Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«… Ի հանգստություն զոհերի հոգիների»

Փետրվարի 21, 2023
Հոգեւոր
«… Ի հանգստություն զոհերի հոգիների»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
254
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կիրակի օրը պատարագեց եւ քարոզեց Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ գերպ. հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը, նախագահությամբ՝ ամեն. եւ գերեջ. Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքի, ներկայությամբ Հայաստանում Սիրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոկտոր Նորա Արիսեանի, Հայաստանի թեմի առաքելական կառավարիչ հայր Միքայել վարդապետի, հոգեվորականների եւ հավատացյալների հոծ բազմության։

Հայր սուրբը հուզմունքով արտասանած քարոզի մեջ նախ անդրադարձավ 13 օրեր առաջ Սիրիայի հայաբնակ վայրերին հարվածած երկրաշարժին՝ ասելով. «Պատմական հայրենիքի արհավիրքից հազիվ ճողոպրած ու պատմականորեն հայկական օրրան հանդիսացող Հալեպ քաղաքն ու շրջակա տարածքները երկրաշարժի թիրախ դարձան, որը նյութական կորուստներից զատ՝ խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, որոնցից անմասն չմնացին մեր ազգի զավակները…»: Ապա խորը կսկիծով ավելացրեց. «Այսօր այս սուրբ եւ անմահ պատարագի զոհը մատուցում ենք՝ ի հանգստություն զոհերի հոգիների եւ ի մխիթարություն նրանց ազգականների՝ ցավակից լինելով նրանց, ովքեր մի ակնթարթում կորցրին ամեն ինչ…»:

Այնուհետեւ Հայր սուրբը անդրադարձավ սիրիահայության կրած տառապանքներին՝ ասելով. «Պատմական Հալեպ քաղաքի մեր հայրենակիցները շուրջ երկու տասնյակ ի վեր մաքառում եւ փորձում են իրենց գոյությունը ապահովել՝ ջանալով իրենց մակույկը հոսանքին հառակ ուղղությամբ թիավարել, սակայն այս վերջին արհավիրքը շատ անսպասելի չափազանց ուժգին հարվածեց Սիրիայի ժողովրդին՝ մասնավորապես հայերիս…»:

Հայր Մաշտոցը հայ իրականության համար Հալեպ քաղաքի ունեցած կարեւոր նշանակությունը ամփոփեց հետեւյալ խոսքերով. «Հալեպ նշանակում է սփյուռքի մեկ սիրտ, որի ակունքները սկիզբ են առել դեռեւս վաղ միջնադարում, ուր հայերն ունեցել են հայկական գաղութ, որտեղ գործում էր միջնադարյան մանրանկարչության համալսարան…»:

Հայր սուրբն իր խորին շնորհակալությունը հայտնեց՝ մեջբերելով. «Ես այսօր իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում յուրաքանչյուր հայի, ով ձեռք մեկնեց այս աղետալի արհավիրքից դուրս գալու ջանքերին։ Փառք եւ երախտագիտություն հայկական արտակարգ իրավիճակների եւ ներքին գործերի նախարարություններին, որոնք ամեն ջանք ներդնելով, չզլացան օգնություն ուղարկել Սիրիայի Հանրապետության բոլոր տարածքներին։ Եվ ոչ միայն Սիրիային, այլեւ Թուրքիային, ուր մեր պապերի պատմական հողերը դարձյալ արտասվում են…»:

Նա իր քարոզը եզրափակեց հետեւյալ կոչով. «Ուստի, օրհասական այս պահին պարտական ենք ազգովի ձեռք մեկնել այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին եւ ոչ միայն…»:

Սուրբ եւ անմահ պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն` ի հանգստություն Սիրիայի երկրաշարժին զոհված մեր ազգակիցների հոգիների, այնուհետեւ Ամեն. կաթողիկոս պատրիարքը կատարեց վերջին օրհնությունը։ Ապա ներկաները իրենց ցավակցությունները հայտնեցին եկեղեցու դահլիճում։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»

«Մահվան հետ պայքարի միակ խնդիրը կյանքն է»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist