Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Վիշապը գիտի մեր ցավոտ կետերը, նրա ամենամեծ զենքերից մեկը զրպարտությունն է

«Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ»

Մարտի 4, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովել մարգարեն վերջին օրերի համար վկայում է, թե փրկության համար ինչ կարեւորություն է ունենալու Տիրոջը կանչելը, որովհետեւ այդ օրերին դրա համար մեծ ջանքեր են անհրաժեշտ լինելու. «Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի. որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կլինի՝ Տիրոջ ասածին պէս. եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կկանչէ»։ Հովել 2։31-32

Որպեսզի պարզապես հնարավոր լինի Տիրոջը կանչել, հարկավոր է լինելու ներդնել մեծ ջանքեր. շրթունքները սառչելու են, լեզուն պապանձվի, սիրտը քարանա, մտքերը ցրիվ… Եւ որպեսզի այս ամենի մեջ կենտրոնանալ եւ ասել «ՏԵ՛Ր իմ Հիսուս Քրիստոս, ողորմեա ինձ», հսկայական ճիգ ու ջանք է հարկավոր լինելու։ Չարն այդ ժամանակ այնքան փորձառու է լինելու, որ շատ դժվար է լինելու դիմադրել ու հակառակվել նրան։ Միգուցե դրա համար է գրված, որ շատ հետիններ կլինեն առաջիններ։ Այդ ամենը նմանվելու է նահատակության։

«Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը»: Հայտնություն 12։7

Միքայելը առաջնորդ է, ռազմիկ, Աստծո խոսքի, Աստծո կամքի կատարման համար պայքարող… Այստեղ ասվում է սատանայի նկատմամբ առաջին հաղթանակի մասին, որպեսզի մենք ունենանք երկրորդ հաղթանակի հույսը, որ պիտի տանի Հիսուսը։ Առաջին հաղթանակը կայացել է աշխարհի արարման ժամանակ, երբ Աստված լույսը բաժանեց խավարից, այսինքն՝ բարի հրեշտակներին չարերից, իսկ այստեղ՝ Հայտնության գրքում նկարագրված է, թե ինչպես է դա տեղի ունեցել։

«Եւ չկարողացան դեմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ, եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան»։ Հայտնություն 12։8-9

Սա այն պայքարն է, որ մարդիկ տանում են ամեն օր։ Վիշապը իրական կռիվ է տալիս։ Խփում է պոչով։ Պատահական չէ, որ բոլոր մարտարվեստները, որտեղ ոտքերը շպրտում են պոչի նման, առաջացել են արեւելյան երկրներում, որտեղ երկրպագում են վիշապին։ Եվ խփում են ճիշտ հաշվարկված կետերին։ Վիշապը գիտի մեր ցավոտ կետերը։ Նրա ամենամեծ զենքերից մեկը զրպարտությունն է. նա անընդհատ մեր ականջին շշնջում է, որ Տերը մոռացել է մեր մասին եւ սրանից բխող այլ «չարաճճիություններ»:

Ովքեր պայքարում են բանսարկուի դեմ, նա երեւացնում է իր իրական պատկերն ու կերպարանքը, իսկ առօրյայում գերադասում է երեւալ բարհամբույր «խորհրդատուի» կերպարանքով։ Նա խաբում է բոլորին, բացի նրանցից, ովքեր պայքարում են իր դեմ։ Նա պայքարում, պայքարում է, հետո հայտնվում է այն կերպարանքով, ինչ որ իրականում կա՝ եղկելի ու զզվելի կերպարանքով։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

Ինչպես էին փորձում ջարդել Արցախի ողնաշարը

IPSE DIXIT. Գաբրիել ՄԱՐՍԵԼ

IPSE DIXIT. Գաբրիել ՄԱՐՍԵԼ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist