Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Չարն իշխանություն չունի Աստծո առաջ եւ նրա ստեղծագործ Եկեղեցու նկատմամբ

«Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր»

Մարտի 2, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ նա մի արու զավակ ծնեց, որ պիտի բոլոր ազգերին երկաթէ գաւազանով հովուէ եւ նորա որդին յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ նորա աթոռի մօտ»։ Հայտնություն 12։5

Ինչո՞ւ երկաթե գավազանով. որովհետեւ մեր կավե շինվածքը գավազանով է հնարավոր ջարդել։ Դեռ սաղմոսներում է գրված. «Երկաթի գաւազանով կջարդես նորանց, եւ բրուտի ամանի պէս կփշրես նորանց»։ Սաղմոս 2։9

Սա մեսիական սաղմոս է. արու զավակ, ով գավազանով կհովվե։ Նա, անշուշտ, Քրիստոսն է։

Պորտուգալիան տիրապետել է հսկայական տարածքների, փոքրիկ Անգլիան իշխել է գրեթե մոլորակի կեսին։ Նպատակը եղել է աշխարհի քրիստոնեականացումը։ Սակայն նրանք այդ հնարավորությունը մասամբ օգտագործեցին քրիստոնեության տարածման, մասամբ էլ՝ շահադիտական նպատակներով։ Աշխարհի մեծագույն նվաճումները արարվել են քրիստոնեական աշխարհում։ Որովհետեւ ուրիշներին չէին կարող բացվել դրանք։ Մեծ հայտնությունները բացվում են քրիստոնեական խոնարհություն ունեցողներին եւ նրանց, ովքեր գաղտնիքները չեն օգտագործի չար նպատակներով։ Սակայն, քրիստոնյաները աստիճանաբար հրաժարվեցին խոնարհությունից եւ քիչ-քիչ զիջում են դիրքերը։ Սակայն Քրիստոսը հովվեց բոլոր ազգերը քրիստոնեական քաղաքակրթության օգնությամբ։ Այսօր եվրոպական շատ երկրների եկեղեցիներում բացվում են գարեջրասրահներ, ժամանցի վայրեր, հյուրանոցներ, պատկերասրահներ, ռեստորաններ, սրճարաններ, գրախանութներ, վարսավիրանոցներ…

Եկեղեցին հնարավոր չէ հաղթել, որովհետեւ այն Աստծո արարած օրգանիզմ է։ Չարն իշխանություն չունի Աստծո առաջ եւ նրա ստեղծագործ Եկեղեցու նկատմամբ։ Նրանք, անշուշտ, մեծ ցանկություն ունեն ոչնչացնելու Եկեղեցին, բայց դա նրանց ուժերից վեր է։ «Եւ կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ կերակրեն նորան հազար երկու հարիւրեւվաթսուն օր»։ Հայտնություն 12։6

Երբ Եկեղեցին հեռանա աշխարհից, դադարելու է այն ամենը, ինչ սովորական է բոլորի համար. եկեղեցու թշնամիները կզգան, որ հացն անհամ է, արեւը չի լուսավորում, ջուրը չի թարմանում, նարկոտիկները չեն ազդում, ֆիլմերը հետաքրքիր չեն… Մի խոսքով, մեղավորները կհասկանան, որ կյանքն ավարտված է։ Աշխարհն իմաստավորված է, քանի դեռ այնտեղ է Եկեղեցին։ Վաղ թե ուշ այն կհեռանա, որովհետեւ կգա ժամանակ, որ այն բացի Աստծուց ոչ ոքի պետք չի լինի։

Աստված կպահի, կպահպանի, կկերակրի կնոջը՝ հարս եկեղեցուն հազար երկու հարյուր վաթսուն օր։ Ճիշտ այսքան օր աշխարհին իշխելու է հակաքրիստոսը, այդքան օր տիրելու է խավարի իշխանությունը, ճիշտ այդքան օր են ունենալու մարդիկ ապաշխարելու համար, վերջին հնարավորությունը, երկու վկաները՝ Եղիան ու Ենովքը վերջին քարոզն են անելու, վերջին կոչերը։ Քառասուներկուսը Աբրահամից մինչեւ Քրիստոս սերունդների թիվն է, այդքան ժամանակ է տրված չարի իշխանությանը, այդքան վերջին ժամանակ է տրված դարձի գալու համար… Այսինքն դա ճշմարտությանը սպասելու ժամանակահատվածն է, վերջին սպասման, ամենածանր սպասման, երբ վայրկյանները դանդաղ են հոսելու, օրերը ձգվելու են անասելի։ Սա լուսաբացից առաջ սպասման լիարժեքությունն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Արեւածագից առաջ կացնահարված զորահրամանատարը

Արեւածագից առաջ կացնահարված զորահրամանատարը

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist