Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով»

Ի վերջո Երուսաղեմը ողողվելու է մեղավորների օվկիանոսով, ովքեր ուխտագնացությունը վերածել են տուրիզմի

Փետրվարի 22, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
162
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ նոյն ժամումը մեծ շարժ եղաւ, եւ քաղաքի տասներորդ բաժինը կործանուեցաւ, եւ այն շարժումից եօթը հազար մարդիկ սպանուեցան. եւ մնացեալները մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն։ Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով»։ Հայտնություն 11։13-14

Միանգամից նշենք, որ որոշ լեզուներով թարգմանություններում նշված է ոչ թե յոթ հազար մարդ, այլ յոթ հազար անուն։ Իսկ դա կարող է շատ մեծ թիվ լինել, եւ եթե աստվածաշնչյան իմաստով հասկանանք, որ այդքան մարդկանց անուն ջնջվելու է կյանքի գրքից, ապա  իսկապես դա մեծ աղետ է այդ մարդկանց համար։ Այստեղ նույնպես յոթ թվին ենք հանդիպում, որը աստվածաշնչյան իմաստաբանությամբ խորհրդանշում է ամբողջություն։ Յոթ հազար անունը կարող ենք ընկալել իրենց ամենաբազմազան ազգանուններով, տոհմերով, սերունդներով։

Ինչ վերաբերում է երկրային Երուսաղեմին, որն անվանված է Սոդոմ եւ Եգիպտոս, ապա այն դառնալու է հաղթանակած մեղքի թագավորություն։

Այսօր Թել Ավիվում եւ Երուսաղեմի արվարձաններում ստեղծված են ամենատարբեր մեղքային կենտրոններ, եւ տարվա մեջ այնտեղ են հավաքվում մեղքի սիրահարներն աշխարհի տարբեր ծայրերից։ Հետո նույն այդ մեղսագործները գնում են Երուսաղեմ՝ Տիրոջ սրբավայրերում խոնարհության կամ պարզապես էքսկուրսիայի։ Ի վերջո, Երուսաղեմը ողողվելու է մեղավորների օվկիանոսով, ովքեր ուխտագնացությունը վերածել են տուրիզմի։ Մենք, իհարկե, աղոթում ենք Երուսաղեմի համար, սակայն, պատմականորեն, գնալով ավելի քիչ ենք մտահոգվում երկրային Երուսաղեմի համար եւ ավելի շատ ենք մտածում երկնային Երուսաղեմի մասին։ Վաղ թե ուշ երկրային Երուսաղեմը դառնալու է մեղքի կենտրոն, սակայն, բարեբախտաբար, մեզ սպասում է երկնային Երուսաղեմը։

Նախկին գլուխներում, երբ հրեշտակները հնչեցնում էին փողերը, մենք ականատես էինք լինում ահավոր ցնցումների ու արհավիրքների, երկնային լուսատուների դրսեւորումների շեղումների, բնական աղետների, ահավոր զենքերի, որոնք Հովհաննես մարգարեն զուգահեռում էր մեկ մորեխների, մեկ՝ ձիերի հետ։  

Վերջին փողի հնչելուց առաջ կարծես դադար է վերցվում։ Եվ միայն հիմա, երկու մարգարեների կողմից զղջալու ու ապաշխարելու վերջին քարոզից հետո միայն հնչում է յոթերորդ փողը։ Եվ սկսվում է աշխարհի վերջի հայտնության կուլմինացիան։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը

Բեմում դիզակցիներն էին

Բեմում դիզակցիներն էին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist