Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Եթե քո ներսը լցված է մեղքով, իսկ դրսից գայթակղություններ են…

«Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում, ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կլինի այս ազգի մարգարէն»

Փետրվարի 28, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչո՞ւ են մեղքը, ցանկասիրությունը, արատը, չարությունն ավելի մասնակից, բաժանորդ, հանդիսատես ունենում, քան մաքուրն ու սուրբը… Վանդակում փակված թռչնակները կարոտով են նայում երկինք, որովհետեւ երկինքը նրանց տարերքն է, երկինքը նրանց ներսում է։ Բռնած ձուկը մեծ արագությամբ է սուզվում ջրի մեջ, երբ բաց ենք թողնում, որովհետեւ ջուրը նրա ներսում է, եւ նա ցանկանում է, որ այդ ջուրը լինի նաեւ դրսից, արտաքինից։ Մեղսական մարդը ձգտում է դուրս պրծնել եւ ընկղմվել մեղքի տարերքների մեջ։ Մեղքը նրա մեջ է, եւ նա ցանկանում է, որ դրսից, մարմնով էլ ընկղմվի մեղքի քաոսի մեջ։ Բոլոր դեպքերում ուժը ծնվում է ներսի եւ դրսի համադրությունից։

Եթե քո ներսում հիշողությունն է Աստծո մասին, աստվածավախությունն է, եւ դու փնտրում ես Աստծուն նաեւ դրսից, տեղի է ունենում հանդիպում, եւ արդյունքում ստացվում է սրբություն։

Եթե քո ներսը լցված է մեղքով, իսկ դրսից գայթակղություններ են, ապա, ինչպես Միքիա մարգարեն է ասում, քամոտ ժողովուրդներին գինի եւ օղի պիտի քարոզես. «Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում, ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կլինի այս ազգի մարգարէն»։ Միքիա 2։11

Մարդկանց հոծ խմբեր կան, նույնիսկ ազգեր, որոնց հետաքրքիր են առավելապես ճոխ սեղանները, տակառներով գարեջուրը, մերկ մարմինները, խրախճանքները։ Ուրիշ ոչինչ նրանց հետաքրքիր չէ։ Հետո, իհարկե, նույն այդ մարդիկ զարմանալու են, որ փրկվողները այդքան քիչ են, «տապանը» փակվում է, եւ այլեւս ոչ ոք չի կարող այնտեղ բարձրանալ, որ խեղդվողները հաշվվելու են միլիոններով։

Հետո եւս մի նշան է տրվելու, որ վիշապը դա հենց սատանան է. «Եւ նորա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ, եւ վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին, որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին»։ Հայտնություն 12։4

Սատանան հենց ընկած աստղն է, ցած նետված հրեշտակը։ Մենք գիտենք, որ աստղերի մեկ երրորդը թափվելու է երկնքից։ Իսկ աստղերը եպիսկոպոսներն են։ Սատանան նույնպես աստղ էր եւ, ցած ընկնելով, իր հետ տապալել, գահավիժեցրել է հոգեւոր եւ աշխարհիկ բազում առաջնորդների ու ղեկավարների։

Ինչո՞ւ է պոչով խփում, որովհետեւ վիշապի ուժը պոչի մեջ է։ «…Վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին»։ Այս հատվածը մեզ հիշեցնում է Հիսուսի ծնունդը, երբ վիշապը, Հերովդեսի կերպարանքով, ցանկանում էր սպանել նորածին Տիրոջը եւ Նա, ծնողների հետ, դարձավ փախստական։ Վիշապն անընդհատ է սպասողական վիճակում, որպեսզի կուլ տա նոր ծնված քրիստոնեական հոգին։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

«Աստված մեզ Զորավար Անդրանիկ պարգեւեց»

«Աստված մեզ Զորավար Անդրանիկ պարգեւեց»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist