որը դիմացինները չեն կրում իրենց մեջ, խախտել են պարբերաբար, ապա դու ձեռք ես բերում թշնամիներ։ Եթե դու ասում ես նման բազմաթիվ ճշմարտություններ, ապա ձեռք ես բերում բյուր թշնամիներ։ Իսկ եթե դու հակաքրիստոսի ժամանակներում գալիս, ասում ես, որ սա Քրիստոսը չէ՛, ապա թշնամացնում ես գրեթե ողջ մոլորակի բնակչությանը։

Այս երկու վկաները ճշմարտության վերջին քարոզիչներն են լինելու։ Նրանք գալու են համատարած քաոսի ժամանակներում։ Եվ քարոզելով ճշմարիտ Հիսուս, քարոզելով բարոյականություն, քարոզելով ապաշխարություն պիտի լինեն ամենամերժված մարդիկ եւ սպանվեն ապոկալիպտիկ մարդկության գերագույն կառավարչի կողմից. «Եւ երբոր իրանց վկայութիւնը կկատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կտայ նորանց հետ, եւ կյաղթէ նորանց եւ կսպանէ նորանց»։ Հայտնություն 11։7

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Շնորհավորանք

Շնորհավորանք

Շրջափակում՝ քաղաքական ու ռեսուրսային նպատակներով

Շրջափակում՝ քաղաքական ու ռեսուրսային նպատակներով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist