Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Երկու վկաները հարություն են առնելու, եւ դա լինելու է հակաքրիստոսի վերջի սկիզբը

«Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ»

Փետրվարի 21, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
231
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երբոր իրանց վկայութիւնը կկատարեն, այն ժամանակ անդունդիցը դուրս եկող գազանը կռիւ կտայ նորանց հետ, եւ կյաղթէ նորանց եւ կսպանէ նորանց»։ Հայտնություն 11։7

Ինչպես նշեցինք, երկու վկաներին սպանելու է ապոկալիպտիկ հասարակության գերագույն կառավարիչը։ Նա անշուշտ կլինի քաղաքական ամենահայտնի գործիչը, այդ ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի առաջընթաց կունենան, եւ քարոզչությունը կհասնի աննախադեպ ծավալների ու ազդեցության։ Չափից դուրս հայտնի են լինելու նաեւ Եղիան ու Ենովքը, եւ նրանց մասին նույնպես իմանալու են բոլորը։ Եվ խնդիր է դրվելու նրանց ամեն կերպ պախարակելու, սեւացնելու, հեղինակազրկելու։ Այնպես որ, նրանց լուռ, անաղմուկ, սուսուփուս սպանել, վերացնել ասպարեզից չի հաջողվի։ Նրանց սպանելու եւ թողնելու են, ինչպես արդեն մեջբերել ենք, երեք օր ու կես՝ ի տես բոլորի. «Եւ նորանց դիերը ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ»։ Հայտնություն 11։8

Ինչպես գիտենք, Տերը խաչվել է Երուսաղեմում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Երուսաղեմը նմանվելու է Սոդոմին ու Եգիպտոսին։ Անգամ ներկայումս, մեղմ ասած, ոչ դասական կողմնորոշում ունեցողների շքերթներ են անցկացվել Թել Ավիվում, բայց մի քանի անգամ փորձ է արվել դրանք անցկացնել նաեւ Երուսաղեմում։ «Եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նորանց դիերը երեք օր եւ կէս, եւ թող չեն տալ, որ նորանց դնեն գերեզմանների մէջ։ Եւ երկրի վերայ բնակողները կուրախանան եւ կխնդան. եւ իրար ընծաներ կուղարկեն. որ այս երկու մարգարէները չարչարեցին երկրի վերայ բնակողներին»։ Հայտնություն 11։9-10

Այն ժամանակներում հուղարկավորելու անկարելիությունը համարվում էր անսահման անպատվություն։ Անօրենը փորձելու է ծաղրանքի ենթարկել անգամ վկաների անշնչացած մարմինները, որ բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները տեսնեն, իմանան… Այսինքն՝ գործի են դրվելու տեղեկատվության տարածման ժամանակակից բոլոր միջոցներն ու մեթոդները։ Եվ մոլորակի գրեթե ողջ բնակչությունն ուրախանալու է նրանց մահից։

Այնուհետեւ, սակայն, կատարվելու է ամենաանսպասելին. «Եւ երեքեւկէս օրից յետոյ Աստուածանից կենդանի հոգի եկաւ մտաւ նորանց մէջ, եւ նորանք իրանց ոտների վերայ կանգնեցին. եւ մեծ վախ ընկաւ նորանց տեսնողների վերայ։ Եւ մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր նորանց. Վեր ելէք այստեղ. եւ վեր ելան երկինքն ամպով. եւ նորանց թշնամիները տեսան նորանց»։ Հայտնություն 11։11-12

Կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից… երեքուկես օր։ Ինչպե՞ս է սա հնարավոր. բնականաբար, միայն ուղիղ եթերով։ Հակաքրիստոսը փորձելու է բոլորին ցուցադրել նրանց ստորացուցիչ մահն ու անդառնալիությունը։ Սակայն այդ նույն ուղիղ եթերում երկու վկաները հարություն են առնելու, եւ դա լինելու է հակաքրիստոսի վերջի սկիզբը։ Սրանով եւս մեկ անգամ ցուցանվելու է Աստծո զորությունը եւ, իհարկե, մի վերջին փաստարկ է լինելու անհավատների համար։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«… Ի հանգստություն զոհերի հոգիների»

«… Ի հանգստություն զոհերի հոգիների»

«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»

«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist